Գրիգոր Հարությունյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հարությունյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Հարությունյան, Գորգին Խան (անհայտ[1][2], Նոր Ջուղա, Աֆշարյան կայսրություն, Իրան - օգոստոսի 11, 1763[1][2]), Բենգալիայում 1760-1763 թվականներին անգլիացի գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարի առաջնորդ։
Գրիգոր Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Աֆշարյան կայսրություն, Իրան |
Մահացել է | օգոստոսի 11, 1763[1][2] |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կենսագրություն
խմբագրել1760 թվականին օգնել է Բենգալիայի կառավարիչ Կասիմ Միր Կասիմին՝ կազմակերպելու ապստամբություն անգլիացիների դեմ։ Հնդկաստանի թագավոր Շահ Ալեմ II-ը Գրիգոր Հարությունյանին ճանաչել է Բենգալիայի զորքերի գլխավոր հրամանատար։ Տեղացի հնդիկ և հայ զինագործների օգնությամբ Հարությունյանը կազմակերպել է զենքի, զինամթերքի արտադրություն և զինել հնդկական բանակը։ Բարեփոխումներ է մտցրել հնդկական զորքում, ստեղծել հետևազորային և հեծյալ զորատեսակներ (12 գունդ), դասավորել հատուկ ռազմակարգով, կազմակերպել հրետանային գումարտակներ։ Ներգրավել է նաև հայ զորականներին (զորապետներ էին Գրիգոր Այվազյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մարգար Հովհաննիսյանը, Նիկողայոս Երևանցին և ուրիշներ)։
Միր Կասիմի և Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ ապստամբները 1760 թվականի աշնանը Բենգալիան հռչակել են անկախ իշխանություն։ Անգլիացիները փորձել են Հարությունյանին ներգրավել իրենց կողմը, բայց՝ ապարդյուն։ Սանթա Դարիա դաշտավայրում (Գանգեսի վտակներից մեկի ափին) տեղի ունեցած ճակատամարտում անգլիացիները պարտության են մատնել ապստամբներին, սակայն Հարությունյանը չի հուսալքվել և շարունակել է կազմակերպել հետագա պայքարը։ Անգլիացիներին հաջողվել է դավադրաբար սպանել տալ նրան։
Գրականություն
խմբագրել- Խոջամալեան Թ., Պատմութիւն Հնդկաց, Կալկաթա, 1849։
- Աբրահամյան Ռ.Ա., Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ. ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը, «ՊԲՀ», 3, 1960։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 319)։ |