Գարիկ Սարգսյան
Գարիկ Սարգսյան (նոյեմբերի 17, 1987, Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Արարատի նախկին մարզպետ (2018 թվականի հունիսի 1-ից[1] 2020 թվականի դեկտեմբերի 9-ը), ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ (2021-2022)։ ՀՀ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետ։
Գարիկ Սարգսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2016 - 2018 | ||||
| ||||
2018 - 2020 | ||||
| ||||
2021 - 2022 | ||||
| ||||
2022 թվականի մարտի 28-ից | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1987 (37 տարեկան) | |||
Ծննդավայր | Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԳարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում։
1994-2004 թվականներին սովորել է Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։
2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Դիվանագիտություն» բաժին։
2005-2007 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Զորացրվելուց հետո՝ 2007 թվականից, շարունակել է ուսումը։ Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին։
2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ։
Հայաստանում աշխատանք չգտնելով՝ 2012-2015 թվականներին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի հետ մեկնել է Արցախ՝ մասնակից լինելու սահմանի պաշտպանությանը[1]։
Հասարակական-քաղաքական գործունեություն
խմբագրել2015 թվականի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։ Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է կուսակցության կանոնադրության և ծրագրի մշակման աշխատանքներին։ Ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Կյանքի տարածքային կառույցը[2]։
2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ[3][4][5]։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ։
2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ[6][7][8][9][10][11]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 22 604 ձայն[12][13][14]։
2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[15][16]։
2020 թվականի դեկտեմբերի 8-ին հրաժարական է տվել Արարատի մարզպետի պաշտոնից։
2021 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։
2021 թվականի դեկտեմբերի 5-ի Վեդիի ավագանու ընտրություններում գլխավորել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը։ Կուսակցությունը ստացել է 7690 ձայն կամ 39,12% ձայն։
2022 թվականի հունվարի 5-ին ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից, և նշանակվել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
2022 թվականի Վեդիի ավագանու արտահերթ ընտրություններում կրկին գլխավորել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը (ստացել է 13139 կամ 57,54% ձայն) և ընտրվել Վեդիի քաղաքապետ։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ դուստր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.gov.am/am/regions/810/
- ↑ https://civilcontract.am/about-us/garik-sargsyan(չաշխատող հղում)
- ↑ https://armenpress.am/arm/news/860621
- ↑ https://www.azatutyun.am/a/27999924.html
- ↑ http://slim.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A9%D5%B6%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ https://armenpress.am/arm/news/936429.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ https://www.azatutyun.am/a/29521079.html
- ↑ http://asekose.am/hy_AM/news/3/265654-garik-sargsyane-nsanakvelou-e-ararati-marzpetjamanak.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ https://168.am/2018/12/10/1055180.html
- ↑ https://www.aravot.am/2018/12/10/999825/
- ↑ https://www.panorama.am/am/news/2019/01/04/%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/2055135
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նոր Կյանքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Սարգսյանի նախընտրական հանրահավաքը
- Նոր Կյանքում հաղթանակ է տարել ոչ թե ՔՊ կուսակցությունը, այլ Գարիկ Սարգսյան անձը. Կարեն Քոչարյան
- Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ
- Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին բերման են ենթարկել Արտաշատի ոստիկանական բաժանմունք
- ՀՀ Արարատի մարզպետ