Դավիթ Թարմինյան
Դավիթ Ստեփանի Թարմինյան (1923, Օձուն, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1966), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Դավիթ Թարմինյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Օձուն, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1960) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Թարմինյանը ծնվել է 1923 թվականին, Թումանյանի շրջանի Օձուն գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1941 թվականին ավարտել է Օձունի միջնակարգ դպրոցը և Թումանյանի շրջանի Յագվի գյուղի 9-ամյա դպրոցում դասավանդել ֆիզիկա և մաթեմատիկա[1]։
1942 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է Կերչի մարտերին։ 1942 թվականի մայիսին ծանր վիրավորվել է և զրկվել ձախ ձեռքից[1]։
Զորացրվել է բանակից, աշխատել Օձունի միջնակարգ դպրոցում, դասավանդել ֆիզիկա և մաթեմատիկա։ Եղել է Սանահին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1960 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը և աշխատանքի է անցել Ալավերդի քաղաքի Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, ուսմասվարի պաշտոնով։ 1962 թվականից եղել է Թումանյանի շրջժողկրթբաժնի դպրոցական տեսուչը։ 1966 թվականին Թարմինյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, մեդալներով և պատվոգրերով։ Ակտիվորեն մասնակցել է հասարակական աշխատանքներին, աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության գործին[1]։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1966)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան