Գրանիկոս
Գրանիկոս (թուրքերեն՝ Biga Çayı, Բիգաչայ, հին հունարեն՝ Γρᾱνῑκός), գետ Թուրքիայում։ Գետը սկսվում է Իդա լեռան լանջից։ Գետի երկարությունը կազմում է 80 կմ։ Թափվում է Մարմարա ծով։ Գետի ջրի քանակը խիստ փոփոխվում է եղանակային պայմանների հետ կապված։ Գետը վարարում է ձմռանը, ջրառատ է հատկապես նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Գետի ջրի մակարդակի ամենաքիչ ծավալը դիտվում է ամռանը՝ օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Գրանիկոս | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 80 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Իդա (լեռնաշղթա) |
Գետաբերանի տեղակայում | Մարմարա ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Չանաքքալեի մարզ |
Տեղը պատմության մեջ
խմբագրելՄ.թ.ա. 334 թվականին Ալեքսանդր Մեծի մակեդոնական և պարսկական զորքերի միջև ճակատամարտ է տեղի ունեցել Գրանիկոս գետի ափին (Գրանիկոսի ճակատամարտ)[1]։
Անվանումը
խմբագրելԺամանակակից թուրքականը անումը Բիգչայ է (Biga Çayı) կապված Բիգա[2] քաղաքի անվան հետ, որը գտնվում է Գրանիկոսի ափին։ Çay թուրքերեն նշանակում է «գետ»։ Իր հերթին «Բիգա» բառը առաջացել է քաղաքի հունական անվան ձևից Πηγαί < πηγή, որը նշանակում է «ջրային հոսք»։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Щепкин Е. Н. (1890–1907). «Граник». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանիկոս» հոդվածին։ |