Գեղարվեստի թանգարան (Ցյուրիխ)
Ցյուրիխի գեղարվեստի թանգարան (գերմ.՝ Kunsthaus Zürich), պատկերասրահ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, որտեղ տեղակայված են տարիների ընթացքում Zürcher Kunstgesellschaft արվեստի ասոցիացիայի ձեռք բերած Շվեյցարիայի կարևորագույն հավաքածուները[8]։ Հավաքածուն սկսվում է միջնադարից՝ ներկայացնելով ժամանակակից արվեստը՝ շեշտադրելով շվեյցարական արվեստը։
Գեղարվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և հիշողությանն առնչվող հաստատություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Kreis 1?[2] և Ցյուրիխ |
Կազմված է | Ferdinand and Karin Knecht collection?[3] |
Ղեկավարության նստավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Հասցե | Heimplatz 1, 8001 Zürich[1]8001[1]Heimplatz? (1) |
Հիմնադրվել է | 1819 |
Այցելուներ | 382 603 մարդ (2021)[4] |
Տնօրեն | Ann Demeester?[5], René Wehrli?[6] և Wilhelm Wartmann?[7] |
Կայք | kunsthaus.ch(գերմ.)(անգլ.)(ֆր.) |
![]() | |
![]() |
Ճարտարապետություն
խմբագրելԹանգարանը նախագծել են ճարտարապետներ Կարլ Մոզերը և Ռոբերտ Քյուրջելը, բացվել է 1910 թվականին։ Հատկապես ուշագրավ են թանգարանի սկզբնական հատվածում պահպանված Մոզերի ստեղծած մի շարք ինտերիերները՝ զարդարված սոցեսիոն ոճի նեո-հունական տարբերակով։ Ճակատային մասում գտնվող ռելիեֆները ստեղծել է Մոզերի վաղեմի գործընկեր Օսկար Կիֆերը։ Թանգարանի բուն շենքն ընդլայնվել է 1925, 1958 և 1976 թվականներին[9]։
230 միլիոն դոլար արժողությամբ ճարտարապետական մրցույթը հաղթել է լոնդոնաբնակ Դեյվիդ Չիպպերֆիլդը, ով նախագծել է զանգվածային ուղղանկյուն ավազաքարով ծածկված շինություն։ Ընդլայնման շնորհիվ կավելանա 5,040 քմ պատկերասրահ՝ 78%-ով ավելացնելով ցուցադրման տարածքը։ Կունստհաուսը կդառնա ամենամեծ շվեյցարական պատկերասրահը՝ առաջ անցնելով Բազելից։ Երկու վերին հարկերը կլինեն արվեստի համար, առաջին հարկում կլինեն տարբեր ծառայություններ՝ փողոցի նկուղային հարկով միանալով բուն թանգարանին[9]։
Արվեստի հայտնի ցյուրիխցի հովանավոր Լիդիա Էշերի (1858–1891) 150-ամյակի կապակցությամբ Gesellschaft zu Fraumünster ասոցիացիան շենքի առջևի մասում բացեց նրա հուշատախտակը[10]։ 2008 թվականի օգոստոսի 20-ին Ցյուրիխի քաղաքապետարանի կողմից այս վայրն անվանվել է Lydia Welti-Escher Hof[11]:
Հավաքածու
խմբագրելԹանգարանի հավաքածուն ներառում է հետևյալ նկարիչների գլխավոր գործերից՝ Կլոդ Մոնե (մի շարք աշխատանքներ, ներառյալ հսկայական ջրաշուշանների նկարը), Էդվարդ Մունկ, Պաբլո Պիկասո, Ժակ Լիպշից և Ալբերտո Ջակոմետի։ Ներկայացված են նաև շվեյցարացի այլ արվեստագետներ, այդ թվում՝ Յոհան Հենրիխ Ֆուսլին, Ֆերդինանդ Հոդլերը, կամ ժամանակներից՝ Պիպիլոտի Ռիստը և Պիտեր Ֆիշլին։ Կարելի է տեսնել նաև Վինսենթ վան Գոգի, Էդուարդ Մանեի, Անրի Մատիսի և Ռենե Մագրիտի աշխատանքներից։
Չորեքշաբթի օրերին հավաքածուն տեսնելու մուտքն անվճար է բոլոր այցելուների համար[12]։
Կառավարում
խմբագրելԿունստհաուսը ղեկավարում է Kunstgesellschaft հիմնադրամը։ 2013 թվականին թանգարանն ունեցել է 315000 այցելու[9]։ 2017 թվականի հունվարի 12-ի մամլո հաղորդագրության մեջ հաստատությունը հայտարարել է, որ 2016 թվականին այցելուների թիվը հասել է 320000-ի[13]։
Հանրային տրանսպորտ
խմբագրելԹանգարան կարելի է հասնել Ցյուրիխի տրամվայով՝ իջնելով Kunsthaus կանգառում։ Այն տեղակայված է Pfauenplatz-ում՝ թանգարանի շենքի և Շաշպիլհաուս (գերմ.՝ Schauspielhaus Zürich) գերմանական թատրոնի շենքի միջև։
Պատկերասրահ
խմբագրել-
Բերներ Նելկենմեյստեր, «Հովհաննես Մկրտիչն անապատում»
-
Ուիլյամ Թըրներ, Die Teufelsbrücke St. Gotthard
-
Յոհան Հենրիխ Վյուստ, Der Rhonegletscher
-
Առնոլդ Բյոկլին, Der Krieg
-
Էդուարդ Մանե, Die Flucht des Rochefort
-
Անրի Ռուսո, Am Waldrand
-
Ավգուստ Մակե, Landschaft mit Kühen und Kamel
-
Պիտ Մոնդրիան, «Կոմպոզիցիա II կարմիր, կապույտ և դեղին»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.kunsthaus.ch/en/sammlung/private-sammlungen/knecht/
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ https://www.geneveactive.ch/article/ann-demeester-nouvelle-directrice-du-kunsthaus-zurich/
- ↑ https://www.buehrle.ch/en/collection/?tx_buehrlewerkliste_werkliste%5Bwerk%5D=207&tx_buehrlewerkliste_werkliste%5Baction%5D=show&cHash=317c275d633a45f73dfc513d98eb124c
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #2016862-7 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Telegraph, The Director's Guide: Kunsthaus Zurich, by John O'Ceallaigh, June 9, 2017.
- ↑ 9,0 9,1 9,2 Martin Bailey (June 20, 2014), A tale of two extensions Արխիվացված 2014-06-25 Wayback Machine The Art Newspaper.
- ↑ «Ehrung der Kunstmäzenin Lydia Welti-Escher (press release)» (PDF) (German). Gesellschaft zu Fraumünster. 2008 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Stadtrat von Zürich (2008 թ․ օգոստոսի 20). «Strassenbenennungskommission; Benennung von "Lydia-Welti-Escher-Hof" (press release)» (German). Stadt Zürich. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Kunsthaus Press Release Արխիվացված 2017-12-29 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի թանգարան (Ցյուրիխ)» հոդվածին։ |