Գազ Կարյագինի
Գազ Կարյագինի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Astracantha |
Տեսակ | Գազ Կարյագինի (A. karjaginii) |
Միջազգային անվանում | |
Astracantha karjaginii |
Գազ Կարյագինի (լատին․՝ Astragalus karjaginii), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի ծածկասերմ բույս։ 20-80 սմ բարձրությամբ թուփ է։ Տերևիկներն ունեն մինչև 2 սմ երկարություն և 0,5 սմ լայնություն, էլիպսաձև են կամ երկարավուն-էլիպսաձև։ Տերևակիցները նեղ, գծանման են, մինչև 1,2 սմ երկարությամբ, մեջքի կողմում մազմզուկապատ։ Բաժակն ունի մինչև 1,3 մմ երկարություն։ Պսակը մանուշակագույն է։ Առագաստի երկարությունը մինչև 2 սմ է։ Հայկական էնդեմ է։ Տարածված է Արարատյան դաշտում և Վայքում, միջին և վերին լեռնային գոտիներում, չոր, քարքարոտ թեքությունների վրա[1]։
Նկարագրություն
խմբագրել30-40 սմ բարձրությամբ համարյա մերկ, բարձիկանման, ճյուղավորված, փշոտ թուփ է։ Տերևների երկարությունը հասնում է 3-12 սմ-ի։ Կաշենման, թխակապույտ, կանաչ տերևիկները 4-7-ական զույգերով են։ 3-5 սմ տրամագծով ծաղկաբույլը տափակած-գնդաձև է։ Հազվադեպ կարմրավուն պսակը դեղին է, իսկ դրոշի երկարությունը՝ հասնում է 17-22 մմ[2]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է Երևանի (Գառնի, Գողթ, Չաթմա, Բայբուրդ գյուղերի շրջակայք, Ուղտու ակունք գետի կիրճ, Ուրծի լեռնաշղթա) և Գեղամի (Գելայսոր) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում[2]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-2200 մ բարձրությունների վրա, քարափլվածքների վրա, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին, գիհու նոսրանտառում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[2]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։
Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 69։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.