Գոհար Գրիգորյան

ճարտարապետ

Գոհար Մամիկոնի Գրիգորյան (մարտի 20, 1924(1924-03-20), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 8, 2008(2008-09-08), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1957)[1]։

Գոհար Գրիգորյան
Ծնվել էմարտի 20, 1924(1924-03-20)
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 8, 2008(2008-09-08) (84 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1949)
ԱշխատավայրՀայպետնախագիծ
Ուշագրավ աշխատանքներԵրևանի մանկական երկաթուղի
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն

Կենսագրություն

խմբագրել

1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1949-1996 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում (1949-1955 թվականներն՝ «Երքաղնախագիծ»), 1967-1992 թվականներին եղել է նախագծերի գլխավոր ճարտարապետ[2][3]։

Գործունեություն

խմբագրել
 
Երևանի մանկական երկաթուղու կայարանը

Գրիգորյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

1977-1985 թվականներին ճարտարապետ Մարտին Միքայելյանի հետ վերակազմել է Հրազդան քաղաքի վարչական-մշակութային կենտրոնի նախագիծը՝ բնակելի 4 միկրոշրջաններով։

Հեղինակային խմբի հետ 1974-1978 թվականներին մասնակցել է Մեծամոր ավանի նախագծմանն ու կառուցապատմանը։

Մի շարք տիպային, փորձարարական, մրցութային նախագծերի հեղինակ է։

Ցուցահանդեսներ

խմբագրել

1992, 1994, 2004 թվականներին Երևանում կազմակերպվել է Գրիգորյանի ճարտարապետական, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zarkfoundation - Գոհար Գրիգորյան». zarkfoundation.com.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Գոհար Գրիգորյան». urbanista.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.