Դաշթե Լութ
Իրանական անապատ
Դեշտե-Լուտ (պարս.՝ دشت لوت), անապատ Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 550 կմ է, լայնությունը՝ 100-200 կմ, գերակշռող բարձրությունը՝ 500-600 մ։ Մակերևույթը կազմված է 200-500 մ բարձրությամբ հարթահատակ անհոսք իջվածքներից և 1000 - 2000 մ բարձրությամբ լեռնային պատնեշներից։ Հանդիպում են մինչև 100-200 մ բարխանային և բուսականությամբ թույլ ամրացված թմբաշարային ավազուտներ։ Ֆիզիկական հողմահարումից առաջացել են բազմաթիվ «սյուներ», «սնկեր», ռելիեֆի այլ ձևեր։ Զգալի տարածություններ ծածկված են թաքիրներով, խճաքարերով և աղուտներով։
Դաշթե Լութ | |
---|---|
Տեսակ | անապատ Իրանում |
Երկիր | Իրան |
Վարչատարածք | Քերմանի նահանգ, Սիստան և Բելուջիստան և Հարավային Խորասան |
Երկարություն | 480 կմ |
Մակերես | 2 278 015 հեկտար և 1 794 134 հեկտար |
Անվանում
խմբագրելԱնվանումը կազմված է պարսկերեն դաշտ՝ «անապատ» և լութ՝ «մերկ» բառերից[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 350)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշթե Լութ» հոդվածին։ |