Գիտնականների հանրապետություն

Գիտնականների հանրապետություն (լատին․՝ Respublica literaria կամ ֆր.՝ République des Lettres), գիտնականների վերազգային միավորում, որը գոյություն է ունեցել Վերածննդի և Լուսավորության դարաշրջաններում։ Հաղորդակցությունն իրականացվում էր գերազանցապես նամակագրության միջոցով (ինչպես միջազգային լատիներենով, այնպես էլ կենդանի լեզուներով՝ գերազանցապես իտալերենով և ֆրանսերենով), ավելի հազվադեպ՝ ճանապարհորդությունների ժամանակ։ Հաստատությունը ծաղկման է հասել 17֊18-րդ դարերում գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական պարբերականության ձևավորման և համալսարանական համակարգում կոնկրետ գիտությունների գերակշռման ժամանակ։ Գիտնականների հանրապետությունը հիմք է հանդիսացել ժամանակակից գիտական միավորման համար։

Նամակ գրող Էրազմ Ռոտերդամցին, Հանս Հոլբայն Կրտսեր, 1523, Բազելի գեղարվեստի թանգարան

Respublica literaria լատիներեն տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1417 թվականին Ֆրանչեսկո Բարբարոյի` Պոջո Բրաչոլինիին ուղղված նամակի մեջ[1]։ Ֆրանսերեն տերմինը համընդհանուր շրջանառության մեջ է դրել Պիեռ Բեյլը։ «Գիտնականների հանրապետություն» հայերեն հասկացությունը ֆրանսերեն la république des lettres-ի պատճենն է, և նրա բառացի թարգմանությունը չի համընկնում ժամանակակից բառարանային իմաստների հետ[2]։ Իր հերթին ֆրանսերեն հասկացությունը սերում է լատիներենից, «հանրապետությունը» այս համակցության դեպքում հղվում է Պլատոնի «Հանրապետությանը»[3]։

Առաջացում և զարգացում

խմբագրել

Եվրոպայում սկսած Ուշ միջնադարյան ժամանակաշրջանից ձևավորվել են մտավորական մասնագիտությունների առաջին միությունները, որոնք համաեվրոպական գիլդիական ավանդույթների մաս էին հանդիսանում և համատեղում էին անտիկ ժամանակաշրջանից մեզ հասած լատինական կրթության ավանդույթներն ու կրկին ձևավորվող նորեվրոպական մշակույթը։ Առաջին գրական խմբակները ձևավորվել են օկսիտանական մարզերում, ինչպես նաև Գեննեգաուում, Պիկարդիայում և Ֆլանդրիայում՝ Նորմանդիայի հետ։ Գրագիրների հնագույն գիլդիաները գոյություն են ունեցել Արրասում (հավանաբար 1194 թվականից վաղ) և Վալանսիենում (1229 թվականից), 13-րդ դարի վերջից գրական հասարակություն է ձևավորվում նաև Լոնդոնում։ Լոնդոնի առևտրականները սերտ հարաբերություններ էին պահպանում հենց Արրասի գիլդիաների հետ, սակայն գիտնական հասարակությունը դադարեցրել է իր գոյությունն այստեղ արդեն 14-րդ դարի առաջին տասնամյակում։ Նոր միություններ առաջացան Թուլուզում (1323), Դուեում (1330), հավանաբար Փարիզում (13-րդ դարի կեսեր), Տուրնեում, Լիլում և Ամյենում (1380-1390 թվականների միջև)։ Միայն 15-րդ դարում այս ավանդույթը տարածվեց Նիդերլանդներում և Հռենոսի հողերում, իսկ Անգլիայում այդ ավանդույթներն ամրացան միայն 16-րդ դարի հարյուրամյակի սկզբում, սակայն Լոնդոնյան Սիթիում ստեղծված Դատական ինների ընկերությունը միանգամայն համատեղելի էր բազոշների հետ։ Գրագիրների և դատական ընկերությունները ստանում էին թատերական ներկայացումների բեմադրման առավելություններ և կազմակերպում էին պոետիկ մրցաշարեր։ Քաղաքային համայնքները 15֊16-րդ դարերում նույնպես հետաքրքրված էին մշակութային գործունեությամբ։ Վերոնշյալ միությունները նպաստեցին Իսպանիայի և Իտալիայի քաղաքային ակադեմիաների հայտնվելուն, որոնք ինքնուրույն մշակութային միություններ էին, և Իտալիայում հումանիզմի զարգացումից և գրատպության հայտնագործումից հետո մեծապես զարգացան[4]։ Հատկանշական է, որ 16-րդ դարի սկզբին գործնականորեն միաժամանակ սկսվեց գրական միությունների և ակադեմիաների ձևավորումը Ալպերի երկու կողմերում. առաջին ակադեմիաները Սիենում, Ֆլորենցիայում և Բոլոնիայում ձևավորվեցին մոտավորապես 30 տարի ավելի ուշ, քան մայստերզինգերների ընկերությունները գերմանական հողերում[4]։

Գիտնականների հանրապետության նախադրյալները դրված էին Ավինյոնյան գերության ժամանակ, երբ հռոմեական ու ավինյոնյան գրասենյակների միջև նամակագրությունը դարձավ կանոնավոր։ 1384 թվականին Ժան դը Մոնտրյոն առաջին անգամ Կոլյուչո Սալյուտատիից ձեռագրեր և մասնավոր ու պաշտոնական նամակներ խնդրեց՝ որպես լատիներեն լեզվի և ոճի օրինակներ թագավորական գրասենյակում օգտագործելու համար։ Գրատպության հայտնագործումը հնարավոր դարձրեց եվրոպական գիտննականների ավելի լայն ծանոթությունը լատինական և հունական դասականների հետ։ Միջազգային կապերի ձևավորման վրա ուժեղագույն ներգործություն ունեցան Ֆլորենցիայում Պլատոնյան ակադեմիան և Վենետիկում գործող Ալդի տան ինտելեկտուալ խմբակը, իսկ հետագայում այդ մոդելը սկսեց ընդարձակել Էրազմ Ռոտերդամցին՝ Բազելից նամակագրությամբ։ Ֆրանսիայում լատինական ուսումնասիրությունների կենտրոն դարձավ Նավարական քոլեջը[5][6]։

17-րդ դարի սկզբին Գիտնականների հանրապետությանը նոր մակարդակի բարձրացրեց Նիկոլա Կլոդ Ֆաբրի դը Պեյրեսկը։ Պ. Միլլերի կարծիքով Պեյրեսկի գործունեությունը կարող է համարվել «պարադիգմատիկ». Միլլերը Հանրապետության ծագումը կապում էր նաև Ուշ միջնադարի դարաշրջանի հետ և Պեյրեսկին նույն շարքում Էրազմի և Յուստուս Լիփսիուսի հետ միևնույն շարքում, որոնք նամակարգրության անսահման կապեր ունեին։ Խոսելով այս միությունում Պեյրեսկի տեղի մասին՝ մտածող Պիեռ Բեյլը 17-րդ դարի վերջին նրան կոչում էր Հանրապետության «արքայազն» և «գլխավոր դատախազ»[7]։ Պեյրեսկի փառքն ամբողջությամբ հիմնված էր իր ժամանակի պրակտիկորեն բոլոր ականավոր ինտելեկտուալների հետ ունեցած նամակագրության վրա։ Սակայն, ի տարբերություն իր նախորդների, լատիներենից բացի նա նամակագրությունն իրականացնում էր նաև կենդանի լեզուներով՝ առավելապես ֆրանսերենով և իտալերենով[8]։

Գործունեություն

խմբագրել

«Գիտնականների հանրապետությունը» ոչ միայն նամակագրությամբ ծանոթ ինտելեկտուլների շրջանակ էր, այլև նոր գիտելիքի մշակման և ստուգման հավաքական լաբորատորիա էր․ գիտելիքը անբաժանելի էր առօրյայից և կյանքի էր կոչվում նրա կրողներից։ Ըստ Միլլերի՝ այդ միության կազմակերպչական ձևերը 15-16-րդ դարերի իտալական ակադեմիաները, սալոններն ու 17-րդ դարի գիտնականների անհատական աշխատասենյակներն էին և վերջապես՝ 18-րդ դարի գիտական և քաղաքական միավորումները։ Հանրային ակտիվությունն առաջնային էր միության անդամների համար և հիմնվում էր մի շարք հիմնական տեքստերի վրա, որոնք վերահրատարակվում էին, մեկնաբանվում և թարգմանվում։ 1620-ական թվականների «ոճի հեղափոխության» սկզբում Պեյրեսկը փարիզյան սալոններում էր, որը բերեց ինտելեկտուալների շրջանում պեդանտների մեկուսացմանը, քանի որ գերակշիռ հագեցվածությունը և լատեներեն լեզուն տեղափոխվել էին դարաշրջանի բարձրաշխարհիկ կյանքի ծայրամաս[9]։ Մոնտենի «Փորձեր»-ի հրապարակումից հետո ժամանակակիցները գիտակցեցին տպագրական վերարտադրման ընկերական ուղերձների սպառնալիքը. անձնական հարաբերությունների սոցիալապես գունազարդված արտահայտությունը մղվում էր երկրորդ պլան՝ ոճի նրբաճաշակությամբ և շրջադարձերի հնարամտությամբ[10]։ Լյուդովիկոս XIII-ի ժամանակաշրջանում Փարիզի գլխավոր ինտելեկտուալ կենտրոնները դարձան Դյուպյուի կաբինետը և Ռամբույե հյուրանոցը։ Դյուպյուի կաբինետում (զուտ տղամարդկային պահպանողական համայնքում) Պեյրեսկը ներառված էր Փարիզում գտնվելու ժամանակ և 1623 թվականին հայրենիք վերադառնալուց հետո մնաց անդամ-թղթակից[11]։ Այդ համայնքին ընդդիմանում էր 1620 թվականին բացված՝ մադամ դը Ռամբույեի առաջին սալոն ը։ Նրա ոճը, սոցիալական կազմը ը նպատակները, ըստ Միլլերի, գերազանց ներկայացված են Ռուբենսի՝ «Սիրո այգի» նկարում[12].

Պետրարկայի ժամանակներից ի վեր՝ հումանիստների միջավայրում տիրապետում էր ընկեր-համախոհների փոքր շրջանի գաղափարը՝ հիմնված Սենեկայի ստոիցիզմի իդեալի վրա։ Այդ համայնքում հաղորդակցության հիմնական ձևն անհատական շփումն էր, բայց այն կարող էր իրականացվել նաև նրանց շրջանում, ովքեր համապատասխան միություններում ներառված չէին[13]։ Բնական է, որ ինտելեկտուալ միության նմանատիպ իդեալը հնարավոր էր միայն վերնախավի միջավայրում, ինչի մասին ուղիղ գրել է Գասենդին՝ նկարագրելով Պեյրեսկի շփման միջավայրը։ Պեյրեսկի ընկերը, իտալացի հնահավաք Ջիրոլամո Ալեանդրոն, դատում էր «մեթոդների մասին, որոնց միջոցով պալատական իմաստունները և դպիրները կկարողանան կոփել իրենց և չտրվել գայթակղություններին»։ Այդ իսկ պատճառվ Գիտնականների հանրապետության միջավայրում տարածվեց նեոստոիցիզմը, քանի որ ստոիցիզմի ինքնատիրապետումը և ինքնաճանաչումն իրենցից ներկայացնում էին սոցիալականացման լավագույն դպրոցը։ Նմանատիպ մոդել մշակել է Յուստուս Լիփսիուսը[14]։

Գիտնականների հանրապետության էվոլյուցիան

խմբագրել

16-րդ դարում հումանիստների գործունեության բնագիտական ուղղվածությունը չափազանց թույլ էր։ Միայն Պեյրեսկի և Դյուպյուի եղբայրների գործունեության շնորհիվ 17-րդ դարի գիտական հեղափոխությունը սոցիալական և հայեցակարգային առումով կարողացավ ձեռք բերել մի կարգավիճակ, որը համատեղելի է հումանիտար ոլորտի հետ[15]։ Մոտավորապես 1630 թվականին հիմնվեց Մերսենի ակադեմիան, որն առաջին միություններից մեկն էր, որը սկզբունքայնորեն ուղղված էր բնական գիտությունների ոլորտին[16]։ Սակայն մինչև 1700 թվականը գիտական գործունեությունը բնորոշ էր նաև բարձրաշխարհիկ սալոններին։ Այնուամենայնիվ, 17-րդ դարի կեսերին ոչ պաշտոնական խմբակների կազմակերպչական ձևն այլևս չէր բավարարում գիտական հանրությանը, մասամբ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հիմնական կառուցվածքային կապերը՝ անձնական, կարիերային կամ հայեցակարգային հակամարտությունների պատճառով կաթվածահար էին անում այդ միությունների գործունեությունը։ 1666 թվականին հիմնադրվել է Փարիզի Գիտությունների ակադեմիան և դրան զուգահեռ՝ Լոնդոնի թագավորական ընկերությունը։ 1680-1690-ական թվականներին տեղի ունեցան արմատական փոփոխություններ, որոնք կապված էին ինչպես կտրուկ անբարենպաստ քաղաքական իրավիճակով, այնպես էլ գիտության զարգացման ուտիլիտար մոդելի անհաջողությամբ, որը հայտարարել էին գիտական հեղափոխության հեղինակները։ Նույն ժամանակաշրջանում եկավ եվրոպական հասարակության ինտելեկտուալ և սոցիալական էլիտաների սերունդների փոփոխությունը, և այդ շերտերի միջև տարանջատում տեղի ունեցավ։ Այս պայմաններում Ակադեմիան վերջնականապես վերածվեց գիտական և տեխնիկական գործունեության պետական միջնորդի, ինչը հաստատված է 1699 թվականի արքայական պատրոնատով[17]։

Մինչև 17-րդ դարի վերջը գիտական հաղորդակցության և ներկայացուցչության միակ ուղիները համալսարանական բանավեճերն ու գրատպագրական արտադրությունն էին։ Չ. Բեյզմենը նշել է, որ մի շարք պատճառներով այդ հաստատությունները մեկուսանալու հակվածություն են ունեցել և չեն համապատասխանել փաստացի գիտական պրակտիկային։ Համապատասխանող ճանապարհն իրականացվում էր գիտական թղթակցության, պարբերաբար հրատարակությունների և ոչ պաշտոնական գիտական միավորումների՝ կաբինետների, խմբակների և սալոնների միջոցով։ Պեյրեսկի մահից հետո Եվրոպայում ամենամեծ գիտական թղթակցությունը կատարվել է Մ. Մերսենի կողմից[18]։

Գրականություն

խմբագրել
  • Almási G. The uses of humanism : Johannes Sambucus (1531—1584), Andreas Dudith (1533—1589), and the republic of letters in East Central Europe. — Leiden : Brill, 2009. — XVIII, 387 p. — ((Brill’s studies in intellectual history, V. 185). — ISBN 978-90-04-18185-4.
  • Casanova P. The world republic of letters / Tr. by M. B. DeBevoise. — Cambridge, Massachusetts : Harvard University Press, 2004. — xiii, 420 p. — ISBN 0-674-01345-X.
  • Furey C. Erasmus, Contarini, and the Religious Republic of Letters. — Cambridge : Cambridge University Press, 2006. — xiv + 256 p. — ISBN 0-521-84987-X.
  • Goodman D. The Republic of Letters: A Cultural History of the French Enlightenment. — Ithaca, N.Y. : Cornell University Press, 1994. — xii + 338 p. — ISBN 0-8014-2968-4.
  • Hardy N. Criticism and confession : the Bible in the seventeenth century republic of letters. — Oxford : Oxford University Press, 2017. — xii, 464 p. — ISBN 978-0-1987-1609-9.
  • Jesuit Science and the Republic of Letters / edited by Mordechai Feingold. — Cambridge, Massachusetts : The MIT Press, 2003. — 483 p. — (Transformations: Studies in the History of Science and Technology). — ISBN 0-262-06234-8.
  • Lambe P. Critics and Skeptics in the Seventeenth-Century Republic of Letters // The Harvard theological review. — 1988. — Vol. 81, no. 3. — P. 271—296. — ISSN 0017-8160. — doi:10.1017/S0017816000010105.
  • Miller P. Peiresc's Europe. Learning and Virtue in the Seventeenth Century. — New Haven, L. : Yale University Press, 2000. — 252 p. — ISBN 9780300082524.
  • Pal C. Republic of Women: Rethinking the Republic of Letters in the Seventeenth Century. — Cambridge : Cambridge University Press, 2012. — 316 p. — ISBN 978-1-107-01821-1.
  • Publishing in the Republic of Letters: The Ménage-Grævius-Wetstein Correspondence, 1679—1692 / Ed. by Richard G. Maber. — Amsterdam : Rodopi B. V., 2005. — ix + 174 p. — (Studies in the History of Ideas in the Low Countries). — ISBN 90-420-1685-X.
  • Ross A. S. Daum's Boys : Schools and the Republic of Letters in early modern Germany. — Manchester : Manchester University Press, 2015. — xiii, 235 с. — ISBN 978-0-719-09089-9.
  • Salah A. La république des lettres : rabbins, écrivains et médecins juifs en Italie au XVIIIe siècle :

[фр.]. — Leiden : Brill, 2007. — 822 p. — (Studies in Jewish history and culture. Vol. 16). — ISBN 978-90-04-15642-5.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Waquet, 1989, էջ 475
  2. Гак В. Г. Новый большой французско-русский фразеологический словарь. © «Русский язык-Медиа», 2005.
  3. Lambe, 1988, էջ 273
  4. 4,0 4,1 Dixhoorn, Sutch, 2008, էջ 2—3
  5. Waquet, 1989, էջ 476
  6. Dixhoorn, Sutch, 2008, էջ 12
  7. Cheny A. Humanisme, esprit scientifique et études byzantines : la bibliothèque de Nicolas-Claude Fabri de Peiresc // Dix-septième siècle. — 2010. — № 4. — doi:10.3917/dss.104.0689.
  8. Miller, 2000, էջ 8
  9. Miller, 2000, էջ 50—51
  10. Miller, 2000, էջ 66
  11. Miller, 2000, էջ 68
  12. Miller, 2000, էջ 69
  13. Miller, 2000, էջ 52—58
  14. Miller, 2000, էջ 63
  15. Елизаров, 1996, էջ 199
  16. Елизаров, 1996, էջ 200
  17. Елизаров, 1996, էջ 200—201
  18. Елизаров, 1996, էջ 201