Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հիմնական օրենք
Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության հիմնական օրենքը (գերմ.՝ Grundgesetz für die Bundesrepublik Deutschland, GG), Գերմանիայի սահմանադրությունն է, որի մեջ ամրագրված են երկրի իրավական և քաղաքական համակարգի հիմքերը։ ԳՖՀ-ի հիմնական օրենքն ընդունվել է 1949 թվականի մայիսի 23-ին։ Հիմնական օրենքը ի սկզբանե ժամանակավորապես գործում էր միայն արևմտյան գրավյալ շրջաններում և փոխարինում էր սահմանադրությանը, հետագայում այն շարունակեց գործածվել նաև ԳՖՀ-ում, իսկ 1990 թվականից հանդիսանում է միավորված Գերմանիայի սահմանադրությունը։ Հիմնական օրենքում հատուկ նշանակություն է տրվում այն երկրներին, որոնք վերապրել են ազգային սոցիալիզմը, ձեռք են բերել հիմնական քաղաքացիական իրավունքներ։
Ընդունման պատմությունը
խմբագրել1949 թվականի հուլիսի 8-ից 10-ը Կոբլենցում արևմտյան շրջանի գրավյալ տասնմեկ հողերի նախարար-նախագահների հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց Տրոզինիի տարածքում ամբողջական պետություն չստեղծել, որը վերջնականապես կամրապնդեր Գերմանիայից բաժանումը։ Որոշվեց դրա փոխարեն ստեղծել ժամանակավոր պետական միավորում, որը ոչ մի դեպքում չպետք է կրեր պետության բնույթ։ Որոշվեց սահմանադրության փոխարեն (գերմ.՝ Verfassung) ընդունել հիմնական օրենք (գերմ.՝ Grundgesetz ), որը կապահովի գրավյալ արևմտյան շրջանների միանման ղեկավարումը, սահմանադրական ժողովի փոխարեն ստեղծել պառլամենտական խորհուրդ[1]։ Հենց այդ պատճառով էլ մերժվեց հանրաքվեի միջոցով օրենքների հաստատումը։ Չնայած նրան, որ գրավյալ արևմտյան շրջանները հենց սկզբից դեմ էին հանրաքվեի միջոցով ամբողջական սահմանադրության ստեղծմանը, այնուամենայնիվ, նախարար-նախագահները կարողացան պարտադրել իրենց դիրքորոշումը։ Այսպիսով հիմնական օրենքը ողջ գերմանական ժողովրդի համար այնպիսի փաստաթուղթ էր, որը չհամարվեց լիարժեք սահմանադրություն, այլ մտածվել էր որպես ժամանակավոր օրենք, որը, համաձայն նույն օրենքի 146 հոդվածի, պետք է հետագայում փոխարինվեր լիարժեք սահմանադրությամբ, որն արդեն պիտի ընդունվեր գերմանական ժողովրդի հանրաքվեի արդյունքում։ Դա է փաստում նաև հիմնական օրենքի նախաբանը, որում նշված է, որ օրենքը կրում է ժամանակավոր բնույթ՝ մինչև Գերմանիայի միավորումը և նոր սահմանադրության ընդունումը[2]։ 1949 թվականի մայիսի 8-ին Բոննում տեղի ունեցավ խորհրդարանական խորհուրդ-մարմնի հանդիպումը՝ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության հիմնական օրենքի մշակման համար։ Այդ ժամանակ 53 կողմ 12 դեմ ձայների հարաբերությամբ ընդունվեց հիմնական օրենքը։ Խորհրդարանական խորհրդի նախագահը Ադենաուեր,Կոնրադ -ը եղավ առաջինը, ով ստորագրեց ընդունված փաստաթուղթը։ Հետագայում, արևմտյան գրավյալ տարածքները նույնպես հաստատեցին հիմնական օրենքի ընդունումը, և արևմտյան գրավյալ 11 շրջաններից 10-ը, բացի Բավարիայից նույնպես քվեարկեցին նոր սահմանադրության օգտին։ Օրենքի տեքստը պաշտոնապես հրապարակվել է 1949 թվականի մայիսի 23-ին։ Այդ օրը ծնունդ առավ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը[3]։
ԳՖՀ-ի 1949 թվականի հիմնական օրենքում ներառված են եղել Վայմարյան սահմանադրության 136, 137, 138, 139 և 141 հոդվածները, որոնք գործում են մինչ օրս։ Վայմարյան սահմանադրության մյուս օրենքները, որոնք չէին հակասում ԳՖՀ-ի հիմնական օրենքին, որպես սովորական իրավունքի նորմ գործել են մինչև 60-ական թվականները։
«Հիմնական օրենք»-ի փոփոխությունները պետք է արժանանային և բունդեսթագի, և բունդեսրատի հավանությանը։ Դրա հետ մեկտեղ, 1-ին հոդվածը, որը երաշխավորում էր մարդու իրավունքները, և 20-րդ հոդվածը, որը նկարագրում էր պետության ժողովրդավարության սկզբունքները, իրավական ու սոցիալական պետությունը, չէին կարող փոփոխվել[4]։ 1960 թվականին ընդունելուց հետո, բազմաթիվ փոփոխություններից և ավելացումներից հետո «Հիմնական օրենք»-ի սկզբնական չափերը երեք անգամ մեծանում և դառնում է ավելի բարդ[5]։
«Հիմնական օրենք »-ի գործածման շրջանակներ
խմբագրել1949 թվականին ուժի մեջ մտնելուց հետո հիմնական օրենքի 23-րդ հոդվածում ասվում էր, որ այն իր ազդեցությունը սկզբնական շրջանում չէր տարածվում ողջ Գերմանիայի տարածքում, այլ գերմանական կոնկրետ տարածքների վրա, իսկ մյուս հատվածներում կսկսի գործել այն ժամանակ, երբ այդ տարածքները կնդգրկվեն հիմնական օրենքի օգտագործման շրջանակի մեջ[6]։
Այս հիմնական օրենքը առաջին հերթին գործում է Բադեն, Բրեմեն, Մեծ Բեռլին, Համբուրգ, Հեսսեն, Ներքին Սաքսոնիա, Հյուսիսային Ռայն Վեստֆալիա, Ռայնլանդ Պֆալց, Շլեզվիգ-Հոլշտայն, Վյուրթեմբերգ-Բադեն և Վյուրթեմբերգ -Գոգենցոլլերն տարածքներում։Գերմանիայի մյուս տարածքներում այն ուժի մեջ է մտնում միավորվելուց հետո։ (Հիմք․ ԳՖՀ-ի հիմնական օրենք, էջ 23 , 1949 թվականի հրատարակում)։ |
1952 թվականին Վյուրթեմբերգ Բադեն, Բադեն և Վյութեմբերգ Գոգենցոլլերն տարածքները միավորվեցին և դարձան Բադեն Վյութեմբերգ։ 1957 թվականի հունվարի 1-ից, հանրաքվեից և Ֆրանսիայի հետ Լյուքսեմբուրգյան համաձայնագրի ստորագրումից հետո, ԳՖՀ-ի և հիմնական օրենքի շրջանակները իր մեջ ընդգրկեցին Սահարի տարածաշրջանը, որը 1945 թվականից հետո Սաարլանդի հողում Ֆրանսիայի ազդեցության տակ էր[7]։ Չնայած օրենքում կատարված բազմաթիվ փոփոխություներին, 23-րդ հոդվածի տեքստը, ինչպես նաև հիմնական օրենքի նախաբանը մինչև 1990 թվականը մնացին անփոփոխ, այսպիսով նոր հողերը չանվանեցին Բադեն Վյուրթեմբերգ և Սահար։ Հիմնական օրենքում հատուկ տեղ էր զբաղեցնում Բեռլինի հարցը։ Մի կողմից Բեռլինը, որպես տարածք չի ընդգրկվել հիմնական օրենքի նախաբանում, մյուս կողմից Մեծ Բեռլինը հիմնական օրենքի 23-րդ հոդվածում հիշատակվում է որպես տարածք, որտեղ հիմնական օրենքը առաջինն է կիրառվել։ Սակայն դա հակասում էր գրավյալ տարածքների կամքին, քանի-որ նրանք համարում էին, որ Բեռլինը ԳՖՀ-ի հիմնական օրենքի գործածման տարածքից դուրս է։ Հենց այդ պատճառով, օրինակ, ԳՖՀ-ի կողմից ընդունված բոլոր օրենքները իրենց մեջ ներառում էին այսպես կոչված Բեռլինյան պայմանավորվածություն, որն ապահովում էր արևմտյան Գերմանիայում օրենսդրության կիրառմանը։ Գերմանիայի միավորումից հետո 1990 թվականին գոյություն ուներ երկու հնարավորություն․ 23-րդ հոդվածի համաձայն ԳԴՀ-ի կամավոր անդամակցությունը «Հիմնական օրենքին» 146-րդ հոդվածի համաձայն «ՀԻմնական օրենք»-ի ուժի կորուստը, և հանրաքվեի միջոցով նոր համագերմանական սահմանադրության ընդունումը գերմանական ժողովրդի կողմից։ ԳԴՀ-ի ժողովրդական պալատի առաջին ազատ ընտրություններից հետո 1990 թվականին ԳԴՀ-ում իշխանության եկան կուսակցություններ, որոնք հանդես էին գալիս 23-րդ հոդվածի համաձայն Գերմանիայի արագ միավորման օգտին։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ԳԴՀ-ի ժողովրդական պալատը ընդունեց որոշում, որով ԳԴՀ-ն ընդգրկվում էր հիմնական օրենքի գործածության շրջանում, համաձայն՝ նույն օրենքի 23-րդ հոդվածի[7] Համաձայն ԳՖՀ-ի հիմնական օրենքի վերաբերյալ ավելի վաղ արված մեկնաբանությունների, 23-րդ հոդվածը երաշխավորում է բոլոր գերմանական տարածքների անվերապահորեն ընդգրկումը օրենքի գործածության շրջանակում, այդ ձևով նույնիսկ տեսականորեն չէր կարող մերժել ԳԴՀ-ի ընդգրկումը[8]։ Այսպիսով, ժամանակի ընթացքում «Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության հիմնական օրենքը» հաստատվեց որպես ԳՖՀ-ի սահմանադրություն, իսկ 1990 թվականի հոկտեմբերի 3-ից սահմանադրություն դարձավ նաև ողջ գերմանական ժողովրդի համար, ինչի մասին է վկայում 1990 թվականից հետո ընդունված 146 հոդվածը[9]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hans Vorländer (2008 թ․ սեպտեմբերի 1). «Warum Deutschlands Verfassung Grundgesetz heißt» (գերմաներեն). Bundeszentrale für politische Bildung. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ https://www.bundesregierung.de/Content/DE/StatischeSeiten/Breg/informationen-ueber-das-grundgesetz.html
- ↑ Dirk Hempel (2014 թ․ մայիսի 23). «1949: Das Grundgesetz tritt in Kraft» (գերմաներեն). NDR. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ ↑ Grundgesetz für die Bundesrepublik Deutschland Կաղապար:Lang-duDeutscher Bundesta g. Ստուգված է 28 ապրիլի 2016.
- ↑ ↑ Michael Brackmann, Jens Münchrath. Das Grundgesetz: Vom Provisorium zum Klassiker (Կաղապար:Lang-du). Handelsblatt (22. Mai 2009).
- ↑ (գերմ.՝ Geltungsbereich des Grundesetzes).
- ↑ 7,0 7,1 «Artikel 23 Grundgesetz» (գերմաներեն). Chronik der Wende. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Einheit durch Beitritt» (գերմաներեն). Zeit online. 2006 թ․ մարտի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «1990: Grundgesetz oder neue Verfassung?» (գերմաներեն). Bundeszentrale für politische Bildung. 2008 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ԳՖՀ-ի հիմնական օրենքը (գերմ.)
- ԳՖՀ-ի հիմնական օրենքը (անգլ.)
- Անատոլի Իվանով (2009 թ․ մայիսի 19). «Основной ԳՖՀ-ի օրենքը, 60-ամյա հոբելյան». Deutsche Welle. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
- «Справка: Образование ФРГ и Основной закон Германии 1949». РИА Новости. 2009 թ․ մայիսի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
- Manfred Görtemaker (2007 թ․ սեպտեմբերի 1). «Von den Londoner Empfehlungen zum Grundgesetz: Ein kurzer Überblick zur Entstehung der Bundesrepublik Deutschland» (գերմաներեն). Bundeszentrale für politische Bildung. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.