Բրեմենի աշտարակ
Բրեմենի աշտարակ (էստ․՝ Bremeni - «բրեմենյան»), Տալլինի պատի պաշտպանական կառույցներից մեկը, 15-րդ դարի ճարտարապետական հուշարձան[1]։ Չորսհարկանի աշտարակ է, հիմքում ունի պայտի ձև։ Աշտարակի առջից XIX դարում կառուցվել է բրեմենի անցումը, որ միացնում է Ուուս ու Վենե փողոցները։
Աշտարակը հավանաբար կոչվել է Ռևելի 14-րդ դարի ռատման ֆոն Բրեմենի անունով[2]։
Աշտարակի արտաքին պատի հաստությունը 2 մ է, ներքին պատիմը՝ 1 մ։ Երրորդ հարկում տեղակայված էր քաղաքային պահալազորի դարբնոցը։ Աշտարակի վերևում բացօթյա տարածք է պահակազորի համար։
Աշտարակի երկրորդ հարկ կարելի է բարձրանալ քաղաքային պատի կողմի աստիճաններով։ Մինչև XVII դարը երկրորդ հարկում բանտ էր՝ առանց լուսավորման, օդի համար նախատեսված նեղ պատուհաններով։ Բանտի պատերին ամրացված էին երկաթե օղակներ։ XX դարի սկզբում աշտարակն օգտագործվում էր որպես վառոդի պահեստ։ Այդ պատճառով էլ դռներին ամրացվել են կրկնակի փականքներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «3015 All-linna kindlustused - linnamüür, tornid, väravaehitised, muldkindlustused, vallikraav, 13.-18.saj». Kultuurimälestiste register (էստոներեն).
- ↑ «Каменный мешок Таллина». 10.05.2008. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
Գրականություն
խմբագրել- «Tallinna bastionid ja haljasalad», R. Kenkmaa, G. Vilbaste, Tallinn, 1965։
- «Geschichte der baltischen Stadte», Z. Ligers, Bern, 1948։