Գառնիկ Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Լևոնի Գրիգորյան (հոկտեմբերի 2, 1939[1]), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1994)։
Գառնիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1939[1] (85 տարեկան) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1961) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (1994) |
Կենսագրություն
խմբագրելԳառնիկ Գրիգորյանը ծնվել է Իրանի Փերիայի գավառի Ազնավուլ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականին նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական («Բենզոլի ֆոտոքիմիական օքսիդացումը գազային ֆազում»), 1989 թվականին Կիևի ֆիզիկական քիմիայի ինստիտուտում՝ դոկտորական («Ջրածնի պերօքսիդով հարուցված հետերոգեն - հոմոգեն ռադիկալային ռեակցիաներ») ատենախոսություններ։
1961-1963 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1963-1994 թվականներին՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1994 թվականից՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի կատալիզի ամբիոնում։
Բացահայտել է ջրածնի գերօքսիդի տարասեռ քայքայման ռադիկալային բնույթը և այդ ռեակցիան որպես ռադիկալների մատչելի աղբյուր օգտագործել այլ փոխարկումների իրականացման և ուսումնասիրման համար։ Բյուրեղային նյութերի (աղեր, օքսիդներ) և գերօքսիդների գոլորշիների փոխազդեցությամբ ստացել է բազմաթիվ նոր միացություններ[2][3]։
Պարգևներ
խմբագրել- ԵՊՀ ոսկե մեդալ
Հոդվածներ
խմբագրել- Գ. Ս. Գրիգորյան, Գ. Գ. Պետրոսյան, Գ. Լ. Գրիգորյան, Մ. Գ. Հարությունյան, Ս. Կ. Գրիգորյան
- Комплекс купри-иона с лейцином как гомогенный катализатор распада гидропероксида кумола в водной среде (Կուպրի–իոնի կոմպլեքսը լեյցինի հետ որպես հոմոգեն կատալիզատոր կումոլի հիդրոպերօքսիդի քայքայման համար ջրային միջավայրում) | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Քիմիա և կենսաբանություն, 2012 #1(227) էջ 26-31 (ռուսերեն) |
- Ս. Կ. Գրիգորյան, Մ. Գ. Թոռչյան, Գ. Լ. Գրիգորյան, Ժ. Ի. Աբրահամյան
- Получение алюмин¬аммониевых квасцов из алюминийсодержащих отходов (Ալյումին պարունակող թափոններից ալյումինամոնիումային շիբի ստացումը) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր։ Քիմիա և կենսաբանություն,2011 #1, էջ 57-60 (ռուսերեն) |
- Tohidi S. H., Grigoryan G. L., Sarkeziyan V. A., Ziaie F.
- Effekt of concentration and thermal treatment on the properties of Sol-gel derived CuO/SiO2 nanostrukture | Iran. J. Chem Eng 2010, v.29, p. 105 - 112
- Tohidi S. H., Beglaryan A. A., Nevinrooz A. J., Grigoryan G. L.
- Catalytic characterization of CuO/SiO2 nanocomposite modified by means of ChTR | II Международная конференция по химии и химической технологии, 13 - 17 сентября; Ереван, 2010; с. 313 - 315.
- Tohidi S. H., Beglaryan A. A., Nevinrooz A. J., Grigoryan G. L.
- Catalytic characterization of CuO/SiO2 nanocomposite modified by means of ChTR | II Международная конференция по химии и химической технологии, 13 - 17 сентября; Ереван, 2010; с. 313 - 315.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=8431
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Գառնիկ Լևոնի Գրիգորյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.