Դահուկներ
Դահուկներ հարմարանքներ, որոնք մեծացնում են հենման մակերեսը և թեթևացնում շարժումը ձյունապատ, ճահճոտ և ջրայիև տարածություններով։ Լինում են 2 տեսակ՝ քայլքի և սահելու, ըստ նշանակության՝ ձյունային և ճահճային։ Սահելու դահուկը՝ մարզական, լեռնային, տուրիստական, որսորդական, տեխնիկական, բեռնատար, զինվորական, մանկական, ջրային։ Ունեն տարբեր կշիռ ու չափսեր, վազքի դահուկների երկարությունը՝ 180-200 սմ, լայնությունը, թաթի մասում՝ 6-7 սմ, միջին մասում՝ 5,5-6 սմ, ետին մասում՝ 5,5-6,3 սմ, զույգ դահուկների կշիռը՝ 3-3,5 կգ։ Սլալոմի դահուկներինը, համապատասխանաբար՝ 180-220 սմ, 8-9 սմ, 6-7 սմ, 7,5-8 սմ, 4-4,5 կգ։ Ցատկի դահուկներինը՝ 220-245 սմ, 9,5-10 սմ, 7,5 - 8 սմ, 8,5-9 սմ, 6,5-12,5 կգ։ Ներկայումս դահուկները լայնորեն օգտագործվում են ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում։
Նյութեր և տեխնոլոգիաներ
խմբագրելՆախկինում դահուկ պատրաստում էին ամուր փայտից, անփայլ էր, արտաքին տեսքն այնքան էլ շքեղ չէր[1]]]: 19-րդ դարը դահուկավազքի համար զարգացման և տեխնիկական հեղափոխության դարաշրջան էր։ Բացի արտաքին տեքի փոփոխությունից, փոփոխման ենթարկվեցին նաև դահուկների կառուցվածքն ու արտադրման տեխնոլոգիաները. ստեղծվեցին դահուկ արտադրող գործարաններ, որոնք համալրվեցին հատուկ մեքենաներով և սարքավորումներով։ Արդյունաբերության մեջ դահուկարտադրության այս մեթոդը պահպանվեց այնքան ժամանակ, մինչև ի հայտ եկան պլաստիկ նյութերը։ Պլաստիկ նյութի առավելությունն այն է, որ չին թրջվում, ձյունը նրան չի կպչում, ավելի լավ է սահում, քան փայտը[2][3]։ Այսպիսով, նախկինում պատրաստում էին դահուկներ՝ պլաստմասսե ծածկույթով, ժամանակի ընթացքում սկսեցին արտադրել ամբողջովին պլաստիկ դահուկներ[4].: Ներկայումս արտադրվող դահուկների ներքին կազմությունը կարող է շատ բարդ լինել` սպորտի և սպորտայինի սարքավորումների արդյունաբերությունը մեծ գումարներ է ներդնում գիտական հետազոտություններում։ Ժամանակակից դահուկների արտադրությունում օգտագործվում են տարբեր տեսակի պլաստիկ նյութեր, փայտ, կոմպոզիտային նյութեր, համաձուլվածքներ։ Դահուկների սահող մակերեսի խնամքի համար կիրառվում են հատուկ դահուկային քսուքներ։
Լեռնային դահուկներ
խմբագրելԼեռնային դահուկներ ստեղծվել են հատուկ լեռներից իջնելու համար։ Նախինում բարձր լեռներից սպորտային սահքի համար օգտագործվում էին սովորական դահուկներ՝ կիսակոշտ, կարծր հավելումներով։ Այս դահուկները կարելի է տեսնել «Արևային հովտի սերենադ» ֆիլմում։ Աստիճանաբար դահուկները փոփոխվեցին։ Առաջին փոփոխություններից մեկը եզրագծի փոփոխությունն էր. նեղ (4-5 մմ) մետաղական ժապավեններ, որոնք ծայրերից երկայնքով անցնում էին դեպի դահուկը, կցվում էին ստորին հատվածին։ Այ մեթոդը առաջին հերթին պաշտպանում էր դահուկի սահող մակերեսը ձյան կամ սառույցի կարծր շերտով պատելուց, ապա նաև հնարավորություն տվեց ավելի վստահորեն վերահսկել դահուկների սահքը։ Հետագայում, լեռնադահուկային սպորտի զարգացմանը զուգընթաց, դահուկների արտադրությունն առաջարկեց իր տարբերակը՝ կոշտ ամրացված կրունկներով և հատուկ կոշիկներով։ Դիզայնի հաջորդ հիմնական փոփոխությունները կատարվել են պլաստիկ նյութերի հայտնվելուց հետո։ Ներկայումս լեռնադահուկային սպորտը համարվում է գեղեցիկ և ակտիվ հանգսի տեսակ, պահանջված սպորտաձև։
Արտաքին հղումներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Øivind Kulberg From Rock Carvings to Carving Skis(անգլ.) // Skiing Heritage. — 2007. — Т. 19. — № 2. — P. 34—37. — ISSN 1082-2895.
- ↑ Микляев А. Подводные археологические исследования озера Сенница в 1982-87 гг // Сообщения государственного Эрмитажа. —Л., 1990. — № 4. — ISSN 0132-1501.
- ↑ Валерий Кудрявцев, Жанна Кудрявцева. История двух деревянных подошв // Спорт мира и мир спорта. — Молодая гвардия, 1987. — С. 145. — 331 с.
- ↑ Зимние радости(չաշխատող հղում). // The New Times, 17.12.2011
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 265)։ |