Գոթլիբ Դայմլեր (գերմ. Gottlieb Wilhelm Daimler, մարտի 17, 1834(1834-03-17)[4][5][6][…], Շորնդորֆ, Վյուրտեմբերգի թագավորություն[1][2] - մարտի 6, 1900(1900-03-06)[4][5][6][…], Bad Cannstatt, Oberamt Canstatt, Neckarkreis, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2]), գերմանացի ինժեներ, նախագծող և արդյունաբերող։ Ինժեներ Վիլհելմ Մայբախի հետ միասին՝ ստեղծել է առաջին մեքենաներից մեկը և մի քանի տեսակի ներքին այրման շարժիչներ։

Գոթլիբ Դայմլեր
գերմ.՝ Gottlieb Daimler[1][2]
Ի ծնեԳոթլիբ Վիլհելմ Դայմլեր
Ծնվել է1834 թ-ի մարտի 17
ԾննդավայրՇորնդորֆ, Վյուրտեմբերգի թագավորություն[1][2]
Մահացել է1900 թ-ի մարտի 6
Վախճանի վայրBad Cannstatt, Oberamt Canstatt, Neckarkreis, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2]
Ազգությունգերմանացի
Գործունեությունճարտարագետ, ինժեներ
ԿրթությունՇտուտգարտի համալսարան
ԱշխատավայրDeutz AG?[2] և Maschinenbau-Gesellschaft Karlsruhe?[2]
Պարգևներ

1857 թվականին Շտուտգարտի պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտելուց հետո Գ. Դայմլերն աշխատել է Բելգիայում, Ֆրանսիայում և Անգլիայում, այնուհետև վերադառնում է Գերմանիա և աշխատում մի շարք ընկերություններում, որոնցից մեկում («Deutz-AG») ծանոթանում է Վիլհելմ Մայբախի հետ։

1880 թվականին՝ տարաձայնությունների պատճառով Դայմլերը հեռանում է Deutz-AG-ից և սկսում է համագործակցել Մայբախի հետ։

1885 թվականին Դայմլերը ստեղծում է իր առաջին ներքին այրման շարժիչը։ 1890 թվականին հիմնադրում է «Daimler Motoren Gesellschaft (DMG)» ընկերությունը, որը զբաղվում է փոքր և հզոր շարժիչների արտադրությամբ «ցամաքում, երկնքում և ծովում» օգտագործելու համար։ Այս լոզունգը հիմք է դառնում հայտնի եռաթև աստղի (Մերսեդեսի պատկերանիշի) ստեղծման համար։

1892 թվականին վաճառվում է առաջին ավտոմեքենան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Geni(բազմ․) — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Krauss R. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. BettelheimB. — Vol. 5. — S. 36—37.
  3. Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
  4. 4,0 4,1 4,2 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթլիբ Դայմլեր» հոդվածին։