Գագիկ Սմբատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Ցոլակի Սմբատյան (փետրվարի 18, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2015)։
Գագիկ Սմբատյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1949 (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | ջութակահար |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԳագիկ Սմբատյանը ծնվել է 1949 թվականի փետրվարի 18-ին Երևանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը (դասատու՝ Գ. Հարությունյան), 1968 թվականին՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտ. ուսումնարանը։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1974 թվականին (ղեկավար՝ Հ․ Սմբատյան)։ 1978 թվականին ավարել է ԵՊԿ ասպիրանտուրան (ղեկ.՝ Հ. Սմբատյան)։
1974-1976 թվականներին դասավանդել է Ա. Սպենդիարյանի երաժշտական դպրոցում և Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1976-1980 թվականներինին՝ Սենեգալի ազգային կոնսերվատորիայում, 1980 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (1994 թվականից՝ պրոֆեսոր, 1997 թվականից՝ ամբիոնի վարիչ) և Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։
Համերգներով շրջագայել է Ուկրաինայում, Վրաստանում, Հունաստանում, Սենեգալում, Գամբիայում և այլուր։ Ա. Սաթյանի, Ռ. Սարգսյանի, Վ. Բաբայանի, Հ. Մելիքյանի, Ա. Յոլչյանի, Հարություն Դելլալյանի և ուրիշների ջութակի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն է։
Մրցանակներ
խմբագրել- 1972 – Երիտասարդ կատարողների IV Հարավային Կովկաս. մրցույթի 1-ին մրցանակ (Բաքու),
- 1972 – Երիտասարդ ջութակահարների համամիութենական մրցույթի Հատուկ պատվոգիր (Երևան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |