«Գաղտնի լրտեսներ» (ֆր.՝ Agents secrets), ֆրանսիական կրիմինալ մարտաֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորն է Ֆրեդերիկ Շյոնդյորֆերը։ Սցենարիստներ՝ Yann Brion, Jean Cosmos, Olivier Douyère, Frédéric Schoendoerffer, Ludovic Schoendoerffer:

Գաղտնի գործակալներ
ֆր.՝ Agents secrets
Երկիր Ֆրանսիա
 Իսպանիա
 Իտալիա
Ժանրքրեական ֆիլմ[1] և լրտեսական ֆիլմ
Թվական2004
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖրեդերիկ Շյոնդոերֆեր[1][2]
Սցենարի հեղինակՖրեդերիկ Շյոնդոերֆեր և Ժան Կոսմոս[3]
ԴերակատարներՄոնիկա Բելուչի[4], Վենսան Կասել[4][2], Անդրե Դյուսոլե[4], Շառլ Բեռլեն[4], Նայվա Նիմրի[4], Բրունո Տոդեսկինի[4], Կլեման Թոմաս[4], Էդմոն Վուլիու[4], Էրիկ Սավին, Ֆրեդերիկ Մարտին, Գաբրիել Լազյուր[4], Ժան-Պիեռ Բուշար[4], Ջո Պրեստիա[4], Մոդ Բուկետ[4], Պիեռ Շյենդյերֆեր[4], Սերժ Ավետիքյան[4], Ստեֆան Գոդին[4], Սերխիո Պերիս-Մենչետա[3], Սիմոն Անդրեու[3], Ջեյ Բենեդիկտ[3] և Laurent Labasse?[3]
ՕպերատորԺան-Պիեռ Սովեր
ԵրաժշտությունՆրյունո Կուլե
Պատմվածքի վայրՄարոկկո
Նկարահանման վայրԼոզան, Ժնև, Փարիզ, Մադրիդ և Շվեյցարիա
Տևողություն109 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը պատմում է գաղտնի ծառայության (Direction Générale de la Sécurité Extérieure) գործակալների մասին։ Երկու գործակալների՝ Լիզաին և Բրիսսոին, ովքեր հանդիսանում են ամուսնական զույգ հանձնարարություն են ստանում Անգոլայից վերցնել զենքը և պայթեցնել Մարոկկոյի ափի մոտ գտնվող նավ։ Նրանց օգնում են երկու սուզորդ գործակալ՝ Ռայմոնդը և Լոիքը, ովքեր պետք է ականները տեղադրեին անհրաժեշտ տեղերում։ Գործակալները հաջողությամբ կատարում են հանձնարարությունը, որի արդյունքում զենքի վաճառքով զբաղվող՝ Իգոր Լիպովսկիի գործարքը խափանվում է։ Սակայն հետագայում իրադարձությունները անսպասելիորեն այլ կերպ են զարգանում՝ Լիզային ձեռփակալում են նրա մոտ թմրանյութ գտնելու համար, իսկ Ռայմոնդին սպանում են։ Բրիսսոին միայն մնում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և հասկանալ իրավիճակը։

Դերերում

խմբագրել
Դերակատար Դեր
Վենսան Կասել Բրիսսո Բրիսսո
Մոնիկա Բելուչի Բարբարա / Լիզա Բարբարա / Լիզա
Անդրե Դյուսոլե գնդապետ գնդապետ Գրասսե
Շարլ Բերլինգ Եվգենի Եվգենի
Սերժ Ավետիքյան Իգոր Լիպովսկի Իգոր Լիպովսկի

Գեղարվեստական առանձնահատկություններ

խմբագրել

Քննադատները նշել են, որ ֆիլմը նման չե տիպային լրտեսական մարտաֆիլմի։ Նրանց կարծիքով ռեժիսորը ցուցարդում է «գաղտնի գործակալների իրական աշխատանքի որոշակի կողմերը»։

Դիտարկումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել