Բրենոսն ու իր ռազմավարի մի մասը
«Բրենոսն ու իր ռազմավարի մի մասը» (ֆր.՝ Brennus et sa part de butin), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ Պոլ Ժամենի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1893 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 162 × 118 սմ։
Բրենոսն ու իր ռազմավարի մի մասը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Ժոզեֆ Ժամեն |
տարի | 1893 |
բարձրություն | 162 սանտիմետր |
լայնություն | 118 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ |
Այսօր «Բրենոսն ու իր ռազմավարի մի մասը» ստեղծագործությունը գտնվում է մասնավոր հավաքածուի կազմում։
Նկարագիր
խմբագրել«Բրենոսն ու իր ռազմավարի մի մասը» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է Հին Հռոմի պատմության մի դրվագ։ Կտավում տեսարան է, երբ գալերը թալանել են Հռոմը մ․թ․ա․ 390 թվականին։ Սենոնների առաջնորդ Բրենոսը կանգնած է սենյակի մուտքի մոտ, որտեղ իր ռազմավարի մի մասն է՝ ոսկի, գործվածքներ, անոթներ և հռոմեացի հինգ կանայք։ Վերջիններս գրեթե ամբողջությամբ մերկ են․ նրանցից երկուսի ձեռքերը կապված են մեջքի հետևում։ Մեկը երեսն է փակել ձեռքով, մյուսն անօգուտ աղաչանքով ձգվել է դեպի Զևսի ոսկեձույլ արձանը։ Բրենոսն այդ ամենին նայում է քմծիծաղով․ նրա ձախ ձեռքին նիզակ է։
Պատմություն
խմբագրելՊոլ Ժամենի այս նկարը համարվում է նրա լավագույն ստեղծագործություններից մեկը։ Արվեստաբան Լուի Կապիտենը 1903 թվականին գրել է, որ Ժամենի «Բրենոսը» մանրակրկտորեմ ներկայացնում է պատմական ռեալիզմը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Brennus et sa part de butin by Paul Joseph Jamin – Art print, wall art, posters and framed art». Muzéo (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Louis Capitan Notice sur Paul Jamin(ֆր.) // Bulletins et Mémoires de la Société d'Anthropologie de Paris. — 1903. — № 4. — С. 487—491.