Դավիթ Ամսալեմ (օգոստոսի 11, 1960(1960-08-11)[1], Երուսաղեմ[1]), իսրայելցի քաղաքական գործիչ, «Լիկուդ» կուսակցության Քնեսեթի անդամ, նախկինում զբաղեցրել է կապի նախարարի, կիբեր և ազգային թվային հարցերի նախարարի պաշտոնները։

Դավիթ Ամսալեմ
եբրայերեն՝ דודי אמסלם
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1960(1960-08-11)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմ[1]
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԲար-Իլանի անվան համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Minister for National Digital Matters? և Քնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունԼիկուդ
 Dudi Amsalem Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ամսալեմը ծնվել և մեծացել է Երուսաղեմի Կիրյաթ Յովել թաղամասում՝ 1959 թվականին, Մարոկկոյից Իսրայել ներգաղթածի ընտանիքում։ Պատանեկության տարիներին սովորել է Օր Էցիոն միջնակարգ դպրոցում[2]։ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայել է տանկային կորպուսում՝ որպես 500-րդ դիվիզիայի տանկի հրամանատար[3]։ Դավիթ Ամսալեմը Բար-Իլան համալսարանից ստացել է բակալավրի կոչում տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ոլորտում։

1990-ական թվականների սկզբին անդամագրվել է «Լիկուդ» կուսակցությանը, եղել է քարտուղարության անդամ և Երուսաղեմի նույն կուսակցության մասնաճյուղի խորհրդի նախագահ[4]։ 2013 թվականին Երուսաղեմի քաղաքային խորհրդի ընտրություններում Ամսալեմնառաջադրվել է քաղաքային խորհրդի ընտրություններում, սակայն չի ընտրվել[5]։

2003 թվականին Ամսալեմը ձերբակալվել է այլ կասկածյալների հետ՝ Երուսաղեմի «Լիկուդ» մասնաճյուղի համար հարյուրավոր դիմումների կեղծման մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Նրանց դեմ հարուցված քրեական գործը կարճվել է՝ ապացույցների բացակայության պատճառով։

Քնեսեթի 20-րդ ընտրություններում նա եղել է 21-րդ համարը։ 2015 թվականի մայիսին նշանակվել է ներքին գործերի և շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ։

2019 թվականի հուլիսի 1-ին նա նշանակվել է կապի նախարար Իսրայելի 34-րդ կառավարությունում՝ որպես անցումային կառավարություն, այն բանից հետո, երբ նախորդ նախարար Այուբ Կարան հրաժարական է տվել։ Նա վերընտրվել է 2019 թվականի սեպտեմբերին և 2020 թվականի մարտին։ 2020 թվականի մայիսին նշանակվել է Կիբեր և ազգային թվային հարցերի նախարար։

Անձնական կյանք

խմբագրել

Ամսալեմը այրի է, ունի երկու դուստր։ Նրա կինը՝ Ռոզի Ամսալեմը, աշխատել է Երուսաղեմի քաղաքապետարանում մինչև 2009 թվականը։ Մահացել է թոքերի քաղցկեղից[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ דוד אמסלםKnesset.
  2. ערוץ הכנסת - חיידק פוליטי עם דוד אמסלם, 13.6.15 - YouTube
  3. ערוץ הכנסת - חיידק פוליטי עם דוד אמסלם, 13.6.15 - YouTube
  4. «N12 - איך הפך ח"כ אמסלם לאויב המשטרה?». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  5. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  6. «סגרתי מעגל, זו צוואתה של רוזי ז"ל». ערוץ 7 (եբրայերեն). 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Ամսալեմ» հոդվածին։