Ստեփանոսի և Պետրոսի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
Ստեփանոսի և Պետրոսի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում՝ ժայռաբեկոր պատվանդանին։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.1/2.1.24)[1]։
Ստեփանոսի և Պետրոսի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, ժայռաբեկոր պատվանդանին։ |
Սկզբնական տեղադրություն | Խաչքարը գտնվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, ժայռաբեկոր պատվանդանին։ |
Ներկա տեղադրություն | Խաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, ժայռաբեկոր պատվանդանին։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Ստեփանոսին և Պետրոսին։ |
Խաչագործ | անհայտ է։ |
Պատվիրող | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1536 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Կենտրոնական խաչի թևերի վերնամասում առկա են խաղողի քանդակներ։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Դարի գլուխ |
Gavar Saint Stepanos chapel Վիքիպահեստում |
Տեղադրություն
խմբագրելԽաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, ժայռաբեկոր պատվանդանին։
Վիմական արձանագրություն
խմբագրելԽաչքարը քիվին և շրջանի մոտ առկա է 3 տող վիմական արձանագրություն[2].
- ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱԻՍ ԸՍՏԵՓԱՆՈՍԻՆ ԵՒ ԵՂԲԱԻՐՆ ՊԵՏՐՈՍԻՆ
- ԹՎ
- ՋՁԵ
Համաձայն արձանագրության խաչքարը կանգնեցվել է 1536 թվականին՝ Ստեփանոսի և Պետրոսի հիշատակին։