Գոլիադ շրջան (Տեխաս)
Գոլիադ շրջան (անգլ.՝ Goliad County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 7152 մարդ[1]։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 7210 մարդ։ Շրջկենտրոնն է Գոլիադ (անգլ.՝ Goliad) բնակավայրը[2]։
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Գոլիադ |
Բնակչություն (2010) | ▲7.210 |
Խտություն | 3 |
Տարածք | 2.212 |
Հիմնադրված է | 1836 թ. թ. |
Սահմանակցում է | Դե-Վիտ շրջան, Բի շրջան, Վիկտորիա շրջան, Ռեֆուխիո շրջան և Քարնս շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Միգել Հիդալգո |
co.goliad.tx.us(անգլ.) | |
Պատմություն
խմբագրելԳոլիադ շրջանը հանդիսանում էր Տեխասի Հանրապետության մունիցիպալիտետներից մեկը, երբ 1836 թվականին այն միացվել է ԱՄՆ-ին։ Իր անվանումը շրջանը ստացել է Մեքսիկայի համանուն մունիցիպալիտետի անունից (որը անվանվել է Միգել Իդալգոյի պատվին, Գոլիադ անվանումը Իդալգո անվան ձևափոխված արտասանությունն է)[3]։ Շրջանի կազմավորման թվական է համարվում 1836 թվականը[4]։
Աշխարհագրություն
խմբագրելԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Գոլիադ շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2220 կմ², որից 2210 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 19 կմ²-ն կամ 0,9 %-ը՝ ջրային տարածքները[5]։
Հարևան շրջաններ
խմբագրել- Դե-Վիտ շրջան (հյուսիս)
- Վիկտորիա շրջան (հյուսիս-արևելք)
- Ռեֆուխիո շրջան (հարավ-արևելք)
- Բի շրջան (հարավ-արևմուտք)
- Քարնս շրջան (հարավ-արևմուտք)
Բնակչություն
խմբագրել2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 7210 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 3 մարդ/կմ²։
Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 6928 մարդ։ Առկա էր 2644 տնային տնտեսություն և 1975 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 3 մարդ/կմ²։ Հաշվվում էր 3426 բնակելի շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 82,62 %, սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ – 4,82 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) - 0,55 %, ասիացիներ – 0,22 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,01 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 10,05 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,73 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 35,20 %-ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 25,90 % - մինչև 18 տարեկան, 6,50 % - 18-24 տարեկան, 25,00 % - 25-44 տարեկան, 25,20 % - 45-64 տարեկան և 17,50 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 40 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 98,90 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,10 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[6][7]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
6 219 | ▼5 429 | ▼4 869 | ▲5 193 | ▲5 980 | ▲6 928 | ▲7 210 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Gannett, Henry (1905). The Origin of Certain Place Names in the United States. Govt. Print. Off. էջ 139.
- ↑ «Goliad County». Texas Almanac. Texas State Historical Association. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գոլիադ շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |