Գրիգոր Ա Սյունի կամ Գրիգոր Աշոտյան (անհայտ[1] - 1084[1]), Սյունիքի թագավոր (1051 - 1072)։ Ծագում էր Սյունիների իշխանական տոհմից։ Գահ է բարձրացել անժառանգ ավագ եղբոր՝ Սմբատ Բ արքայի մահից հետո։ Գրիգոր Ա-ն ամուսնացած էր Արցախի ականավոր իշխան Սահակ Սևադա Բ-ի դստեր՝ Շահանդուխտի հետ։ Նրանք նույնպես ժառանգ չունեին, այս փաստն արձանագրված է Վահանավանքի սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցու 1086 թվականի վիմական բնագրում։

Գրիգոր Ա Սյունի
Սյունիքի արքա
Իշխանություն1051 - 1072
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝1084[1]
Տապանաքար Գրիգոր թագավորի
ՀաջորդողՍենեքերիմ Սևադյան
ՏոհմՍյունիներ
գերիշխան
ՀայրԱշոտ Սյունի

Գրիգոր Ա-ն հաստատուն է դարձրել Լոռու թագավորության հետ կապը, 1046 թվականին Լոռու Դավիթ Անհողին թագավորի հետ ջախջախել Դվինի ամիրայի զորքերին։ Սյունիքի իշխանների զորքերը համախմբելով՝ նա պատրաստ էր դիմակայել սելջունկերի հարձակմանը։ Ձևականորեն ընդունել է Ալփ-Ասլանի գերիշխանությունը և պահել երկրամասը։

Բաղաբերդ

Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական աշխատանքներով։ Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, Բղենո-Նորավանքի և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին։ Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ։

Գրիգոր Ա-ի մահվանից հետո Սյունյաց ազնվականության որոշմամբ թագավոր է հռչակվում Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայր Սենեքերիմը։

Աղբյուրներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 (հայ.) — հատոր 3. — էջ 212.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 212  
Նախորդող
Սմբատ Բ Սյունի 1040–1051
Սյունիքի արքա
Գրիգոր Ա Սյունի

1051 - 1072
Հաջորդող
Սենեքերիմ Սևադյան 1072–1096