Գեորգի Ժժենով (ռուս.՝ Гео́ргий Степа́нович Жжёнов, մարտի 9 (22), 1915[1], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 2005(2005-12-08)[1], Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի խորհրդային ռուս դերասան, գրականագետ, հուշավիպագիր, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980): ՌԽՖՍՀ Վասիլիև եղբայրների պետական մրցանակի դափնեկիր (1975):

Գեորգի Ժժենով
Ծնվել էմարտի 9 (22), 1915[1]
ԾննդավայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 2005(2005-12-08)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1935)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, գրականագետ, հիշատակագիր, արձակագիր և հասարակական գործիչ
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդ

Կենսագրություն

խմբագրել
 
Բորիս և Գեորգի եղբայրները, Պետրոգրադ,1920-ական թվականներ

Գեորգի Ժժենովը ծնվել է 1915 թվականին, Պետրոգրադում, Վասիլևսկի կղզում։ Ծնողները՝ Ստեպան Ֆիլիպովիչ Ժժենովը և Մարիա Ֆեոդորովնա Շյոլկինան, սերում էին Տվերսկի նահանգի գյուղացիներից՝ Կեսովա Գորա գյուղից։

Գեորգի Ժժենովի կյանքի առաջին 22 տարիներն անցել են Վասիլևսկի կղզում։ 1930 թվականի գարնանը ավարտել է ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը և եղբոր՝ Բորիսի փաստաթղթերով ընդունվել է Լենինգրադի ակրոբատիկ-կրկեսային տեխնիկում։ Հետագայում ընդունել է այդ փաստը, բայց ներում է ստացել։ 1935 թվականին ավարտել է Լենինգրադի պետական թատերական ուսումնարանի թատերական բաժինը։ Սերգեյ Գերասիմովի դասախոսությունները զգալի ազդեցություն են ունեցել Ժժենովի դերասանական աշխարհայացքի վրա։

Առաջին անգամ նկարահանվել է «Կյանքի ուղեգիր» ֆիլմում։ Երկար ժամանակ չուներ այնպիսի դերեր, որտեղ կարող էր բացահայտել իր ստեղծագործական կարողությունները։ Սակայն հետագայում սկսել է շատ նկարահանվել և դարձել է պահանջված դերասան։ Նկարահանվել է Էդուարդ Իոգանսոնի «Հերոսի սխալը» (1933), Սերգեյ Գերասիմովի «Կոմսոմոլսկը» (1938), Վլադիմիր Բասովի «Լռություն» (1964), Յուլի Կարասիկի «Մարդ, որին սիրում եմ» (1968), Վենիամին Դորմանի «Ռեզիդենտի սխալը» (1968) և «Ռեզիդենտի ճակատագիրը» (1970), Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» (1968), Վիլեն Ազարովի «Ճանապարհ դեպի Սատուրն» և «Սատուրնի վախճանը» (1967), Գավրիիլ Եղիազարովի «Տաք ձյուն» (1972), Իգոր Տալանկինի «Նպատակի ընտրությունը» (1974), Աիդա Մանասարովայի «Փնտրում եմ իմ բախտը» (1975), Ալբերտ Մկրտչյանի «Դեղ վախի դեմ» (1978), Ալեքսանդր Միտտայի «Անձնակազմ» (1979) և այլ ֆիլմերում։ 1990-ականներին Ժժենովը ստանում է մի շարք պարգևներ. Հայրենական կինոարվեստում ունեցած վաստակի համար, «Նախագահական խորհրդի մրցանակը՝ ստեղծագործական կարիերայի համար», «Բյուրեղապակյա Տուրանդոտ», «Նիկա», «Կինոտավր»-ի մրցանակները և այլն[2]։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
 
Վլադիմիր Պուտինը մրցանակ է հանձնում Գեորգի Ժժենովին, 2000 թվական

Մահացել է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին, 91 տարեկան հասակում։

Հիշատակ

խմբագրել
  • 2000 թվականի սեպտեմբերի 16-ին Չելյաբինսկում բացվել է Ժժենովի հուշարձանը։
  • Մոսկվայում այն տանը, որտեղ Ժժենովն ապրել է 1972-2005 թվականներին (Զոոլոգիչեսկայա փողոց 12/2), 2010 թվականին տեղադրվել է հուշատախտակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 2, Էջ 40-42
  3. Указ Президиума Верховного Совета РСФСР от 29 сентября 1969 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»
  4. Указ Президиума Верховного Совета РСФСР от 20 июня 1973 года «О присвоении почётных званий РСФСР творческим работникам Государственного академического театра имени Моссовета»
  5. Указ Президиума Верховного Совета СССР от 21 февраля 1980 года № 1594 «О присвоении почётного звания «Народный артист СССР» тов. Жжёнову Г. С.»
  6. Указ Президента Российской Федерации от 22 марта 2000 года № 541 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» II степени Жжёнова Г.С.»
  7. Указ Президента Российской Федерации от 28 декабря 1995 года № 1325 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. Указ Президента Союза Советских Социалистических Республик от 28 января 1991 года № УП-1391 «О награждении тов. Жжёнова Г. С. орденом Ленина»
  9. Указ Президиума Верховного Совета СССР от 21 марта 1985 года № 2083 «О награждении народного артиста СССР Жжёнова Г. С. орденом Трудового Красного Знамени»
  10. Распоряжение Президента Российской Федерации от 11 июля 1996 года № 360-рп «О поощрении доверенных лиц и активных участников организации и проведения выборной кампании Президента Российской Федерации в 1996 году»
  11. Указ Мэра Москвы от 15 марта 2005 года № 16-УМ «О награждении знаком отличия «За заслуги перед Москвой»
  12. Новодевичье кладбище. Георгий Степанович Жжёнов. Актёр

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Ժժենով» հոդվածին։