Գյուղատնտեսական ավիացիա
Գյուղատնտեսական ավիացիա, կիրառվում է հիվանդություններից և վնասատուներից բույսերի պատշպանության, մոլախոտերի դեմ պայքարելու, խոտհարքներում և արոտավայրերում անցանկալի ծառաթփուտային բուսականության ոչնչացման, հանքային պարարտանյութեր ներմուծելու, խոտերի, սաքսաուլի, բրնձի աերոցանքի, գյուղատնտեսական բեռների տեղափոխման, բուժօգնության, աերոնկարահանման համար։
Առավել լայն օգտագործում ունեն հատուկ սարքեր ունեցող «Air Tractor», «Cessna Ag-wagon», «Gippsland GA200», «Grumman Ag Cat», «PZL-106 KRUK» և այլ մոդելների ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 117)։ |