Գալուստ Գաբրիելյան
հայ երգիչ, տենոր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Գևորգի Գաբրիելյան (Տեր-Գաբրիելյան, ապրիլի 16, 1905[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1969, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ (քնարական տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։
Գալուստ Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1905[1] Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 14, 1969 (64 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1938) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Քութայիս քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1938)։ 1938-1959 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։
Դերերգերից են՝ Աշուղ, Շեյխ (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»), Սարո, Սանթուր (Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Սարոյան (Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»), Տիրիթ (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Լևոնիկ (Ա. Այվազյանի «Թափառնիկոս»), Լենսկի (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ֆաուստ (Շառլ Գունոյի «Ֆաուստ»)։
Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1961
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 245.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գալուստ Գաբրիելյան Արխիվացված 2021-06-02 Wayback Machine