Գրանդ հոթել (անգլ.՝ Grand Hotel), 1932 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ։ Հիմնված է ավստրիացի գրող Վիկի Բաումի 1929 թվականին գրված «Մարդիկ հոթելում» (գերմ. Menschen im Hotel) վեպի վրա։
Արժանացել է Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակին։

Գրանդ հոթել
անգլ.՝ Grand Hotel
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքGrand Hotel?[3] և Grand Hotel?[3]
Թվական1932 և մարտի 1, 1933
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդմունդ Գուլդինգ[4][1][2][…]
ՊրոդյուսերԻրվինգ Թալբերգ
Սցենարի հեղինակԲելա Բալաշ, Ուիլյամ Դրեյք և Վիկի Բաում
ԴերակատարներԳրետա Գարբո[4][5][2][…], Ջոան Քրոուֆորդ[4][5][6][…], Ջոն Բերիմոր[4][5], Լայոնել Բերիմոր[4][5], Ուոլես Բիրի[4][5][6][…], Ջին Հերշոլտ[4][5], Լյուիս Սթոուն[4][5][6][…], Ֆերդինանտ Գոդչոք[5], Լեո Ուայթ[5], Ռոլֆ Սիդան[5], Ֆրենք Քոնրոյ[5], Գրետա Մեյեր[5], Ջոն Դևիդսոն[5], Մորգան Ուոլլես[5], Մյուրեյ Քինել[5], Փերնել Փրաթ[5], Ռաֆայելա Օտտիանո[5], Ռոբերտ ՄաքՈւեյդ[5], Սառա Պադդեն[5], Թուլի Մարշալ[5], Ալեն Ջենքինս[7], Մերի Քարլայլ[7], Ֆիլո ՄակՔալլո[7], Բերթ Մուրհաուս[7], Ֆլորենս Ուիքս[7], Բոդիլ Ռոսինգ[7] և Էդվին Մաքսվել
ՕպերատորՈւիլյամ Դենիելս
ԵրաժշտությունՈւիլյամ Էքսթ
ՄոնտաժԲլանշ Սյուել
Պատմվածքի վայրԲեռլին
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն113 րոպե
 Grand Hotel (film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը պատմում է բեռլինյան «Գրանդ-հոթել» հյուրանոցի մի քանի օրվա դեպքեր մասին։ Ֆիլմը սկսվում և ավարտվում է հյուրանոցում բնակվողներից մեկի՝ բժիշկ Օտտերնշլագի «Մարդիկ գալիս են. մարդիկ գնում են. ոչինչ չի փոխվում» արտահայտությամբ։

Ֆիլմի հերոսները տարբեր կատեգորիայի մարդիկ են։ Արիստոկրատ գող բարոն Հեյգերը, ում շտապ դրամ է հարկավոր փակելու թղթախաղում պարտված իր պարտքերը։ Բարոնի ընկերը՝ բնավորությամբ համեստ հաշվապահ Օտտո Կրինգելյանը, ում մոտ բժիշկները հայտնաբերել են մահացու հիվանդություն։ Օտտոյի նախկին ղեկավար մեծահարուստ գործարար Պրայսինգը, նրա մեքենագրուհին՝ Ֆլամշենը, ով երազում է դերասանուհու կարիերայի մասին։ Ռուս բալետի պարուհի Գրուշինսկայան, ում կարիերան անկում է ապրում։

Բարոնը որոշում է թաքուն մտնել բալետի պարուհու սենյակ և գողանալ նրա թանկարժեք իրերը։ Օտտոն պատրաստվում է իր կյանքի վերջին օրերը ապրել թանկարժեք հյուրանոցում՝ ծախսելով դրամական խնայողությունները տարբեր շքեղությունների վրա։ Պրեյսինգը եկել է հոթել կարևոր գործարք կնքելու համար, իսկ Ֆլամշենը փորձում է սիրաշահել Պրասյինիգին, որ նրա օգնությամբ կարողանա իրագործել իր դերասան դառնալու ցանկությունը։

Դերերում

խմբագրել

Մրցանակներ և փաստեր

խմբագրել
  • Ֆիլմը ստացել է Օսկար մրցանակ, Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում.
  • 2007 թվականին ներառվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում
  • Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում Գրետա Գարբոյի հերոսուհու «ես ուզում եմ մենակ լինել» մեջբերումը 30-րդ տեղում է
  • Ֆիլմը միակն է Օսկարի պատմության մեջ նրանով, որ ստացել է այդ մրցանակը լավագույն ֆիլմ անվանակարգում, սակայն չի ստացել ոչ մի Օսկար մյուս անվանակարգերում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանդ հոթել (ֆիլմ)» հոդվածին։