Մարմարա համալսարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարմարա համալսարան (թուրքերեն՝ Marmara Üniversitesi), Թուրքիայի ամենահին և խոշորագույն բուհերից մեկն է, որտեղ աշխատում են շուրջ 2800 դասախոսներ, ունի շուրջ 80000 ուսանող։ Համալսարանը գտնվում է Ստամբուլում։ Համալսարանում դասավանդում են 4 լեզուներով՝ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ուստի ուսումնական հաստատությունը համարվում է Թուրքիայի առավել բազմալեզու համալսարանը։
Մարմարա համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1883 |
Անվանված է | Մարմարա ծով |
Անդամակցություն | Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[1], Եվրոպայի համալսարանների միություն[2] և Anatolian University Libraries Consortium Association?[3] |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ստամբուլ |
Կայք | marmara.edu.tr(թուրքերեն) |
Marmara University Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀամալսարանը հիմնադրվել է 1883 թվականի հունվարի 15-ին և գտնվել է Թուրքիայի առևտրի, գյուղատնտեսության, անտառների նախարարության ենթակայության ներքո։ Համալսարանը բացել է նախարար Սուփխի փաշան։ Սկզբում կոչվել է Առևտրի բարձրագույն դպրոց, հետագայում դարձել է տնտեսական և կառավարման գիտությունների ֆակուլտետ։ Ներկայիս կառուցվածքով համալսարանը գործում է 1982 թվականի հուլիսի 20-ից՝ որպես Մարմարա համալսարան։
1990-ական թվականներից համալսարանը սկսել է ընդլայնվել. ունի 13 ֆակուլտետ, 11 ինստիտուտ, 8 դպրոց, 3 ստորաբաժանում, որոնք անմիջականորեն ենթարկվում են ռեկտորատին։ Համալսարանն ունի 28 հետազոտական կենտրոններ, դասընթացներն իրականացվում են 104 բարձրագույն և 44 միջին մասնագիտական կրթություններով։ Ի լրումն կրթական ծառայությունների՝ համալսարանն առաջարկում է նաև հրատարակչական և խորհրդատվական ծառայություններ։
Ակադեմիական կառուցվածք
խմբագրելՖակուլտետներ
խմբագրել- Աթաթուրքի անվան մանկավարժական ֆակուլտետ
- Ստոմատոլոգիական ֆակուլտետ
- Դեղագիտական ֆակուլտետ
- Գրականության և բնագիտության ֆակուլտետ
- Կերպարվեստի ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Տնտեսական և վարչական գիտությունների ֆակուլտետ
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Ճարտարագիտության ֆակուլտետ
- Տեխնիկական կրթության ֆակուլտետ
- Բժշկության ֆակուլտետ
- Բժշկական մանկավարժության ֆակուլտետ
Ինստիտուտներ
խմբագրել- Բնագիտություն
- Եվրոպական հասարակության ինստիտուտ
- Բանկային և ապահովագրական ընկերության ինստիտուտ
- Կրթական գիտությունների ինստիտուտ
- Գաստրոէնտերոլոգիայի ինստիտուտ
- Գեղարվեստի ինստիտուտ
- Նյարդաբանական ինստիտուտ
- Բժշկական գիտությունների ինստիտուտ
- Սոցիալական գիտությունների ինստիտուտ
- Թուրքագիտության հետազոտական ինստիտուտ
- Միջին Արևելքի հետազոտական ինստիտուտ
Դպրոցներ
խմբագրել- Բանկային և ապահովագրական գործի դպրոց
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դպրոց
- Բուժքույրերի կրթության դպրոց
- Զեյնեփ Քամիլի անվան Ստամբուլի բժշկական դպրոց
- Օտար լեզուների դպրոց
- Աստվածաբանության դպրոց
- Առողջապահական ծառայությունների դպրոց
- Սոցիալական գիտությունների դպրոց
- Տեխնիկական գիտությունների դպրոց
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Համալսարանի պաշտոնական կայք
- Մարմարա համալսարանի ուսանողական հարթակ Արխիվացված 2012-03-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարա համալսարան» հոդվածին։ |