Բրյուգգեի ռատուշա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրյուգգեի ռատուշա (հոլ.՝ Stadhuis van Brugge), Բրյուգգե քաղաքի Քաղաքային խորհրդի շենքը, գտնվում է Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ 15-րդ դարի գոթական ճարտարապետության հուշարձան է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված միջնադարյան ֆլամանդական քաղաքի տեսարժան վայր է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնում, Բուրգ հրապարակում։
Բրյուգգեի ռատուշա | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և քաղաքապետարան |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բռյուգե[1][2] |
Մասն է | Musea Brugge?[3] |
Ձևավորում | 1377[4] |
![]() | |
![]() |
Առաջին հայտնի շինությունը, որտեղ անցկացվել են Բրյուգգեի Քաղաքային խորհրդի հանդիպումները, 1280 թվականին այրված բեֆֆրուա էր։ Դրանից հետո քաղաքային ղեկավարությունն օգտագործել է բանտի շենքը։ 1376 թվականին Ֆլանդրիայի կոմս Լյուդովիկ II Մալեացին բանտի շենքը քանդելու և այդ տեղում նոր ռատուշայի կառուցման որոշում է կայացնում։
1421 թվականի ավարտուն կառուցմամբ, Բրյուգգեի ռատուշան պատմական Ֆլանդրիայի և Բրաբանտի պահպանված ամենահին քաղաքակացիական շինություններից մեկն է։ Նրա հարստությունը և շքեղությունը թույլ է տալիս դատել միջնադարյան Բրյուգգեի տնտեսական և քաղաքական կարևոր նշանակության մասին։ Ստեղծված լինելով եկեղեցական գոթիկայի ավանդույթներով, այն դարձել է իր ժամանակների ֆլամանդական քաղաքացիական ճարտարապետության նորաձևության օրենսդիրը։ Նրա պատկերով և նմանությամբ են կառուցվել այլ հայտնի ռատուշաներ (Բրյուսել, Գենտ, Լյովեն), որոնք ամեն դեպքում չկարողացան քողարկել բնօրինակի շքեղությունը։
Նկարագրություն
խմբագրելՌատուշայի երկհարկանի շենքն ունի պարզ ուղղանկյուն տեսք և խիստ համամասնություններ։ Ճոխ զարդարված ծեփակերտ ճակատը կտրատված է բարձր պատուհանային որմնախորշերով։ Ճաղաշարից տեանելի է բարձր երկգլորային տանիքը։
Ճակատ | Գոթական դահլիճ | Բուրգ հրապարակ |
Ռատուշայի ներքին հարդարանքը չի զիջում ճակատին շքեղությանը։ Ռատուշայի գոթական դահլիճը ժամանակակից տեսքով հայտնվել է 19-20-րդ դարերի սահմանագծին, իրենից ներկայացնելով մունիցիպալիտետի Մեծ և Փոքր դահլիճների միացում։ Պատի որմնանկարների հեղինակը 19-րդ դարկ երկրորդ կեսի նկարիչ Ալբրեխտ դե Վրինդտն է։ Որմնանկարները պատկերում են Բրյուգգեի պատմության իրադարձությունները։ Գոթական դահլիճը մինչև օրը ծառայում է որպես Քաղաքային խորհրդի նստավայր, այստեղ գրանցվում են ամուսնությունները, բաց է զբոսաշրջիկների համար։
Վերածննդի դահլիճում կարելի է տեսնել Լանսելոտ Բլոնդելի շքեղ բուխարին, որը պատրաստված է փայտից, ալեբաստրից և մարմարից։
Արտաքին հղումներ
խմբագրել- Բրյուգգեի քաղաքային թանգարանի պաշտոնական կայք։ Արխիվացված 2010-01-23 Wayback Machine (նիդեր.)
- Мэйсон Э. Брюссель и Брюгге. Антверпен и Гент. Путеводитель/Пер. с англ. — М.: АСТ, 2005.
- Ռատուշա (Stadhuis Brugge)
- Բրյուգգե․ Քաղաքային ռատուշա (Stadthuis) Արխիվացված 2013-11-21 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուգգեի ռատուշա» հոդվածին։ |