Գուրգեն Ա Կյուրիկե (անհայտ[1] - անհայտ[1])՝ Լոռու թագավոր մոտ 970-991 թվականներին, Լոռու (Կյուրիկյան) թագավորության հիմնադիրը։ Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդին։ Հայոց թագավորը նշանակել է Տաշիր-Ձորագետի՝ Դեբեդ և Աղստև գետերի ավազանների ու հարակից գավառների թագավոր։ 974 թվականին մասնակցել է Աշոտ Գ-ի գլխավորած զորահավաքին, որը կազմակերպվել էր բյուզանդական կայսր Հովհաննես Ա Չմշկիկի փոքր-ասիական արշավանքի կապակցությամբ, երբ սպառնալիք էր ստեղծվել Հայաստանի հարավային սահմանների համար։ Գուրգեն Կյուրիկեի օրոք ավարտվեց Սանահինի Ս. Աստվածածին և Հաղբատի Ս.Նշան եկեղեցիների շինարարությունը, որոնց կառուցումը ձեռնարկել էր իր մայրը՝ Խոսրովանույշ թագուհին՝ «Ի փրկություն Սմբատայ և Գուրգենայ» Կիրակոս Գանձակեցի, էջ 56 »։ Լինելով խիստ բարեպաշտ ու կրոնասեր անձնավորություն, նա այնուհետև կամավոր թողել է գահը և Սանահինում ութ տարի կրոնավորելով վախճանվել։ Հուղարկավորվել է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցում» ։ Մեկ այլ տեղեկությամբ եղբոր՝ Անիի թագավոր Սմբատ Բ-ի մահվան տարում 989 թվականին մահացավ նաև Գուրգեն Ա-ն, Լոռու Կյուրիկյան թագավորության հիմնադիրն ու առաջին արքան։ Մարմինը տեղափոխվեց Սանահինի Ս. Աստվածածին եկեղեցու թագավորական դամբարան։ «Ս Աստվածածին եկեղեցու արևելյան պատի տակ, արտաքուստ գտնվում է միապաղաղ, եռանկյունաձև քարից շինած մի գերեզմանաքար, որի գեղեցկությունը, ձևը և վրան քանդակված կամարաձև խորանների հետքերը հուշում են, որ նշանավոր մարդու գերեզման պիտի լինի այստեղ ամփոփված։ Մոտենալով գերեզմանաքարին և շուրջն աճած խոտերն այս ու այն կողմ ցրելով՝ քարի երեսի մի անկյունում կարող ենք կարդալ հետևյալ տողերը. «Այս է հանգիստ Գուրգենայ որդոյ Աշոտոյ Ողորմածին»։ Ղ. Մովսիսյան. Լոռիի Կյուրիկյան թագավորների պատմություն, Վիեննա 1923 թվական։ Գուրգեն Ա-ն ունեցել է երկու որդի՝ Դավիթ ու Սմբատ։ Արիստակես Լաստիվերտցին հիշատակում է Գուրգենի մի դստերը առանց անուն, որն ամուսնացավ Դվինի ամիրա Ապուսուարինի հետ։ Գուրգեն Ա-ին հաջորդեց ավագ որդին՝ Դավիթ Անհողին, գահակից ունենալով կրտսեր եղբորը՝ Սմբատին։ Վերջինս ըստ էության քիչ է զբաղվել թագավորության կառավարման գործերով, այն ամբողջությամբ թողնելով եղբորը՝ Դավթին, որը դարձավ Կյուրիկյան տոհմի ամենանշանավոր գործիչը։

Գուրգեն Ա Կյուրիկե
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝անհայտ[1]
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԱշոտ Ողորմած[1]
ՄայրԽոսրովանույշ
ԵրեխաներԴավիթ Անհողին
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Գրականություն

խմբագրել
  • Ղ. Մովսիսյան. Լոռիի Կյուրիկյան թագավորներու պատմություն Վիեննա 1923 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Ա Կյուրիկե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 256