Գոհարի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
Գոհարի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, բարձր պատվանդանին։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.1/2.1.14)[2]։
Գոհարի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Գավառ[1] |
Ներկա տեղադրություն | Խաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, բարձր պատվանդանին։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Գոհարին։ |
Խաչագործ | անհայտ է։ |
Պատվիրող | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1531 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակ չունի։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Դարի գլուխ |
Gavar Saint Stepanos chapel Վիքիպահեստում |
Տեղադրություն
խմբագրելԽաչքարը կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում՝ բարձր պատվանդանին։
Վիմական արձանագրություն
խմբագրելԽաչքարը քիվին և խորանին առկա է 2 տող վիմական արձանագրություն[3].
- ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽ[Ա]ԻՍ ԳՈՀԱՐԻՆ
- ԹՎ :ՋՁ: (1531 թվական)
Համաձայն արձանագրության խաչքարը կանգնեցվել է 1531 թվականին՝ Գոհարի հիշատակին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.