Գենադի Անտոնյուկ (ռուս.՝ Антонюк, Геннадий Васильевич, առավել հայտնի է որպես Գերտրուդա, հունվարի 2, 1979(1979-01-02), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 13, 2007(2007-11-13), Մոսկվա, Ռուսաստան), արտիստ, պարող, տրավեստի շոուի մասնակից։

Գենադի Անտոնյուկ
Ծնվել էհունվարի 2, 1979(1979-01-02)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 13, 2007(2007-11-13) (28 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն

խմբագրել

Գենադի Անտոնյուկը ծնվել է 1979 թվականի հունվարի 2-ին Դոնի Ռոստովում, շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է Ղրիմի մի փոքրիկ գյուղ։ Չավարտելով տասներորդ դասը՝ Անտոնյուկը ընդունվել է Սիմֆերոպոլի Մասնագիտական տեխնիկական ուսումնարանը, զուգահեռաբար սովորել է մոդելային գործակալությունում[1] «Մյուզիք-Սեյֆ» էստրադային պարի անսամբլում զբաղվել է պարով։ 1998 թվականին առաջնաելույթ է ունեցել բեմում՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» բեսթսելլերի հիման վրա գրված ժամանակակից բալետի ներկայացումում՝ խաղալով գլխավոր դեր[2]։

1998 թվականին ժամանել է Մոսկվա, որտեղ առաջին անգամ կանացի կերպարով հանդես է եկել «Երեք կապիկներ» գեյ բարում անցկաված «Միսս աշուն» մրցույթին։ Այս մրցույթում հաղթելուց հետո Գենադի Անտոնյուկը աշխատանքի հրավերներ է ստացել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի 1990-ականների վերջի և 2000-ականների սկզբի գիշերային ակումբներից՝ «Սև կարապ», «Քամելեոն», «Կենտրոնական կայան», «Շանս» և այլն[3][4][5]։

1999-2004 թվականներին Գենադի Անտոնյուկը «Դրախտի թռչուններ» տրավեստի-շոուի կազմում շրջագայել է Ռուսաստանում և հարևան երկրներում[6][7]։

Միևնույն ժամանակ, համագործակցել է ռուս արտիստների՝ Իրինա Պոնարովսկայայի և Ալլա Պուգաչովայի հետ[8], ինչպես նաև մասնակցել է Մարինա Խլեբնիկովայի[9], Ֆրիդայի և «Полиция нравов» խմբի տեսահոլովակների նկարահանումներին և համերգներին[10]։

2000 թվականին Անտոնյուկը պաշտոնապես ամուսնացել է։ Նրա խոսքով՝ «Ինձ պետք էր գրանցվել Մոսկվայում, իսկ նա ասում էր, որ իրեն պարզապես ամուսին է պետք»։ Հարցազրույցում Գենադին շարունակել է պատմել իր միասեռական հետաքրքրությունների մասին[11]։

2004-2006 թվականներին նկարահանվել է ռուսական հեռուստատեսային նախագծերում՝ «Մի ծնվիր գեղեցիկ» սերիալում և «Անտիդուռ» ֆիլմում։

2006 թվականի վերջին լուծարվել է «Դրախտի թռչուններ» տրավեստ-շոուն։ Ալկոհոլի չարաշահման հետևանքով Գենադիի առողջությունը վատացել է։ Այնուամենայնիվ, շարունակել է ելույթ ունենալ «Ռուսական Մադոննա» տրավեստի ծրագրում։

2007 թվականի նոյեմբերի 13-ին, նրա մասնակցությամբ Հակադուռ ֆիլմի պրեմիերայից և կարճ հիվանդությունից հետո, Գենադի Անտոնյուկը մահացել է 28 տարեկանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Լուրեր է տարածվել, որ արտիստը մահացել է ՄԻԱՎ-ից։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է թոքաբորբի սրումից։ Գենադի Անտոնյուկին հուղարկավորել են Սիմֆերոպոլ քաղաքի Աբդալ գերեզմանատանը։

Արտիստի հիշատակին պարբերաբար անցկացվում են երեկոներ և տրավեստի մրցույթներ։ 2009 թվականին տեղի է ունեցել «Կայսրուհի, թե Սայթաքած գեղեցկություն» խորագրով ինքնակենսագրական ֆիլմի պրեմիերան։ 2009 թվականի աշնանը մեծ էկրանին լույս է տեսել ողբերգական պատմություն ռուսական տրավեստի ճակատագրի մասին «Զվարթ մարդ» ֆիլմը։ Գենադի Գերտրուդի դերը խաղացել է երիտասարդ ռուս դերասան Իվան Նիկոլաևը։

Ստեղծագործություն

խմբագրել

Գենադի Անտոնյուկը հայտնի է դարձել Գերտրուդի կերպարով։

2004 թվականին համառուսաստանյան տրավեստի մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը և ստացել հանդիսատեսի համակրանքի մրցանակը[12]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Гертруда: «Мои платья достанутся начинающим трансухам…»
  2. История коллектива современного танца «Мьюзик-сейф»
  3. «Аборт — жизнь начинается»: Интервью Геннадия Антонюка для интернет-портала gay.ru
  4. Время Новостей N°124, 16 июля 2001 года, статья "Искусство в перьях", Ольга Кузнецова
  5. «История "Гей Движения 2001" — в Московском Дворце Молодёжи состоялось грандиозное травести выступление "Легенды Осени"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  6. Ежедневная газета Латвии "Час" № 296 (715) вторник, 21 декабря 1999 статья «В джазе только мальчики» о рижских гастролях(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  7. «Вести сегодня» № 10 от 12 января 2006 года "Райские птички прилетели". О гастролях в Риге(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  8. День Информационное агентство Удмуртии статья «Когда ломается каблук» 2004 г., интервью Гертруды и Зазы Наполи
  9. Клип Марины Хлебниковой «Стаканчик брэнди» в съёмках участвовали российские травести Гертруда, Мулатка, Заза Наполи
  10. Клипы совместная работа певицы Фриды, поп-группы «Полиция нравов» и травести-шоу «Райские птицы»
  11. Гертруда. «Мои платья достанутся начинающим трансухам…»
  12. ВGayNews.ru электронный журнал 15.10.2004 г. интервью с Вацлавом Нуаре о конкурсе Мисс Травести России 2004(չաշխատող հղում)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել