Գորշուկ (լատին․՝ Meles meles), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Սովորական գորշուկը տարածված է Եվրասիայում, Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Բնակվում է գետնափոր բներում, որոնք փորում է քարակույտերում, ժայռերի, ձորերի լանջերի թեքություններում, բաց տարածություններում, անտառներում և այլ վայրերում։ Ստորգետնյա բներն ունեն խոր (մինչև 1 մ) և լայն բնուղիներ (որտեղ պատրաստում է պահեստներ)՝ բազմաթիվ լայնացումներով։

Գորշուկ
Գորշուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կզաքիսներ
Ցեղ Գորշուկներ
Լատիներեն անվանում
Meles
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 621922
NCBI 9662

Գորշուկները ներկայացնում են 2 ցեղ, մեկում սովորական գորշուկն է 3 տեսակներով, մյուսում՝ Հարավարևելյան Ասիայի գորշուկներն են 4 տեսակով։ Միսն ուտելի է, մորթին՝ անարժեք։ Միակ ձմեռող կզաքիսայինն է։

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Մարմնի երկարությունը 60-90 սմ է, պոչինը՝ 16-20 սմ, կենդանի զանգվածը՝ 24-30 կգ։ Ոտքերը (թաթերը՝ երկար մագիլներով) և պարանոցը կարճ են։ Դունչը սուր է, մազերը՝ կարճ։

Մարմնի վերին մասը մոխրագույն է կամ գորշամոխրագույն, փորը՝ մուգ գորշ, այտերը՝ սպիտակ։ Քթից մինչև ծոծրակը ձգվում է սպիտակ կամ դեղնասպիտակ լայն, աչքերի և ականջների վրայով՝ սևագորշ կամ սև շերտեր։ Պարանոցի տակը, կոկորդը, կուրծքը և վերջավորությունները սև են։ Լավ լողում է ջրում, ակտիվ գործում գիշերը։

Գորշուկի քթից դեպի ծոծրակը ձգվում են դեղնասպիտակ շերտեր, իսկ աչքերի և ականջների վրայով՝ մի սև շերտ։ Փափուկ ձյան վրա լավ երևում են նրա ամուր մագիլներով ուժեղ թաթերի հետքերը։ Այդ թաթերով նա բներ է փորում, հմտորեն հողից արմտիք հանում, նաև պաշտպանվում է։ Գորշուկը խախաղասեր կենդանի է և ոչ մեկի վրա չի հարձակվում։ Ձյան վրա մի քիչ զբոսնելուց հետո նա գնում է քնելու։ Գարնանը դուրս գալով բնից՝ նա անմիջապես գործի է անցնում՝ հայթայթելով սնունդ, ապա փոխում է կացարանի ցամքարը և նոր բույն փորում։

Սննդառություն

խմբագրել

Սնվում է հիմնականում սերմերով, մրգերով, հատապտուղներով, սոխարմատներով, խոտաբույսերով, նաև միջատներով ու նրանց թրթուրներով, մանր կրծողներով, երկկենցաղներով, թռչուններով։

Գորշուկները առաձնապես օգտակար են նրանով, որ մայիսյան բզեզների բազմաթիվ թրթուրներ են ոչնչացնում։ Ցրտերն ընկնելուն մոտ գորշուկն արդեն այնքան ճարպ է կուտակած լինում, որ այն կազմում է նրա քաշի մեկ երրորդ մասը։ Գորշուկի ձագուկները ձմեռում են ծնողների հետ միասին, իսկ գարնանն արդեն սկսում են իրենց ինքնուրույն կյանքը[1]։

Բազմացում և զարգացում

խմբագրել

Զուգավորվում է գարնանը։ Հղիությունը տևում է 7-8 ամիս։ Ունենում է 3-4 (երբեմն՝ 6) ձագ։ Աշնանը երիտասարդները բաժանվում են ծնողներից (երբեմն ձմեռում են նրանց հետ)։ Սեռահասուն է դառնում 2-3 տարեկանում։

Մայր գորշուկը ամեն օր արևի է դուրս բերում կույր ձագուկներին, իսկ հայր գորշուկը խնամքով մաքրում, հավաքում է կացարանը և ամառվա ընթացքում մի քանի անգամ փոխում է ցամքարը։ Աշնան մոտերքին ընտանիքի բոլոր անդամները հոգում են գիրանալու մասին՝ նախապատրաստվելով ձմռանը։ Չնայած թվացող ծանրաշարժությանը, գորշուկները ճարպկորեն որսում են կրծողներ, գորտեր, մողեսներ, հողի տակից հանում են որդեր։

Նշանակություն

խմբագրել

Ճարպն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ, միսն ուտելի է մշկագեղձը հեռացնելուց հետո։ Որոշ վայրերում վնասում է խաղողի այգիները, եգիպտացորենի դաշտերը։ Արդյունագործական նպատակով օգտագործվում են մազերը և մաշկը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ինչ է, ով է Ա-Դ, Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 181  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշուկ» հոդվածին։