Գիգանտիզմ (հուն․՝ γίγανταςr γίγας, gígas, հսկա, հոգնակի γίγαντες, հսկաներ), հայտնի նաև որպես հսկայություն, մարդու ոչ բնականոն բարձր հասակ։ Մարդկանց մոտ այս վիճակի պատճառը մանկական տարիքում աճի հորմոնի գերարտադրությունն է[1], ինչը հանգեցնում է մարդու 7-9 ոտնաչափ հասակ ունենալուն (2,1-2,7 մետր հասակ)[2][3][4][5]։

Գիգանտիզմ
Գիգանտիզմի զարգացումը բջիջներում
Տեսակառողջական խնդիր և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9253.0
ՀՄԴ-10E22.0 և E34.4
 Gigantism Վիքիպահեստում

Սա հազվադեպ խանգարում է, որը առաջանում է աճի հորմոնի բարձր մակարդակի արդյունքում՝ սեռահասունության ընթացքում՝ մինչև խողովակավոր ոսկրերի աճի զոնաների փակումը։ Սա հաճախ տեղի է ունենում հիպոֆիզի զարգացման խանգարման պատճառով[6][7]։ Գիգանտիզմը չպետք է շփոթել ակրոմեգալիայի հետ, որը բնութագրվում է սոմատիկ աճով՝ վերջույթների, դեմքի մասերի մեծացմամբ[8][9]։

Պատճառ

խմբագրել

Գիգանտիզմը բնութագրվում է աճի հորմանի գերարտադրությամբ։ Գիգանտիզմի հիմնական պատճառ է հանդիսանում հիպոֆիզում ադենոմայի զարգացումը[6]։ Ադենոմաները գտնվում են հիպոթալամուս-ադենոհիպոֆիզային համակարգում։ Աճի հորմոնի գերարտադրության պատճառներից մեկը սոմատոտրոփ (ռիլիզինգ) հորմոնն է[10]։

Որպես աճի հորմոնի գերարտադրության հետևանքով երեխաների հասակը լինում է նորմայից ավելին[11]։ Գիգանտիզմի հատուկ տարիքը տատանվում է պայմանավորված սեռից, սակայն ընդհանուր միջին տարիք համարվում է 13 տարեկանը[7]։ Այն կարող է պատճառ դառնալ օրգանիզմում նաև այլ բարդությունների, ինչպես, օրինակ, գերճնշման երեխաների մոտ։ Պատանեկության տարիքում գտնվող երեխաների մոտ դրսևորումները ավելի նման են ակրոմեգալիայի դրսևորմանը, քանի որ նրանք մոտենում են խողովակավոր ոսկրերի աճի զոնաների փակմանը[12]։

Հորմոնալ պատճառ

խմբագրել

Աճի հորմոնը և ինսուլինանման աճի գործոն-1-ը նյութեր են, որոնք հայտնաբերել են, որ ազդում են աճի, ոսկրերի աճի, աճման զոնայի վրա, հետևաբար ազդում են նաև գիգանտիզմի վրա։ Դրանց ազդման մեխանիզմը դեռևս հստակ պարզ չէ[7][13]։

Աճի հորմոն և ինսուլինանման աճի գործոն-1 են հայտնաբերվել շատ փուլերով․ սաղմնային, պրենատալ (նախածննդյան) և պոստնատալ (ծնվելուց հետո)[14][15]։ Բացի այդ, ինսուլինանման աճի գործոն-1-ը համարվում է հատուկ ազդեցիկ՝ պտղի զարգացման տարբեր փուլերում, հատկապես պրենատալ փուլում։ Աճի հորմոնը նույնպես հայտնաբերվել է տարբեր փուլերում, որը ապահովում է հասակը, ազդելով տարբեր եղանակներով[14][16]։

Աճի հորմոնը համարվում ինսուլինանման աճի գործոն-1-ի նախորդը, սակայն յուրաքանչյուրը ունի իր դերը հորմոնալ ուղիներում։ Այնուամենայնիվ, թվում է, որ ի վերջո միմյանց միանում են, որպեսզի ցուցաբերեն համատեղ ազդեցություն հասակի վրա[15]։

Ախտորոշիչ թեստ

խմբագրել

Աճի հորմոնի գերարտադրության գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել հորմոնի օրական տատանումների նորմալ մակարդակը։ Սակայն, արյան պատահական նմուշը, ոը ցույց է տալիս աճի հորմոնի բարձր քանակ, համարվում է համարժեք աճի հորմոնի գերարտադրություն, ախտորոշելու համար։ Բացի այդ, աճի հորմոնի նորմայի բարձր մակարդակը, որը չի ճնշվում գլյուկոզայով, նույնպես բավական է աճի հորմոնի գերարտադրության ախտորոշման համար[17]։

Ինսուլինանման աճի գործոն-1-ը համարվում է հիանալի թեստ աճի հորմոնի գերարտադրության որոշման համար։ Այն չունի քանակի օրական տատանումներ և այդ ձևով կբարձրանա աճի հորմոնի քանակը՝ գիգանտիզմով հիվանդների մոտ։ Մեկ ինսուլինանման աճի գործոն-1-ի նորմային համարժեք քանակը բացառում է աճի հորմոնի գերարտադրությունը[17]։

Գենետիկա

խմբագրել

Գիգանտիզմի գենետիկ պատճառը գտնելն այնքան էլ հեշտ չէր։ Գիգանտիզմը համարվում է օրինակ աճի հորմոնի գերարտադրության խախտման, մի խումբ հիվանդությունների, որոնք դերևս լավ ուսումնասիրված չեն[7]։

Որոշ տարածված մուտացիաներ պարզվել է կապված են գիգանտիզմի հետ։ Մանկական գիգանտիզմով հիվանդների մոտ հայտնաբերվել են գեների կրկնօրինակներ հատուկ քրոմոսոմների վրա՝ Xq26։ Սովորաբար այդ հիվանդները զգացել են գիգանտիզմի ախտանշաններ մինչև 5 տարեկան հասակը։ Սա ցույց է տալիս գեների կրկնապատկման և գիգանտիզմի միջև հնարավոր կապը[18]։

Բացի այդ, ԴՆԹ-ի մուտացիան արիլ ածխագրածնային ռեցեպտորում, որը կապված է սպիտակուցի հետ (AIP), տարածված է գիգանտիզմով հիվանդների մոտ։ Դրանք հայտնաբերվել են գիգանտիզմով հիվանդ մարդկանց 29%-ի մոտ[6]։ AIP-ն նշվում է որպես ուռուցքի և հիպոֆիզի ադենոմայի ընկճող[6][19]։

AIP-ի հաջորդականության մուտացիան կարող է ունենալ վնասակար ազդեցություն՝ հիպոֆիզում ադենոմայի աճման վրա, որն էլ իր հերթին կարող է առաջացնել գիգանտիզմ[6][19]։

Հիպոֆիզում ադենոմայի հավանական առաջացման պատճառ կարող է լինել AIP գենում երկու սպեցիֆիկ մուտացիան։ Այդ մուտացիաները նաև ունեն հատկություն ազդել ադենոմայի աճի վրա վաղ տարիքում[20]։ Ինչը գիգնատիզմի համար բնութագրական է։

Բացի այդ, հատնաբերվել են տարբեր այլ հայտնի գենետիկական խանգարումներ, որոնք ազդում են գիգանտիզմի զարգացման վրա, ինչպիսիք են օրինակ բազմակի էնդոկրինային 1 և 4 տիպի նորագոյաթյությունը, ՄաքՔյուն Օլբրայթի համախտանիշը, Քարնիի համալիրը, ընտանեկան մեկուսացված հիպոֆիզի ադենոման, X կապված ակրոգիգանտիզմը (X-LAG)[6][21]։

Չնայած նրան, որ տարբեր գեների մուտացիաները կապված են եղել գիգանտիզմի հետ, դեպքերի ավելի քան 50%-ը չի կարող կապված լինել գենետիկ պատճառների հետ, ինչը վկայում է խանգարման բարդ բնույթի մասին[7]։

Բուժում

խմբագրել

Գիգանտիզմի բուժման շատ միջոցներ արժանանում են քննադատության և չեն ընդունվում որպես իդեալական։ Գիգանտիզմի բուժման համար օգտագործվել են բուժման տարբեր միջոցներ, ներառյալ վիրաբուժական և դեղորայքային[22]։

Դեղորայքային

խմբագրել

Պեգվիզոմենտը դեղանյութերից մեկն է, որը ուշադրության է արժանացել այն բանի համար, որ համարվում է գիգանտիզմի բուժման հնարավոր միջոցներից մեկը։ Պեգվիզոմենտի օգտագործման ընթացքում նվազել է IGF-I-ի մակարդակը, որը կարող է օգտակար լինել գիգանտիզմով հիվանդ երեխաների բուժման համար[22]։

Պեգվիզոմենտով բուժումից հետո գիգանտիզմի աճի տեմպը հնարավոր է ակնհայտորեն նվազի[22]։ Հաստատվել է նաև ան, որ պեգվիզոմենտը համարվում է տարածված միջոց այլ հիվանդությունների բուժման համար, ինչպես օրինակ ստոմաստատինի անալոգ, ակրոմեգալիայի բուժման եղանակ, եթե դեղորայքային բուժմանը զուգահեռ կատարվում է նաև ռադիոթերապիա[23]։

Գտնել պեգվիզոմենտի օպտիմասլ մակարդակը շատ կարևոր է, որպեսզի այն մարմնի հասակի վրա բացասական ազդեցություն չունենա։ Այդ նպատակով դեղորայքի տիտրաչափությունը կարող են կիրառել օգտագործման օպտիմալ քանակը որոշելու համար[22]։

Բուժման այլ հնարավոր տարբերակները կարող եք գտնել ակրոմեգալիա հոդվածում։

Տերմինաբանություն

խմբագրել
 
Գիգանտ Աննա Հեինինգ Սվենը ծնողների հետ
 
Պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր) և «Արքայադուստր հարսնացուն» ֆիլմի դերասան Անդրե հսկան

Այս տերմինը սովորաբար կիրառվոմ է այն մարդկանց համար, որոնց հասակն ավելին է բնակչության 1%-ի հասակի՝ ըստ նույն սեռի, տարիքի և էթնիկ խմբի։ Տերմինը հավադեպ է կիրառվում այն մարդկանց համար ովքեր «բարձրահասակ» են կամ «միջինից բարձրահասակ» են, որոնց հասակը թվում է առողջ արդյունք՝ նորմալ գենետիկայի և սնման։ Գիգանտիզմը սովորաբար առաջանում է գլխուղեղի հիպոֆիզի ուռուցքի պատճառով։ Դա առաջացնում է ձեռքերի, դեմքի և ոտքերի չափերի մեծացում[24]։ Որոշ դեպքերում այն կարող է փոխանցվել գենետիկ՝ մուտացված գենով[25]։

Այս պաթոլոգիայի հին անվանումներից է հիպերսոման (Greek hyper ՝ նորմայից բարձր և soma ՝ մարմին) և սոմատոմեգալիա (Greek soma ՝ մարմին և somatos ՝ մարմինը սեռական հոլովով, megas, megalou ՝մեծ)։ Նրանցից շատերը նախկինում սոցիալական վտարանդիներ էին իրենց հասակի պատճառով, ոմանք աշխատանք գտան (սովորաբար ոչ դիտավորյալ) Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի մոտ` Պոտսդամի հսկաներ գնդում։

Նրանցից շատերը, որոնք հայտնաբերվել են որպես հսկաներ, տառապում էին արյան շրջանառության կամ հենաշարժիչ համակարգի հետ կապված առողջական խնդիրներով, քանի որ մարմինն ավելի ծանր է, որը ծանրաբեռնում է ոսկորները և սիրտը։

Հասարակություն և մշակույթ

խմբագրել

Գիգանտիզմի մասին տեղեկություններ ստացվել են ամբողջ պատմության ընթացքում։ Կրետեի գիգանտների մասին նշվում են տարբեր պատմական աղբյուրներում, սկսաց Տիտանից՝ հունական դիցաբանական հսկայից, ներառյալ Հսկան, որի պատվին անվանել են հսկաներ և գիգանտիզմ։ Հռոդոսը ևս մեկ կղզի էր, որտեղ ապրում էին հսկաներ, որտեղ դրված էր Հռոդոսի կոթողը՝ հսկա Աստծո հսկա արձանը, որի հովանավորը Հելիոսն էր։ Աստվածաշնչում հիշատակված հսկան՝ Գոլիատը, որը փղշտացիներից էր։ Իսրայելցիների և փղշտացիների միջև ընթացող պատերազմում Գոլիատը սպանվում է Դավիթի կողմից։ Գոլիաթի ընտանիքի անդամը նկարագրվում է որպես ձեռքերի և ոտքերի վրա 6 մատ ունեցող հսկա[26]։

Տես Նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Gigantism» Դորլանդի բժշկական բառարանում
  2. «Gigantism | UCLA Pituitary Tumor Program». pituitary.ucla.edu. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Gigantism: MedlinePlus Medical Encyclopedia». medlineplus.gov (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Gigantism and Acromegaly: Practice Essentials, Background, Pathophysiology and Etiology». 2017 թ․ հունվարի 7. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Gigantism and Acromegaly - Hormonal and Metabolic Disorders - MSD Manual Consumer Version». MSD Manual Consumer Version (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Rostomyan, Liliya; Potorac, Iulia; Beckers, Pablo; Daly, Adrian F.; Beckers, Albert (2017). «AIP mutations and gigantism». Annales d'Endocrinologie. 78 (2): 123–130. doi:10.1016/j.ando.2017.04.012. PMID 28483363.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Rostomyan, Liliya; Daly, Adrian F.; Petrossians, Patrick; Nachev, Emil; Lila, Anurag R.; Lecoq, Anne-Lise; Lecumberri, Beatriz; Trivellin, Giampaolo; Salvatori, Roberto (2015 թ․ հոկտեմբեր). «Clinical and genetic characterization of pituitary gigantism: an international collaborative study in 208 patients». Endocrine-Related Cancer. 22 (5): 745–757. doi:10.1530/ERC-15-0320. ISSN 1479-6821. PMC 6533620. PMID 26187128.
  8. Capatina, Cristina; Wass, John A. H. (2015 թ․ օգոստոս). «60 YEARS OF NEUROENDOCRINOLOGY: Acromegaly». The Journal of Endocrinology. 226 (2): T141–160. doi:10.1530/JOE-15-0109. ISSN 1479-6805. PMID 26136383.
  9. Chanson, Philippe; Salenave, Sylvie (2008 թ․ հունիսի 25). «Acromegaly». Orphanet Journal of Rare Diseases. 3: 17. doi:10.1186/1750-1172-3-17. ISSN 1750-1172. PMC 2459162. PMID 18578866.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. Zimmerman, D; Young, W F; Ebersold, M J; Scheithauer, B W; Kovacs, K; Horvath, E; Whitaker, M D; Eberhardt, N L; Downs, T R (1993 թ․ հունվարի 1). «Congenital gigantism due to growth hormone-releasing hormone excess and pituitary hyperplasia with adenomatous transformation». The Journal of Clinical Endocrinology & Metabolism (անգլերեն). 76 (1): 216–222. doi:10.1210/jcem.76.1.8421089. ISSN 0021-972X. PMID 8421089.
  11. Eugster, Erica A.; Pescovitz, Ora H. (1999 թ․ դեկտեմբերի 1). «Gigantism». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 84 (12): 4379–4384. doi:10.1210/jcem.84.12.6222. ISSN 0021-972X. PMID 10599691.
  12. Murray, P. G.; Clayton, P. E. (2000). «Disorders of Growth Hormone in Childhood». In De Groot, Leslie J.; Chrousos, George; Dungan, Kathleen; Feingold, Kenneth R.; Grossman, Ashley; Hershman, Jerome M.; Koch, Christian; Korbonits, Márta; McLachlan, Robert (eds.). Endotext. South Dartmouth (MA): MDText.com, Inc. PMID 25905205.
  13. Shim, Kye Shik (2015 թ․ մարտ). «Pubertal growth and epiphyseal fusion». Annals of Pediatric Endocrinology & Metabolism. 20 (1): 8–12. doi:10.6065/apem.2015.20.1.8. ISSN 2287-1012. PMC 4397276. PMID 25883921.
  14. 14,0 14,1 Laron, Z (2001 թ․ հոկտեմբեր). «Insulin-like growth factor 1 (IGF-1): a growth hormone». Molecular Pathology. 54 (5): 311–316. doi:10.1136/mp.54.5.311. ISSN 1366-8714. PMC 1187088. PMID 11577173.
  15. 15,0 15,1 Lupu, Floria; Terwilliger, Joseph D.; Lee, Kaechoong; Segre, Gino V.; Efstratiadis, Argiris (2001). «Roles of growth hormone and insulin-like growth factor 1 in mouse postnatal growth». Developmental Biology. 229 (1): 141–162. doi:10.1006/dbio.2000.9975. PMID 11133160.
  16. Sanders, Esmond J.; Harvey, Steve (2004). «Growth hormone as an early embryonic growth and differentiation factor». Anatomy and Embryology. 209 (1): 1–9. doi:10.1007/s00429-004-0422-1. PMID 15480774.
  17. 17,0 17,1 De Mais, Daniel. ASCP Quick Compendium of Clinical Pathology, 2nd Ed. ASCP Press, Chicago, 2009.
  18. Trivellin, Giampaolo; Daly, Adrian F.; Faucz, Fabio R.; Yuan, Bo; Rostomyan, Liliya; Larco, Darwin O.; Schernthaner-Reiter, Marie Helene; Szarek, Eva; Leal, Letícia F. (2014). «Gigantism and Acromegaly Due to Xq26 Microduplications and GPR101 Mutation». New England Journal of Medicine. 371 (25): 2363–2374. doi:10.1056/nejmoa1408028. PMC 4291174. PMID 25470569.
  19. 19,0 19,1 Beckers, Albert; Aaltonen, Lauri A.; Daly, Adrian F.; Karhu, Auli (2013 թ․ ապրիլի 1). «Familial Isolated Pituitary Adenomas (FIPA) and the Pituitary Adenoma Predisposition due to Mutations in the Aryl Hydrocarbon Receptor Interacting Protein (AIP) Gene». Endocrine Reviews. 34 (2): 239–277. doi:10.1210/er.2012-1013. ISSN 0163-769X. PMC 3610678. PMID 23371967.
  20. Vierimaa, Outi; Georgitsi, Marianthi; Lehtonen, Rainer; Vahteristo, Pia; Kokko, Antti; Raitila, Anniina; Tuppurainen, Karoliina; Ebeling, Tapani M. L.; Salmela, Pasi I. (2006 թ․ մայիսի 26). «Pituitary Adenoma Predisposition Caused by Germline Mutations in the AIP Gene». Science (անգլերեն). 312 (5777): 1228–1230. Bibcode:2006Sci...312.1228V. doi:10.1126/science.1126100. ISSN 0036-8075. PMID 16728643.
  21. Rostomyan, Liliya; Daly, Adrian F.; Beckers, Albert (2015). «Pituitary gigantism: Causes and clinical characteristics». Annales d'Endocrinologie. 76 (6): 643–649. doi:10.1016/j.ando.2015.10.002. PMID 26585365.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Goldenberg, Naila; Racine, Michael S.; Thomas, Pamela; Degnan, Bernard; Chandler, William; Barkan, Ariel (2008 թ․ օգոստոսի 1). «Treatment of Pituitary Gigantism with the Growth Hormone Receptor Antagonist Pegvisomant». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 93 (8): 2953–2956. doi:10.1210/jc.2007-2283. ISSN 0021-972X. PMC 2515082. PMID 18492755.
  23. Rix, M.; Laurberg, P.; Hoejberg, A. S.; Brock-Jacobsen, B. (2005 թ․ օգոստոսի 1). «Pegvisomant therapy in pituitary gigantism: successful treatment in a 12-year-old girl». European Journal of Endocrinology (անգլերեն). 153 (2): 195–201. doi:10.1530/eje.1.01956. ISSN 0804-4643. PMID 16061823.
  24. «Gigantism». Question.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  25. In a Giant’s Story, a New Chapter Writ by His DNA - By Gina Kolata. The New York Times, January 5, 2011
  26. Story of Goliath in Կաղապար:Bibleref2 – 6 fingers in 1 Chronicles 20:6 cf. Կաղապար:Bibleref2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 66