Գոտֆրիդ Յոն
Գոտֆրիդ Յոն (գերմ.՝ Gottfried John, օգոստոսի 29, 1942[1][2][3][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4] - սեպտեմբերի 1, 2014[1][2][3][…], Ամերզեի Ութինգ, Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4]), գերմանացի դերասան։
Գոտֆրիդ Յոն գերմ.՝ Gottfried John | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1942[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 1, 2014[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Ամերզեի Ութինգ, Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4] |
Գերեզման | Բավարիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Կյանք
խմբագրելՀայրը անհայտ է, մորը զրկել են ծնողական իրավունքներից։ 1960-1962 թվականներին ապրել է Փարիզում, ապա տեղափոխվել է Բեռլին, որտեղ էլ սկսել է զբաղվել դերասանական արվեստով Լյուդվիգ Մարլիզեի ղեկավարությամբ։ Առաջին անգամ գլխավոր դեր է կատարել 1971 թվականին «Դայդեր՝ միայնակ որսորդ» հեռուստաֆիլմում։ Ավելի ուշ սկսել է համագործակցել Ռայներ Վերներ Ֆասբինդերի հետ։ 1982 թվականին նկարահանվել է Ալֆրեդ Դյոբլինի «Բեռլին-Ալեքսանդերպլաց» վեպի վրա նկարահանված համանուն ֆիլմում։ Նշանակալի հաջողության է հասել 1995 թվականին՝ նկարահանվելով Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ոսկե աչք» ֆիլմում, որտեղ կատարել է սովետական գեներալ-մայոր Ուրումովի դերը։ 2000 թվականին Յոնն արժանացել է Բավարական կինոմրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» ֆիլմում Հուլիոս Կեսարի դերը կատարելու համար։ 2006 թվականին Յոնը կատարել է Ջոնաթան Իերեմիա Պիչեմի դերը Կլաուս Մարիա Բրանդաուերի «Երեք գրոշանոց օպերա» բեմադրության մեջ։ Տասներկու տարի Յոնն իր կնոջ հետ ապրել է բելգական Կեմիս քաղաքում, իսկ 2008 թվականին տեղափոխվել է Ութինգամ-Ամմերզե։ Մահացել է ուռուցքային հիվանդության հետևանքով։
Ֆիլմագրություն
խմբագրել- Դայդեր՝ միայնակ որսորդ (1971)
- Կարլոս (1971) — Դոն Կարլոս
- Ութ ժամը դեռ օր չէ (1972/73) — Յոհեն
- Աշխարհը լարի վրա (ТВ, 1973)
- Մայրիկ Կուստերսի համբարձումը (1975)
- Դերրիկ — 3-րդ եթերաշրջան, սերիա 11 (1976)
- Շիկամկներ (1977)
- Հուսահատություն (1978)
- Երեսուն լուսնի տարում (1978) — Անտոն Զայց
- Մարի Բրաունի ամուսնությունը (1979) — Վիլլի Կլենցե
- Բեռլին-Ալեքսանդերպլաց (1980) — Ռեյնհոլդ
- Լիլի Մարլեն (1981) — Ահարոն
- Չինական արկղեր (1984)
- Դելո Ֆրանցա (1986)
- Կապույտ Արյուն (1988/90)
- Մահն ունի վատ համբավ (1990)
- Ծովահրեշ 5 (1990)
- Փղի ոսկոր (1991)
- Սխալ (1991)
- Պոչի հարված (1993)
- Տիեզերական փրկիչներ (1993) — գնդապետ Էրիկ Վայս
- Ոստիկանության հեռախոս 110 (1994)
- Ոսկե աչք (1995) — գեներալ-գնդապետ Արկադի Գրիգորովիչ Ուրումով
- Բենժամենտի համալսարան կամ Այս երազանքը մարդիկ անվանում են մարդկային կյանք (1995)
- Անտառի արքա (1996) — գլխավոր անտառապահ
- Հազարամյակ (1997)
- Արդյոք գեղեցի՞կ եմ (1998)
- Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի (1999) — Յուլի Կեսար
- Աստվածաշնչյան ավանդազրույցներ․ Մարիամ Մագդաղենացի (2000)
- Կյանքի ապացույց (2000) — Էրիկ Կեսլեր
- Չերչիլ (2002)
- Հռոմեական կայսրություն։ Օգոստոս (2003) — Ցիցերոն
- Անզուսպ Ժյուլին և Վերսալի գաղտնիքները (2004)
- Ծովահենի սիրտը (2006)
- Յոն Ռաբե (2007) — Օսկար Թրաուման
- Սև ծաղիկներ (2009)
- Ռումպելշտիլցխեն (2009)
- Կյանքը չափից դուրս երկար է (2010)
- Ժամանակի կորուստ։ Սուտակե գիրք (2013) — բժիշկ Ուայթ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #122438612 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոտֆրիդ Յոն» հոդվածին։ |