Գենադի Կալինովսկի
Գենադի Կալինովսկի (ռուս.՝ Генна́дий Влади́мирович Калино́вский, սեպտեմբերի 1, 1929[1], Ստավրոպոլ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 2006[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ, գրքերի պատկերազարդման վարպետ։
Գենադի Կալինովսկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1929[1] |
Ծննդավայր | Ստավրոպոլ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 5, 2006[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Domodedovo Cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելԳենադի Կալինովսկին ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 1-ին, Ստավրոպոլում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Մախաչկալա, որտեղ նկարիչն անցկացրել է իր մանկությունը։ Տղան վաղ տարիքից, ըստ իր հուշերի` արդեն երեք տարեկան հասակում, սեր է ցուցաբերել նկարչության հանդեպ։ Դպրոցական տարիներին ինքնուրույն ընդունվել է Պիոների տան նկարչական խմբակին։ 1943 թվականին երիտասարդ նկարիչն իր «Նիբելունգների մահը» աշխատանքն ուղարկել է «Պիոներսկայա պրավդա» թերթում կազմակերպված նկարների մրցույթին։ Ստեղծագործությունն արժանացել է առաջին մրցանակին, և հեղինակը հնարավորություն է ստացել սովորել Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոցում։ Կալինովսկին մեկնել է Մոսկվա, որտեղ ավարտել է ավագ դպրոցը և ընդունվել է Սուրիկովի գեղարվեստի ինստիտուտի գրքերի գրաֆիկայի բաժին։ 1949-1955 թվականներին սովորել է Սուրիկովի անվան ինստիտուտում։
Ինստիտուտից հետո նկարիչն աշխատել է պարբերականներում` նկարազարդումներ անելով «Երիտասարդություն», «Օգոնյոկ» «Ընտանիք և դպրոց» ամսագրերի համար։ Բացի այդ, նա նկարազարդել է գրքեր, օրինակ՝ Մ. Գերշենզոնի «Ռոբին Հուդ» ժողովածուն (1966 թվական), Վ. Կատաևի «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1968 թվական), Ա. Սերաֆիմովիչի «Երկաթե հոսքը» գրքերը։
Կալինովսկուն իրական համբավ են բերել Լուիս Քերոլի Ալիսը Հրաշքների աշխարհում գրքի` Բորիս Զախոդերի վերապատման համար վարպետորեն և սրամիտ կերպով արված նկարազարդումները։ Արդյունքում նա պատկերազարդել է Քերոլի գրքերի մի քանի հրատարակություններ ևս (1977, 1979)։ «Ալիսը հայելային աշխարհում» գքրի նկարազարդման համար Կալինովսկին 1980 և 1982 թվականներին ստացել է Իվան Ֆյոդորովի անվան դիպլոմ։
Մահացել է 2006 թվականի մարտի 5-ին, Մոսկվայում։ Թաղված է Դոմոդեդովոյի գերեզմանատանը[2]։
Կինը` Դինա Կալինովսկայան, գրող և դրամատուրգ է։
Աշխատանքներ
խմբագրելԿալինովսկին նկարազարդել է հետևյալ գրքերը.
- «Գուլիվերի ճանապարհորդությունները», Ջոնաթան Սվիֆթ
- «Վարպետը և Մարգարիտան», Միխայիլ Բուլգակով
- Էդուարդ Ուսպենսկու հեքիաթները քեռի Ֆյոդորի, Կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի մասին
- «Ելակները ձյան տակ. ճապոնական կղզիների հեքիաթները» (Մոսկվա, Մանկական գրականություն, 1968 թվական)
- «Լսեք, փիղը...», Լյուդվիգ Երժի Կերն (1969 թվական)
- «Մերի Փոփինս», Պամելա Թրևերս, (1972 թվական)
- «Վինի Թուխ», Ալան Ալեքսանդր Միլն (1965 թվական, Բ. Դիոդորովի հետ)
- «Տարոյի արկածները լեռների երկրում», Միյոկ Մացուտանի
- Կոռնեյ Չուկովսկու մանկական գրքերը
- Էպտոն Բիլ Սլիկեր, «Գաճաճը» (1971 թվական)
- «Պարոն Աու» Խաննու Մյակելյա (1976 թվական)
- «Քեռի Ռիմուսի հեքիաթները» Ջոել Հարիս (1976 թվական, ստեղծագործությունը արծաթե մեդալ է ստացել Լայպցիգի գրքի տոնավաճառում և «Ոսկե խնձոր»` 1977 թվականին Բրատիսլավայի մանկական գրքերի նկարազարդման 6-րդ բիենալեում)
- «Հինգ առևանգված վանականները», Յուրի Կովալ (1977 թվական)
- «Պատառիկը և ամպը», «Աստրելի և անտառի պահապանը», «Կապիտակների կղզի», «Աչքավորը և անտեսանելի բանալին», Սոյֆա Պրոկոֆևա։
- «Աշխարհով մեկ` «Ուրուրի» վրա» Կ. Ստանյուկովիչ (1989 թվական)
- «Ես, տատիկը, Իլիկոնը և Իլարիոնը», Նոդար Դումբաձե («Արևոտ գիշեր» վեպերի ժողովածուում, 1977 թվական)
- «Պիկո, բյուրեղյա կոկորդիկը», Նիկոլայ Կոսմին (Ռ. Կալինովսկայայի հետ միասին, 1993 թվական)
Մրցանակներ
խմբագրել- Համամիութենական «1976 թվականի լավագույն հրատարակությունները» մրցույթի 1-ին աստիճանի դիպլոմ
- Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառի արծաթե մեդալ
- «Ոսկե խնձոր» մրցանակ` 1977 թվականի Բրատիսլավայի մանկապատանեկան գրքերի նկարազարդումների 6-րդ բիենալեում
- Իվան Ֆեդորովի անվան դիպլոմ, 1980 և 1982 թվականներ
- «Նկարիչ-պատկերազարդող» անվանակարգի առաջին մրցանակ` «Ալ առագաստներ» մանկապատանեկան ստեղծագործությունների պատկերազարդման համառուսական մրցույթում, 2004
- «Տարվա գիրք-2002» մրցույթի գրան պրի` «նկարիչ-պատկերազարդող» անվանակարգում («Վարպետը և Մարգարիտան» գրքի պատկերազարդման համար)