Դանդուռ խոշորածաղիկ
Դանդուռ խոշորածաղիկ | |
Դանդուռ խոշորածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Դանդուռազգիներ (Portulacaceae) |
Ցեղ | Դանդուռ (Portulaca) |
Տեսակ | Դանդուռ խոշորածաղիկ (P. grandiflora) |
Միջազգային անվանում | |
Portulaca grandiflora |
Դանդուռ խոշորածաղիկ (Portulaca grandiflora), դանդուռազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է՝ տարածված Հարավային Ամերիկայում։ Հայաստանի պայմաններում օգտագործվում է որպես միամյա ծաղկաբույս, քանի որ ձմռանը բաց գրունտի պայմաններում ցրտահարվում է։
Ցողունը մսալի է, սողացող, մոտ 15 սմ երկարությամբ՝ մանր, հյութալի տերևներով։ Ծաղիկները լիաթերթիկ են, կիսալիաթերթիկ, սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր և այլ գույների։ Բացվում է միայն արևոտ եղանակների դեպքում։ Ծաղկում է հունիսի կեսերից ընդհուպ մինչև սառնամանիքները։ Երաշտադիմացկուն է, ջերմասեր և լուսասեր։ Լավ աճելու և առատ ծաղկելու համար պահամջում է թեթև ավազակավային սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողեր։ Հումուսով հարուստ ծանր հողերում վատ է ծաղկում։
Սերմերը ցանում են մարտին՝ արկղերում։ Վերատնկում են նույնպես արկղերում, որոնք անմիջապես տեղափոխում են ջերմոց։ Սածիլները դաշտ են տեղափոխում հունիսի սկզբին և տնկում բույսը բույսից 20-30 սմ հեռավորության վրա։ Մեկ գրամ սերմից ստացվում է 4000 բույս։
Լայնորեն օգտագործվում է պարտերային տիպի ձևավորումներում, գորգային ծաղկաթմբերում, ծաղկամարգերում, միքսբորդերների առաջին պլանում[1]։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ». էջ 80.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանդուռ խոշորածաղիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանդուռ խոշորածաղիկ» հոդվածին։ |