Բրիժիտ Բարդո
Բրիժիտ Ան-Մարի Բարդո[3][4] (ֆր.՝ Brigitte Anne-Marie Bardot, bʁiʒit baʁdo, սեպտեմբերի 28, 1934[5][6][7][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա), ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։
Բրիժիտ Բարդո ֆր.՝ Brigitte Bardot | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Կրթություն | Հատեմեր և Փարիզի կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսիացի |
Կրոն | կաթոլիկություն[1] |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և ֆոտոմոդել |
Ակտիվ շրջան | 1952-1973 |
Ծնողներ | հայր՝ Louis Bardot?[2], մայր՝ Anne-Marie Mucel?[2] |
Ամուսին(ներ) | Ռոժե Վադիմ, Jacques Charrier?, Գունտեր Սակս և Bernard d'Ormale? |
Համատեղ ապրող(ներ) | Ժիլբեր Բեկո և Սերժ Գենսբուրգ |
Երեխա(ներ) | Nicolas-Jacques Charrier?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
brigitte-bardot.fr | |
Բրիժիտ Բարդո՝ Վիքիպահեստ | |
Կենսագրություն
խմբագրելԲրիժիդ Բարդոն ծնվել է 1934 թվականին, Փարիզում։ Սովորել է կատակերգության ու պարարվեստի ուսումնարանում։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Վիլլի Ռոզիեի «Մանինան՝ առանց քողի աղջիկը» ֆիլմում 1952 թվականին։ Ռեժիսոր Միշել Բուարոնի «Չարաճճի աղջիկը» կինոնկարում (1955) կատարած երկրորդական դերակատարումից հետո նա հռչակվեց Մարկ Ալեգրեի «Փետրաթելով մարգարտածաղիկը» (1957) և հատկապես Ռոժե Վադիմի «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։ Բարդոյի լավագույն կատարումներին կարելի է հանդիպել նաև Ռենե Կլերի «Մեծ զորավարժություններ (1956), ռեժիսորներ Կլոդ Օտան- Լարայի «Դժբախտության դեպքում» (1958), Քրիստիան- Ժակի «Բաբետան գնում է պատերազմ» (1959), Ռոժե Վադիմի «Գիշերային գոհարավաճառները» (1958), «Սանձը վզին» (1961) և «Զինվորի հանգիստը» (1962), Հանրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը» (1960), Միշել Բուարոնի «Հռչակավոր սիրային պատմությունները» (1961), Յուրի Մալլի «Անձնական կյանք» (1961) և «Վիվա Մարիա» (1964), Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը» (1963), Միշել Դեվիլի «Արջը և տիկնիկը» (1970), Ռոբերտ Էնրիկոյի «Ռոմի պողոտան» (1971), Նինա Կոմպանեզի «Կոլին Տրուս-Շեմիսի շատ չքնաղ և զվարճալի պատմությունը» (1974), Ռոժե Վադիմի «Դոն Ժուան» (1973) և այլ կինոնկարներում։
1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։
1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թթ բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, նույնասեռականության և միջռասայական ամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.religionenlibertad.com/personajes/62313/brigitte-bardot-virgen-sostiene-desde-hace-tiempo-una.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ «Films and Music by Brigitte Bardot». Rate Your Music. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Daily Celebrations ~ Brigitte Bardot, Cat Transformed ~ 25 August ~ Ideas to motivate, educate, and inspire». Dailycelebrations.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիժիտ Բարդո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիժիտ Բարդո» հոդվածին։ |