Բրիտանացի գիտնականներ
Բրիտանացի գիտնականներ, համացանցային մեմ, ռուսական համացանց-ֆոլկլորի կերպար։ Եզրույթն օգտագործվում է գիտական հետազոտությունների մասին հաղորդագրությունների հեղինակների կողմից, որոնք ներկայացվում են որպես աբսուրդային[1][2][3]։ Ընդ որում, անհեթեթությունը (աբսուրդը) կարող է առաջանալ միայն տեքստի հեղինակի շարադրանքում և հաճախ պարունակվում է վերնագրում[4]։
Նկարագրություն
խմբագրելԵզրույթը կիրառվում է անփոփոխ ձևով և չունի եզակի թվով տարբերակ («բրիտանացի գիտնական»)։ Ունի հոմանիշ («անգլիացի գիտնականներ»)[4]։
Որպես կանոն՝ «բրիտանացի գիտնականների» գործունեության մասին հաղորդագրությունները հիմնված են իսկապես իրականացված հետազոտությունների վրա, որոնք, սակայն, դուրս են գալիս լուրջ գիտական հետազոտությունների մասին ընդունված պատկերացումներից։ Օրինակ՝ տարբեր ժամանակներում բրիտանացի գիտնականների անունից հաղորդվել է, որ «Լոնդոնի տասը զատիկներից ինը հիվանդանում է սնկային վեներական հիվանդությամբ», «մարդիկ սկսում են ստել վեց ամսականից», «բրիտանացի գիտնականներն ամենախելացիներն են»։ Ներկայումս «բրիտանացի գիտնականների» հայտնվելը տեքստի սկզբում ընթերցողի շրջանում առաջ է բերում շարադրվող փաստերի անհեթեթության սպասումը[4]։
Մեմն ունի ռացիոնալ տարր․ «բրիտանացի գիտնականներն ապացուցել են» տիպի տեքստերն[5] առանց նշելու, թե ով և որտեղ է, դեմագոգիայի տեսակ են՝ անանուն հեղինակության հղում։
Ինչպես «New Scientist» ամսագիրն է գրել 2017 թվականի դեկտեմբերին․ «Երբ նրանք լսում են «բրիտանացի գիտնականներ» արտահայտությունը, ռուսները հակված չեն մտածել Նյուտոնի, Դարվինի կամ Ֆարադեյի մասին, նրանք չեն մտածում նաև Սթիվեն Հոքինգի կամ Պիտեր Հիգսի մասին։ Փոխարենը նրանք շատ ավելի հաճախ մտածում են Քիլի համալսարանից հոգեբան Ռիչարդ Սթիվենսի մասին, որն այս տարվա սկզբին ցույց է տվել, որ հայհոյանքը կարող է օգնել նվազեցնել ցավը, կամ Լոնդոնում Մարիա Թագուհու համալսարանի էկոլոգ Օլի Լոուքոլի մասին, որը իշամեղուներին սովորեցրել է ֆուտբոլ խաղալ»[2]։
Եզրույթի ծագում
խմբագրելՄեմի հայտնվելու պատմությունը չի պահպանվել։ «Луркоморье» կայքում նշվում է, որ հասկացությունն առաջին անգամ ձևավորվել է հեգնական իմաստով 2003 թվականի վերջին dirty.ru ռուսական կոլեկտիվ բլոգում։ Այս տերմինի զանգվածային շրջանառությունն ու առաջխաղացումը վերագրվում են dirty.ru օգտատեր Պլեշներին, որն այդ թեմայով 2004 թվականին ավելի քան հարյուր գրառում է արել ռուսական տարբեր բլոգներում։ Դրա հետ մեկտեղ «համացանցային լեզվի» լեզվաբան և հետազոտող Մաքսիմ Կրոնգաուզը նշում է, որ «բրիտանացի գիտնականների» բոլոր հայտնագործությունները, որոնք ներկայացրել է Պլեշները, արդեն ավելի վաղ հրապարակվել են ռուսական ԶԼՄ-ներում[6]։
Իր արդիական լինելու համար մեմը պարտական է մի շարք պատճառների՝ Մեծ Բրիտանիայի կարևոր դեր գիտության զարգացման գործում, 20-րդ դարի կրթական բարեփոխումներ, անգլիական գիտական հրապարակումների մեծ բաժին ընդհանուր զանգվածում, երկրում գրանտային քաղաքականության առանձնահատկություն, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների պատվերներ, հետազոտության արդյունքների խեղաթյուրում լրագրողների անըմբռնողության պատճառով[7]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Siberia
- ↑ 2,0 2,1 James Harkin How bumbling British boffins became a standing Russian joke // New Scientist, 19 December 2017
- ↑ Что британские учёные думают про мем «британские ученые»? (мини-опрос) // ZIMA Magazine
- ↑ 4,0 4,1 4,2 Кронгауз М. А. Мемы в интернете: опыт деконструкции(ռուս.) // Наука и жизнь : журнал. — 2012. — № 11.
- ↑ Публичная репрезентация профессионального сообщества: популяризация науки и общественные дебаты Արխիվացված 2017-12-31 Wayback Machine // «Эпистемология и философия науки», 2013 Т. XXXVII № 3, стр 183
- ↑ Кронгауз М. А. Самоучитель Олбанского. — М.: Изд-во АСТ, 2013. — 412, [1] с., [12] л. цв. ил.; 21 см. — (Corpus; 211).; ISBN 978-5-17-077807-2
- ↑ «Почему именно британские учёные имеют плохую репутацию? / Newtonew: новости сетевого образования». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
Գրականություն
խմբագրել- «Британские ученые объяснили, почему существуют "британские учёные"». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.