Գեորգի Արամի Գարանյան (օգոստոսի 15, 1934(1934-08-15)[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 11, 2010(2010-01-11)[1][2], Կրասնոդար, Ռուսաստան), ազգությամբ հայ խորհրդային սաքսոֆոնահար, կոմպոզիտոր։ ՌԴ ժողովրդական արտիստ (1993)[4]։

Գեորգի Գարանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 15, 1944
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհունվարի 11, 2010 (65 տարեկանում)
Կրասնոդար, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Ժանրերջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, սաքսոֆոնահար և ջազ երաժիշտ
Գործիքներսաքսոֆոն
ԿրթությունՄոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստնրի միության անդամ (1975), ՌԴ կինեմատոգրաֆիստնրի միության անդամ (1996), ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (2000)։

Կենսագրություն

խմբագրել

Գեորգի Գարանյանը ծնվել է Մոսկվայում։ Երաժշտական գործունեությունն սկսել է Յուրի Սաուլսկիի և Օլեգ Լունդստրեմի նվագախմբում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանը[5]։ 1958 թվականից, որպես մենակատար և նվագակցող, հանդես է եկել ջազային և էստրադային նվագախմբերում, նվազել ալտ և սաքսոֆոն, 1966-1973 թվականներին աշխատել է Վադիմ Լյուդվիգովսկու երաժշտական էստրադային նվագախմբում, 1973-1982 թվականներին ղեկավարել է «Մելոդիա» նվագախումբը։ Նվագախմբի առաջին ձայնասկավառակը վաճառվել է 4 միլիոն օրինակով։ Նրա ղեկավարած տարիներին ձայնագրվել է 16 անհատական և 9 նվագախմբի ձայնասկավառակներ[6]։

1973-1976 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար։ Վարել է «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդումը։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ ջազային փառատոններում` Պրահա, Բոմբեյ, Հավանա, Վարշավա, Իսրայել, Ֆինլանդիա։ Գրել է նաև թատերական ներկայացումների երաժշտություններ։ 1991 թվականին Մոսկվայում, 1998 թվականին Կրասնոդարում հիմնել է ջազային նվագախմբեր, 2003-2006 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Օլեգ Լունդստրեմի անվան պետական կամերային ջազ նվագախումբը։ Եղել է Մոսկվայի կրկեսի գլխավոր դիրիժորը։

Սաքսոֆոնով գործեր է նվագել հանրահայտ խորհրդային ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «Մենք ջազից ենք», «Աշնանային բլյուզ» և «Դե սպասիր» մուլտֆիլմ։ Գրել է կինոերաժշտություն՝ «Իրիկնային լաբիրինթոս» 1981, «Նրա երիտասարդության դեղատոմսը», 1984 (երկուսն էլ՝ Մոսֆիլմ

Համերգներով բազմիցս հանդես է եկել Երևանում[7]։

Պարգևներ, մրցանակներ, անդամակցություն

խմբագրել
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1975
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1996
  • ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, 1981
  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ, 1993
  • ՌԴ «Պատվո շքանշան», 1999[8]
  • ՌԴ Պետական մրցանակ, 2000
  • ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի մեդալ, 2004[9]

Մահացել է Կրասնոդարում, սրտի կաթվածից։ Թաղված է Մոսկվայի Վագանկովոյի գերեզմանատանը[10]։

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը՝ Արամ Գեորգիի Գարանյան (1902-1976)
  • Մայրը՝ Վերա Պետրովնա Կորչինա (1910-1986)
  • Կինը՝ Իննա Մյասնիկովա (1988 թվականին մեկնել է ԱՄՆ)
  • Կինը՝ Նելլի Զակիրովա
  • Երեխաներ՝ Նատալյա (1960), Կարինա (1971), Վերոնիկա (1982, Նելլի Զակիրովայի դուստրը)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://news.allaboutjazz.com/news.php?id=47744
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Награждён указом президента России № 985 от 3 июля 1993 года(չաշխատող հղում)
  5. «Биография». garanian.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  6. «Գեորգի Գարանյան. ռուսական ջազի պիոներ». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.(չաշխատող հղում)
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  8. «Указ Президента РФ от 22.11.1999 № 1557 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Указ Президента РФ от 13.09.2004 № 1162 «О награждении орденом „За заслуги перед отечеством" IV степени Гараняна Г. А.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Մահացել է Գեորգի Գարանյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել