Բուրաք Օզչիվիթ
Բուրաք Օզչիվիթ (թուրքերեն՝ Burak Özçivit, դեկտեմբերի 24, 1984, Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։ Առավել հայտնի է դարձել՝ խաղալով Քեմալի դերը Սև սեր հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաընկերության եթերում։
Բուրաք Օզչիվիթ թուրքերեն՝ Burak Özçivit | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Մարմարա համալսարան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և մոդել |
Ամուսին(ներ) | Ֆահրիյե Էվջեն[1] |
Կյանքը և կարիերան
խմբագրելԲուրաք Օզչիվիթը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 24-ին Ստամբուլում։ Ավարտել է Ստամբուլի Մարմարայի համալսարանի կինոյի, կերպարվեստի և լուսանկարչության ֆակուլտետը։ 2003- 2007 թվականներին զբաղվել է մոդելային գործով։ 2003 թվականին ստացել է «Թուրքիայի լավագույն մոդել», իսկ 2005 թվականին «Աշխարհի լավագույն մոդել» մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[2]։
2006 թվականից խաղում է կինոյում և հեռուստատեսությունում։ Մասնակցությունը Հոյակապ դար և Դեղձանիկ՝ երգող թռչուն հեռուստասերիալներին, Բուրաքին մեծ հռչակ բերեց։ Ներկայումս նկարահանվում է Սև սեր հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն է թուրք հայտնի դերասանուհի Նեսլիհան Աթագյուլը։
Անձնական կյանք
խմբագրելԵրկար տարիներ հանդիպել է Ջեյլան Չապայի հետ[3]։ 2015 թվականից հանդիպում է Ֆահրիյե Էվջենի հետ[4]։ 2017 թվականին զույգը ամուսնացել է։
Ֆիլմագրություն
խմբագրելԿինո | ||||
---|---|---|---|---|
Տարի | Հայերեն անվանումը | Թուրքերեն անվանումը | Դեր | Ծանոթագրություն |
2007 | Վարակվածը | Musallat | Սուատ | |
2015 | Սերը նման է Քեզ | Aşk Sana Benzer | Ալի | |
2016 | Իմ եղբայր | Kardeşim Benim | Հաքան | |
Հեռուստատեսություն | ||||
Տարի | Հայերեն անվանում | Թուրքերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2006 | Մինուս 18 | Eksi 18 | Մուրատ | |
2007 | Պարտադրված ամուսին | Zoraki Koca | Օմեր Օզփոլաթ | Գլխավոր դեր, 26 սերիա |
2008-09 | Ընտանեկան տուն | Baba Ocağı | Գյուվեն | Գլխավոր դեր, 35 սերիա |
2010 | Դավաճանություն | İhanet | Էմիր | |
2010-11 | Փոքրիկ գաղտնիքներ | Küçük Sırlar | Չեթին Աթեշօղլու | Գլխավոր դեր, 19 սերիա |
2011-13 | Հոյակապ Դար | Muhteşem Yüzyıl | Բալի բեյ Մալքոչօղլու | Երկրորդական դեր; 2-3 եթերաշրջաններ |
2013-14 | Դեղձանիկ՝ երգող թռչուն | Çalıkuşu | Քյամրան | Գլխավոր դեր, 30 սերիա |
2015-17 | Սև սեր | Kara Sevda | Քեմալ | Գլխավոր դեր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.hurriyet.com.tr/kelebek/magazin/fahriye-evcen-ile-burak-ozcivit-evlendi-yilin-dugununde-benzerlik-tartismasi-40505091
- ↑ «Burak Özçivit'in akıl almaz değişimi...». HTHayat. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «He Accepted the Change». Turkishstarsdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Fahriye Evcen ve Burak Özçivit galaya el ele geldi | Ntv.com.tr». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրաք Օզչիվիթ» հոդվածին։ |