Գզիրա
Գզիրա, քաղաք (բերդաքաղաք, ավան) Հայոց Միջագետքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Ջեզիրեի գավառակում[1]։ Գտնվում էր Տիգրիսի ձախ կողմի վտակ Խաբուրի գետաբերանից հյուսիս-արևմուտք, Սղերդ քաղաքից 71-72 կմ հարավ-արևելք։
Քաղաք | ||
---|---|---|
Գզիրա | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Ջեզիրեի գավառակ | |
Այլ անվանումներ | Բադնա, Բեզաբդե, Գեզիրա, Գզիր, Զապտա, Կղզի Կարդոս, Ճեզիրե, Ջեզիրե, Վեզավդե | |
Մակերես | 1200 կմ² | |
ԲԾՄ | 377 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 143 124 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 73000–73999 | |
Ավտոմոբիլային կոդ | 35 | |
Պաշտոնական կայք | cizre.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Հանդիսանում էր Ջեզիրեի գավառակի կենտրոնը։
Անվանումներ
խմբագրելՔաղաքի անվանումները հետևյալն են. Բադնա, Բազաբդա, Բակերդա, Բեզաբդե, Բեզարտա, Բեզապտա, Բեթզաբդե, Բիզաբդա, Բիզաբդե, Գազարդա, Գեզարդա, Գեզիրա, Գզիր, Գիզիրա, Գոզարդա, Գեզարդա, Գեզիրա, Գզիր, Գիզիրա, Գոզարդա դի Կերդու, Գոզարդա Զաբիտա, Զաբդա, Զաբդա Գզիրա, Զաբդիկենե, Զաբդիտա, Զապտա, Զափե, Զեդեդյա կղզի, Կղզի Կարդո, Ճեզիրե, Ճեզիրե իպն յՕմեր, Ճեզրե, Ճզիրա, Ճիզերե, Ճիզրե, Ջեզիրե, Ջեզիրեթ իբն Օմար, Ջեզիրեի յումերիե, Ջեզիրեհ իբն Օմար Ջզիրա, Ջիզիրե, Ջիզրե, Վեզավդե։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԱմենատարածված անվանումը Ջեզիրե' անվանումն էր, որը արաբերեն նշանակում է կղզի։ Պատճառն այն էր, որ քաղաքի մոտակայքի գետը գարնանը հորդանում էր և քաղաքը վերածվում էր կղզու։
Իսկ Գոզարտա դի Կերդու անվանումը ասորերեն նշանակում է «քրդերի կղզի»։
Պատմություն
խմբագրելԱմենահին անվանումը Զաբդան էր կամ Բադնա։ Ըստ Ամիանոս պատմիչի քաղաքը հանդիսանում էր Զաբդիկենա գավառի գլխավոր քաղաքը։
Հայերը քաղաքն անվանել են Գզիրա, սակայն ամենատարածված անվանումը արաբական Ջեզիրեն էր, որը նշանակում էր «կղզի»։
Գզիրայի հյուքյումեթությունu իշխանությունն էր Դիարբեքիրի նահանգում, Հարավային Հայաստանի քրդական կիսանկախ իշխանութոյւն էր՝ ստեղծված 17-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից[2]։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳզիրան ուներ պարսպապատ, փոքրիկ, անառիկ բերդ, որը կոչվում էր Ֆնիք կալեսի։ Բերդի ներսում կար հրաբխային քարից շինված հռոմեական տաճարների ձևով քառակուսի կառույցներ։
Քաղաքի դիմաց կար փայտաշեն կամուրջ, որի տակով հոսում էր Տիգրիս գետը[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դիարբեքիրի նահանգի Մարդինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 888 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 856
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գզիրա» հոդվածին։ |