Դարեն Բարնեթ

ամերիկացի դերասան

Դարեն Չարլզ Բարնեթ (անգլ.՝ Darren Charles Barnet, ապրիլի 27, 1991(1991-04-27), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է Փաքսթոն Հոլ-Յոշիդայի դերով Նեթֆլիքսի «Ես երբեք չեմ․․․» (անգլ.՝ Never Have I Ever) հեռուստասերիալում։ Նա նաև գլխավոր դեր է կատարելու սպասվելիք «Ամերիկյան կարկանդակը ներկայացնում է․ Աղջիկների կաննոներ» (անգլ.՝ American Pie Presents: Girls' Rules) սերիալում։

Դարեն Բարնեթ
Ծնվել էապրիլի 27, 1991(1991-04-27) (33 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունBerry College? (2013) և Dr. Phillips High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան և դերասան

Անձնական կյանք

խմբագրել

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Դարեն Բարնեթը ծնվել է Լոս Անջելեսում[1][2]։ Նա ճապոնական և շվեդական արմատներ ունի իր մոր կողմից, և չերոկի հնդկական և գերմանական՝ հոր կողմից[3]։

Բարնեթը և նրա մայրը տեղափոխվել են Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք, երբ նա 12 տարեկան էր[4][5]։ 2009 թվականին նա ավարտել է Դոկտոր Ֆիլիփսի ավագ դպրոցը (անգլ.՝ Dr. Phillips High School), որտեղ եղել է լաքրոսի թիմի ավագը[6]։ Նա՝ արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Բերի քոլեջը (անգլ.՝ Berry College), որտեղ նա հանդես էր գալիս ներկայացումներում և կարճամետրաժ ֆիլմերում[1][4][7][8]։ Բարնեթը ցանկանում էր դերասան դառնալ 5 տարեկանից, սակայն, մանուկ հասակում նա համեստ էր, և թողել է այդ զբաղմունքը։ Քոլեջում նա նորից սկսել է դերասանական վարպետությամբ զբաղվել[4][5][9]։

Բարնեթի պապին Չարլի Բարնեթն էր՝ սվինգ ժանրի սաքսոֆոնիստ, երգահան և խմբի ֆրոնտմեն։ Նրա պապին մահացել է 1991 թվականին, երբ Բարնեթը դեռ նորածին էր։ Բարնեթի հորեղբայրը երաժշտական ագենտ է, իսկ նրա խորթ եղբայրը՝ երաժշտական մենեջեր։ Նրա հայրը աշխատում էր որպես իմպրեսարիո այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը և Earth, Wind & Fire-ը։ Բարնեթի հայրը՝ Չարլզ Դ․ Բարնեթը, մահացել է 2008 թվականին[10][11][12]։

Բարնեթն ավագ քույր ունի՝ Ջեն Բարնեթ։ Նա նաև արգանդակից քույր ունի՝ Էմիլի, իր մոր երկրորդ ամուսնությունից[2][11]։ Դարենը խոսում է ճապոներեն, խոսակցական իսպաներեն և որոշ չափով՝ ֆրանսերեն[1][2]։

Հարաբերություններ

խմբագրել

2014-2017 թվականներին Դարեն Բարնեթը հարաբերությունների մեջ էր գտնվում E!-ի պրոդյուսեր Քեյսի Մայնարդի հետ[13]։ Մայնարդից բաժանվելուց հետո՝ 2018-2019 թվականներին նա հանդիպում էր մոդել Ալի Ռոուզի հետ։ Ներկայումս Դարեն Բարնեթի ընկերուհու մասին տեղեկություններ չկան[13][14][15]։

Կարիերա

խմբագրել

2013 թվականին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, Բարնեթը վերադարձել է Լոս Անջելես դերասան դառնալու համար[2]։ 2015 թվականին նա ստացել է Կալիֆոռնիայի անշարժ գույքի իր լիցենզիան[2]։ Բարնեթը որոշ համերգներ է ունեցել[16]։ 2019 թվականին նա ընդգրկվել է Նեթֆլիքսի «Ես երբեք չեմ․․․» հեռուստասերիալի դերասանական կազմում։ Նա կերտել է Փաքսթոն Հոլ-Յոշիդայի՝ Դևիի սիրո հետաքրքրության և շոուի գլխավոր կերպարներից մեկի դերը[3][17]։ Առաջին անգամ նա հանդիպել է Մաիթրեյի Ռամակրիշնանին (Դևի) ընթերցման սեղանի մոտ[9]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2020 Ես երբեք չեմ․․․ Never Have I Ever Փաքսթոն Հոլ-Յոշիդա Գլխավոր դեր, 10 սերիա
2020 «Վ․Ա․Հ․Ա․Ն․»-ի ագենտներ Agents of S.H.I.E.L.D. Որպես հյուր
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2020 Ամերիկյան կարկանդակը ներկայացնում է․ Աղջիկների կաննոներ American Pie Presents: Girls' Rules Գրանտ Գլխավոր դեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Interview MARVEL Star on Mindy Kaling's New Netflix Show!». Diversity MBA Magazine (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 25. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 McGregor, Tait (2020 թ․ մայիսի 1). «We've Compiled A Complete Guide With Every Little Fact About Yr New Crush Darren Barnet From 'Never Have I Ever'». MTV (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիս-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  3. 3,0 3,1 Heilbronn, Leora. «Interview: Never Have I Ever's Darren Barnet». Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 Bergado, Gabe. «"NHIE" Star Darren Barnet on Thirst Traps and How Paxton Hall-Yoshida Became Part Japanese». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  5. 5,0 5,1 «Never Have I Ever's Darren Barnet is more than just a pretty face». Metro (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  6. Christiansen, Kathleen (2020 թ․ ապրիլի 15). «Dr. Phillips grad stars in Mindy Kaling's new Netflix show». Orlando Sentinel. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլ-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  7. «The Quarantined Talent: Darren Barnet Works on His Upcoming Projects». www.goldenglobes.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Berry College announces Spring Class of 2013». Northwest Georgia News (անգլերեն). 2013 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  9. 9,0 9,1 McHenry, Jackson. «Never Have I Ever's Two Heartthrobs Are Team Each Other». Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  10. Kay, Mariah. «'Never Have I Ever' Star Darren Barnet Has Big Plans... & A Secret Talent». Elite Daily (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  11. 11,0 11,1 April 28, Caroline John-Published:; Am, 2020 at 7:08 (2020 թ․ ապրիլի 28). «Darren Barnet Wiki: Age & Facts About Paxton on "Never Have I Ever"». Earn The Necklace (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  12. «Charlie Barnet - Wikipedia». en.m.wiki.x.io (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  13. 13,0 13,1 Sullivan, Corinne. «Here's What We Know About 'Never Have I Ever's Darren Barnet's Reported Relationship Status». Elite Daily (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  14. «Ali Rose Nude at Playmate Hunter». pmatehunter.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  15. «Ali Rose Nude (51) - aka: Ali Rose at Holly Randall, Playboy, Theemilybloom». www.elitebabes.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  16. «Darren Barnet». IMDb. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  17. «Everything you need to know about Netflix's new teen drama Never Have I Ever». Inews.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ

խմբագրել