Մարմարա ծով
Մարմարա ծով[1] (թուրքերեն՝ Marmara Denizi), Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, ողողում է Թուրքիայի ափերը։ Բոսֆորի նեղուցով միանում է Սև ծովին, Դարդանելի նեղուցով՝ Եգեյան ծովին։ Մակերեսը՝ 12 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը 1273 մետր։ Հյուսիսային ափին է Ստամբուլ քաղաքը։
Մարմարա ծով | |
---|---|
Տեսակ | հարակից ծով |
Երկիր | Թուրքիա |
Խորություն | 1370 մետր և 494 մետր |
Մակերես | 11 350 կմ² |
Ծավալ | 3378 կմ³ |
Մասն է | Միջերկրական ծով |
Ավազանի երկիր | Թուրքիա |
Լիճ հոսող գետ | Գրանիկոս, Գյոնեն, Ռինդակոս և Q15845494? |
Անվանված է | Մարմարա |
Անվանում
խմբագրելԱնվանումն ստացել է ծովի արևմտյան մասում գտնվող Մարմարա կղզուց, որն այդպես է կոչվել այնտեղ եղած սպիտակ մարմարի հանքերի պատճառով։ Հին հույներն այն անվանել են Պրոպոնտոս («Նախածով»), այսինքն՝ Եվքսինյան Պոնտոսից (Սև ծով) առաջ գտնվող (նկատի ունենալով Հունաստանի նկատմամբ նրա ունեցած դիրքը)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 77.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարա ծով» հոդվածին։ |