Գարեգին Հովսեփյան (գրականագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Հովսեփյան (այլ կիրառումներ)
Գարեգին Եղիշեի Հովսեփյան (մայիսի 1, 1914[1], Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1993[2], Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։
Գարեգին Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1914[1] |
Ծննդավայր | Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1993[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1937) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1975) |
Մասնագիտություն | գրականագետ |
Աշխատավայր | Ավանգարդ, Սովետական Հայաստան, Գրական թերթ և Հայպետհրատ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելԳարեգին Հովսեփյանը ծնվել է 1914 թվականի մայիսի 1-ին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Սևքարում, հետո սովորել է Դիլիջանում և Ստեփանավանում։ 1932 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը, 1937 թվականին ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը։ 1938-1941 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 1938-1942 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում, 1942 թվականներին, մի քանի ամսով, եղել է «Գրական թերթ»-ի խմբագրի պաշտոնակատար։ 1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1943-1944 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում որպես կուսակցական և ռազմաճակատային բաժնի վարիչ, 1944-1966 թվականներին՝ Հայպետհրատում (որպես գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ)։ 1962 թվականին «Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1966 թվականից ավագ գիտաշխատող է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ պարբերական մամուլի պատմության բաժնում։ 1975 թվականին «Չարենցի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան[3]։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Աշխատությունները վերաբերում են հայ դասական և արդի գրականությանը («Ստեփան Զորյանի ստեղծագործությունը», 1951, «Հովհաննես Հովհաննիսյան․ կյանքը և գործը», 1957, «Նար-Դոս», 1961, «Չարենցի պոեզիան», 1969 և այլն)[4]։
Մահացել է 1993 թվականի օգոստոսի 3-ին Երևանում։
Երկեր
խմբագրել- Ստեփան Զորյանի ստեղծագործությունը (քննադատական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1951, 248 էջ։
- Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը, Երևան, Հայպետհրատ, 1957, 294 էջ։
- Նար-Դոս, Երևան, Հայպետհրատ, 1961, 482 էջ։
- Չարենցի պոեզիան, Երևան, «Հայաստան», 1969, 478 էջ։
- Հմայակ Սիրաս (գրականագիտական ակնարկ), Երևան, «Լույս», 1980, 48 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11651
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն Երևան, 2007։
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 261-262
Աղբյուր
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Հովսեփյան (գրականագետ)» հոդվածին։ |