Գուրգեն Մուշեղյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուշեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ծնվել էօգոստոսի 14, 1934(1934-08-14)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 18, 2020(2020-10-18) (86 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն
Գուրգեն Մուշեղյան Վիքիդարանում
 Gurgen Musheghian Վիքիպահեստում

Գուրգեն Ներսեսի Մուշեղյան

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր, Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի պատվավոր դոկտոր, Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ Պետական Մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության Ճարտարագիտական Ակադեմիայի ակադեմիկոս

Կրթություն և աշխատանքային գործունեություն

1934 թ. - ծնվել է օգոստոսի 14-ին, Լենինական քաղաքում:

Դուստրը անվանի կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյան։[1]

1959 թ. - ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։

1959-1961 թթ. - «Հայպետնախագիծ» ինստիտուտի ավագ ճարտարապետ

1961-1964 թթ. - Լենինական քաղաքի գլխավոր ճարտարապետ։

1964-1967 թթ. - Երեւանի գլխավոր ճարտարապետի տեղակալ:

1967-1979 թթ. - «Հայպետնախագիծ» ինստիտուտի նախագծերի գլխավոր ճարտարապետ:

1979-1982 թթ. - «Երքաղնորոգնախագիծ» ինստիտուտի տնօրեն։

1982-1989 թթ. - Երեւանի գլխավոր Ճարտարապետ, Երքաղխորհրդի գործկոմի Ճարտարապետահատակագծային գլխավոր վարչության պետ:

1984-1993 թթ. - Պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքացիական եւ արդյունաբերական շենքերի ճարտարապետության ամբիոնում կուրսային եւ դիպլոմային աշխատանքների ղեկավար

1989-1995 թթ. - ԽՍՀՄ Կենտրոնական գիտահետազոտական եւ նախագծման քաղաքաշինության ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի տնօրեն:

1993-1995 թթ. - ՍSAID քաղաքային-տարածաշրջանային կառավարման միջազգային ասոցիացիայի խորհրդատու` ՀՀ քաղաքային հողօգտագործման եւ բնակարանային բնագավառի բարեփոխումների հարցերով:

1994 թ. – ստացել է ԱՄՆ Մերիլենդի համալսարանի քաղաքաշինության դպրոցի սերտիֆիկատ՝ շուկայական պայմաններում հողերի պլանավորման, գոտիավորման, բնակելի շինարարության գծով:

1995 թ. - ստացել է International City/Country Management Association/USAID՝ անշարժ գույքի գնահատման սերտիֆիկատ:

1995-1996 թթ. - «Հայնախագիծ» ԲԸ փոխտնօրեն։

1996 թ. - Երեւանի գլխավոր ճարտարապետ, Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ, քաղաքապետի խորհրդական։

1998 թ. - Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական:

1998-1999 թթ. - «ԵՎՐԱՍԻԱ» հիմնադրամի C97-5940 նախագծի տնօրեն:

1998-2000 թթ. - «Քաղաքաշինության, գեոդեզիայի եւ քարտեզագրության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն։

2000-2001 թթ. - ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի գլխավոր խորհրդական:

2001-2009 թթ. - «Երևաննախագիծ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն:

1993 թ.-2020 թթ. - Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի, ներկայում ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր: Դասավանդում էր «Քաղաքաշինության իրավական հիմքը» առարկան եւ ղեկավարում դիպլոմային աշխատանքներ:

Գիտական աստիճաններ և կոչումներ

1962 թ. - Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհրդի անդամ

1962-2019 թ. - Հայաստանի ճարտարապետների միության, հետագայում միավորման, ապա՝ Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ

1996 թ. - Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս

1999 թ. - Ռուսաստանի ճարտարապետության եւ շինարարական գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ

2000 թ. - ԱՊՀ երկրների գյուղական բնակավայրերի զարգացման հիմնախնդիրների ենթահանձնաժողովի նախագահ

2008 թ. - Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի (ներկայում՝ ՃՇՀԱՀ) պատվավոր դոկտոր, պրոֆեսոր

Պարգևներ

1974 թ. – Արծաթե մեդալ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության բնագավառում նվաճումների համար

1979 թ. - Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր

1968, 1972, 1979, 1986 թթ. - Խորհրդային ճարտարապետության նվաճումների ստուգատեսների քառակի դափնեկիր

1981 թ.Հայաստանի վաստակավոր ճարտարապետ

1987 թ. - ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր

1987 թ. - ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր

2003 թ. - Սպիտակի երկրաշարժի 15-ամյակի կապակցությամբ՝ հայ–ռուսական համագործակցությանը նվիրված հուշամեդալ

2004 թ., 2006 թ., 2014 թ. – Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրեր

2004 թ. – «Երևանի Զինանշան» հուշամեդալ

2004 թ. - Քաղաքապետարանի պատվոգիր

2007 թ. - ՀՀ պետական՝ Անանիա Շիրակացու անվան մեդալ

2007 թ. - Քաղաքապետարանի պատվոգիր

2011, 2014 թթ. - Պատվոգրեր «3a вклад в развитие Российской Академии архитектуры и строительных наук»

2014 թ. - «Արգիշտի առաջին» հուշամեդալ

2014 թ. - Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալասարանի Ոսկե մեդալ

2014 թ. - ՀՀ վարչապետի շնորհակալագիր

Սպորտ

1952 թ., 1953 թ., 1955 թ., 1957 թ. - Սուսերամարտի գծով ՀԽՍՀ բազմակի չեմպիոն

1952 թ. - Խորհրդային Միության երիտասարդական առաջնության մրցանակակիր (2-րդ մրցանակ)

1956 թ. - «Բուրեվեստնիկ» կենտրոնական խորհրդի միութենական առաջնության մրցանակակիր (3-րդ մրցանակ)

1956 թ. - Խորհրդային Միության սպորտի վարպետ

1959 թ. - Խորհրդային Միության ժողովուրդների 2-րդ սպարտակիադայի մրցանակակիր (6-րդ մրցանակ)

1956թ. - Խորհրդային Միության սպորտի վարպետ

Հիմնական աշխատանքներ

1. Լենինական քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծ

2. Լենինական, բնակելի տներ Սայաթ-Նովայի փողոցում

3. Լենինական, բնակելի տուն Մ. Գորկու փողոցում

4. Լենինական, Ընդունելությունների տուն

5. Լենինական, Արագած փողոցի կառուցապատման նախագիծ

6. Լենինականի օդանավակայան

7. Լենինական, Մայիսյան Ապստամբության հրապարակի բարեկարգման նախագիծ

8. Լենինական, Աբովյան փողոցի՝ հետիոտնայինի վերակառուցման նախագիծ

9. Երևան, Ծիծեռնակաբերդ զբոսայգու վերակառուցման նախագիծ

10, Երևան, «Հրազդան» մարզադաշտ` 75 000 հանդիսատեսի համար

11. Երևան, «Հրազդան» մարզադաշտի սպորտային համալիրի նախագիծ

12. Երևան, Սպորտի բարձրագույն վարպետության դպրոց

13. Երևան, Թենիսի եւ սեղանի թենիսի դպրոց

14. Երևան, Թեթեւ աթլետիկայի մարզաշենք

15. Երևան, Սեյսմակայանի շենք

16. Երևան, Մարզահամերգային համալիր՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգում

17. Երևան, «Մասիսավան» բնակելի թաղամաս՝ «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում

18. Երևան, բազմաբնակարան շենքի նախագիծ՝ «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում

19. Երևան, «Դինամո» սպորտընկերության լողավազանի և հրաձգարանի վերակառուցման նախագիծ՝ Չարենցի փողոցում

20. Երևան, առանձնատուն՝ Հրազդան գետի ձախակողմյան հատվածում

21. Երևան, Հյուսիսային պողոտայի կառուցման 1986 թ. մրցութային նախագիծ (1-ին մրցանակ)։

22. Երևան, բնակելի շենք՝ Հյուսիսային պողոտայում

23. Երևան, Բարեկամության տան նախագիծ Գլխավոր պողոտայում

24. Աբովյան քաղաք, Ավտոճանապարհային տեխնիկում

25. Կիրովական, «Կիրշին» տրեստի վարչական շենք

26. Կիրովական, Ավտոտեխսպասարկման կայան

27. Երևան քաղաքի վարչական սահմանների նախագիծ, 1996 թ.

28. Երևան քաղաքի 1971 թ. գլխավոր հատակագծի իրագործման վերլուծություն և նոր գլխավոր հատակագծի մշակման հայեցակարգ, 2002 թ.

29. Երևան քաղաքի 5-րդ գլխավոր հատակագծի հայեցակարգ, 2004 թ.

30. Երևան քաղաքի 5-րդ գլխավոր հատակագծի նախագիծ, 2005 թ.

31. Երևան քաղաքի ագլոմերացիայի տարածքային պլանավորման նախագծի հայեցակարգ (2004 թ.) և նախագիծ (2006 թ.)

32. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման մոնիտորինգ, 2005 թ.: Աշխատությունների շարք` 2006 թ., 2007 թ., 2008 թ.։

33. Երևան, «Կենտրոն» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

34. Երևան, Տիչինայի փողոցին հարող տարածքի գոտիավորման նախագիծ

35. Երևան, «Բերդ» հասարակագործարարական եւ մշակութային միջազգային համալիրի գոտիավորման նախագիծ, կառուցապատման էսքիզ

36. Երևան, «Էրեբունի» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

37. Երևան, «Դավիթաշեն» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

38. Երևան, «Մալաթիա» համայնքի «Մարս» տարածքի գոտիավորման նախագիծ եւ ծավալահատակագծային կառուցապատման էսքիզ

39. Երևան, «Նորք-Մարաշ» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

40. Երևան, Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման տրանսպորտային հանգույց

41. Երևան, Խանջյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկից մինչեւ Հերացու փողոց տրանսպորտային փողոցի և հանգույցների նախագիծ

42. Երևան, Աբովյան պուրակը Հերացու փողոցի հետ կապող տրանսպորտային հանգույց

43. Երևան, Սարալանջի փողոցի նախագիծ՝ տրանսպորտային հանգույցներով

44. Երևան, Բաղրամյան պողոտայի և Օրբելու փողոցի հատման տրանսպորտային հանգույցի նախագիծ

45. Երևան, Բարեկամության հրապարակի վերակառուցման նախագիծ

Տեսական աշխատանքներ

  • Մի cաrf գիտական հոդվածների հեղինակ, բազմաթիվ գիտահետազոտական հաcվետվությունների համահեղինակ:

1. Հայաստանի քաղաքներում վճարովի հողօգտագործման աշխատությունների շարք: Արդյունքում՝ քաղաքային հողերի կադաստրային արժեքի գնահատման մեթոդիկան՝ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, 1991- 1994 թթ.։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքային հողերի կառավարման քաղաքականությունն անցումային շրջանում: International City/Country Management Association/ASAID, 1993 p.:

3. Անշարժ գույքի կադաստրի հայեցակարգ: International City/Country Management Association/ASAID, 1993 թ.։

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության զարգացման հայեցակարգ: International City/Country Management Association/ASAID, 1994 թ.։

5. Հայաստանի Հանրապետության քաղաքային հողերի ուսումնասիրություն, աշխատությունների շարք: International City/Country Management Association/ ASAID, 1993-1995 թթ.։

6. Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր. «Անշարժ գույքի մասին» (ընդունված է), «Քաղաքաշինության մասին» (ընդունված է), «Հողային օրենսգիրք», նոր խմբագրություն, «Երևան քաղաքի և նրա համայնքների վարչական շրջանների սահմանները» (ընդունված է ), 1994-1995 թթ.։

7. «Քաղաքային հողօգտագործումը շուկայական տնտեսության պայմաններում» ուսումնական ձեռնարկ, C97-5496, Foundation «Eurasia», 1999 թ.: Ընդունված է՝ որպես ֆոնդի լավագույն նախագծերից մեկը։

8. «Հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործում» կոնտակտային նախագիծ, Y98-9011, Foundation «Eurasia», 1999 թ.։

9. «Անշարժ գույքի մասնագետների և գեոդեզիստների պրոֆեսիոնալ ասոցիացիա» հասարակական կազմակերպության ստեղծման նախագիծ: RONCO Consalting Corporation/USAID, 2000 թ.:

10. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի մոնիտորինգի և հետազոտությունների շարք՝ Barents Group/ASAID, 1999-2001 թթ.։

11. Հայաստանի Հանրապետության քաղաքների գազամատակարարման և ջերմամատակարարման զարգացման ռազմավարությունը, Համաշխարհային բանկ, 2002 թ.։

12. Հայաստանի Հանրապետության քաղաքային անշարժ գույքի շուկայի մոնիտորինգի և հետազոտությունների շարք/ Barents Group/USAID, 1999-2001 թթ.։

13. П. Coroмонян, Г. Мушегян, A. Coroмонян и др., Цикл исследований и мониторинг рынка недвижимости в городах РА.

14. «HABITAT TUN" Scientific Technical Service LLC, Barents Group LLC, KPMG Consulting Company/ USAID, 1999-2002 гг.

15. Пилотный проект по обследованию и анализу рынка недвижимости в городах Армении осуществлен в рамках проекта законодательной поддержи реформ РА в сфере налогообложения.

16. Мониторинг рынка жилья и коммерческих объектов проводился в городах Еревана (на более детальном уровне в общинах Кентрон и Арабкир) и Эчмиадзине. Основной целью проекта являлось изучение рынка недвижимости, необходимое для разработки модели кадастровой оценки недвижимости с учетом реальных социально экономических условий РА, рыночных цен и градостроительных факторов.

Արտաքին հղումներ

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մուշեղյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մուշեղյան» հոդվածին։


  1. «Արաքսյա Մուշեղյան». Վիքիպեդիա. 2024-12-22.