Գրիգոր Մանվելյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Համբարի Մանվելյան (1917, Հառիճ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Գրիգոր Մանվելյան
Ծնվել է1917
ԾննդավայրՀառիճ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Գրիգոր Մանվելյանը ծնվել է 1917 թվականին, Արթիկի շրջանի Հառիճ գյուղում։ Սովորել է հայրենի գյուղի դպրոցում։ 1935 թվականին ավարտել է Լենինականի շինարարական տեխնիկումը և նույն թվականին նշանակվել է Հառիճի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ Աշխատել է նաև Արթիկի շրջանի Մեղրաշեն և Փանիկ գյուղերի միջնակարգ դպրոցներում[1]։

1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ և 65-րդ հատուկ բրիգադի կազմում մասնակցել մարտական գործողություններին։ 1943 թվականի փետրվարին Գրիգորը Մալայա զեմլյայում 18-րդ բանակի դեսանտային զորամիավորումներում կռվել է գերմանացիների դեմ, վիրավորվել է և, ապաքինվելուց հետո նորից մեկնել է ռազմաճակատ։ Երկրորդ Ուկրաինական ռազմաճակատի 810-րդ գնդի կազմում մասնակցել է Խարկովի ազատագրման մարտերին, որոնցից մեկում նորից վիրավորվել է և ուղարկվել հոսպիտալ։ Բուժվելուց հետո, որպես 2-րդ կարգի հաշմանդամ, 1944 թվականին զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի[1]։

Մարտերում ցուցաբերած խիզախության և արիության համար Մանվելյանը պարգևատրվել է Կարմիր աստղի և Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով և մարտական մեդալներով։ Մանվելյանը անցել է կենսաթոշակի, բայց ակտիվորեն մասնակցել է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը[1]։

Պարգևներ

խմբագրել
  • Կարմիր աստղի շքանշան
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

խմբագրել