Բո Դերեկ

ամերիկացի դերասանուհի

Բո Դերեկ (անգլ.` Bo Derek, իրական անունը` Մերի Քեթլին Քոլինզ, նոյեմբերի 20, 1956(1956-11-20)[1][2], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել։

Բո Դերեկ
Ծնվել էնոյեմբերի 20, 1956(1956-11-20)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունNarbonne High School? և El Camino College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, մոդել, ինքնակենսագիր և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Ջոն Դերեք և Ջոն Քորբեթ[3]
Համատեղ ապրող(ներ)Ջոն Քորբեթ
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկյան հեղափոխության դստրեր

Կենսագրություն

խմբագրել

Բո Դերեկը ծնվել է Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում։ Նրա հայրը զբաղվում էր մակույկների առևտրով, իսկ մայրը դիմահարդար էր։ Ծնողները ամուսնալուծվել էին և մայրն ամուսնացել էր կասկադյոր Բոբբի Բասի հետ։ Բո Դերեկը ընտանիքի չորս երեխաներից մեկն էր։ Եղբայրը` Կոլին Բասը, «Camel» ռոք-խմբի անդամներից էր, որը գոյություն է ունեցել 1973-1986 թվականներին։

Սկսած 1980 թվականից, Բո Դերեկը բազմիցս լուսանկարվել է Playboy ամսագրի համար։ Լուսանկարների հեղինակը նրա ամուսինն էր` դերասան և ռեժիսոր Ջոն Դերեկը, ում հետ նա ծանոթացել էր դեռևս սովորելու տարիներին։

Բո Դերեկի կինոդեբյուտը կայացել է 1977 թվականին՝ «Մահ սառցաբեկորների մեջ» կինոնկարում։ Հետագայում նա նկարահանվել է «10» (1979 թ., որի համար ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին), «Տարզան, մարդ-կապիկ» (1981 թ.), «Ֆանտազիաներ» (1981 թ.), «Բոլերո» (1984 թ.), «Ուրվականները չեն կարող դա անել» (1990 թ.), «Տաք շոկոլադ» (1992 թ.), «Կրքի քրմուհին» («Ցանկալի կինը» 1993 թ.), «Անձի երկվություն» (1994 թ.), «Դանդաղկոտ Թոմին» (1995 թ.), «Սպանություն Կաննի կինոփառատոնում» (2000 թ.), «Սարսափ 101» (2001 թ.), «Սրերի թագուհին» (2000-2001 թթ.) և այլ ֆիլմերում։

Բո Դերեկը մի քանի անգամ ստացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը` կանացի վատագույն դերի համար։ 2006 թվականին «Միս Տիեզերք» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում էր։ Ֆինանսապես աջակցել է Ջորջ Բուշ-ավագի և Ջորջ Բուշ-կրտսերի նախընտրական քարոզարշավներին։

Անձնական կյանքը

խմբագրել

1976 թվականին Բո Դերեկն ամուսնացել է դերասան և ռեժիսոր Ջոն Դերեկի հետ, ով 33 տարով մեծ էր նրանից և արդեն իսկ ամուսնացած էր։ 1998 թվականին Ջոն Դերեկը մահացել է։ Բո Դերեկին սիրավեպեր են վերագրում Փոլ ՄաքՔարթնիի, Կիֆեր Սաթերլենդի և Թեդ Թըրների հետ։ Այժմ դերասանուհին ապրում է Սանտա Բարբարայում` դերասան Ջոն Կորբետի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1977 Մահ սառցաբեկորների մեջ Orca, the Killer Whale Էննի
1979 Տաս 10 Ջեննի Հարլի
1980 Ժամանակաշրջանների հերթափոխություն A Change of Seasons Լինդսի
1981 Ֆանտազիաներ Fantasies Անաստասիա
1981 Տարզան, մարդ-կապիկ Tarzan, the Ape Man Ջեյն Փարքեր
1984 Բոլերո Bolero Էյրի Մակգիլվարի
1989 Ուրվականները չեն կարող դա անել Ghosts Can't Do It Քեթի Օ'Դար Սքոթ
1992 Տաք շոկոլադ Amour et chocolat Բի Ջի Կասիդի
1993 Կրքի քրմուհին (Ցանկալի կինը) Woman of Desire Քրիստինա Ֆորդ
1994 Անձի երկվություն Shattered Image Հելեն Ալգուդ
1995 Դանդաղկոտ Թոմին Tommy Boy Բևերլի
2000 Սրերի թագուհին Queen of Swords Մերի Ռոուզ
2000 Սպանություն Կաննի կինոփառատոնում Murder at the Cannes Film Festival Թհադա
2001 Վախից քարացածը Frozen with Fear Քեթրին Սալիվան
2001 Սարսափ 101 Horror 101 միս Էլիսոն Ջեյմս
2001 Արևային հողմ Sunstorm Վիկտորիա Ուորեն
2002 Վերամարմնավորման վարպետը The Master of Disguise Բո Դերեկ
2003 Հետախուզվում են Մալիբույում Malibu's Most Wanted Բես Գլուկման
2005 Խաչակիրը Crusader Նիկոլա Մարկհամ
2006 Նորաձևության տունը Fashion House Մարիա Ջիանի
2013 Հայլենդ զբոսայգին Highland Park Դեստինի
2015 Շնաձկնային պտտահողմ 3 Sharknado 3: Oh Hell No! Մեյ Ուեքսլեր

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բո Դերեկ» հոդվածին։