Դեղձերով աղջիկը
Դեղձերով աղջիկը (ռուս.՝ Девочка с персиками), Վալենտին Սերովի 1887 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։
Դեղձերով աղջիկը «Девочка с персиками» | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վալենտին Սերով |
տարի | 1887 |
բարձրություն | 91 |
լայնություն | 85 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
հիմնական թեմա | Վերա Մամոնտովա |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Girl with peaches (Serov) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԿտավը ստեղծվել է Աբրամցևում, Սավա Մամոնտովի կալվածքում։ Կտավում պատկերված է 12-ամյա Վերա Մամոնտովան։ Աղջիկը նստած է սեղանի մոտ՝ հագին մուգ թանաքագույն ժապավենով վարդագույն բլուզ, սեղանին դրված է դանակ, դեղձեր և տերևներ։
Կտավում պատկերված է Աբրամցևում Մամոնտովների կալվածքի հյուրասենյակը։ 1871 թվականին Մամոնտովները գնել էին դեղձերով կալվածքը։ Աբրամցևում Սերովն առաջին անգամ եղել է 1875 թվականին, ուր նա այցելել էր իր կոմպոզիտոր մոր հետ։
1887 թվականի օգոստոսին 11-ամյա Վերա Մամոնտովան, տուն մտնելով վերցնում է դեղձը և նստում սեղանի մոտ։ Սերովը, ով այդ պահին այդտեղ էր, առաջարկում է նկարել աղջկան։ 22-ամյա Սերովը շուրջ երկու ամիս ամեն օր նկարել է Վերային։ Սերովը նկարը նվիրում է Վերա Մամոնտովայի մորը՝ Ելիզավետա Մամոնտովային։ Կտավը երկար ժամանակ պահպանվել է Աբրամցևում՝ այն սենյակում, որտեղ ստեղծվել էր, հետագայում տեղափոխվել է Տրետյակովյան պատկերասրահ, իսկ Աբրամցևում կախված է նկարի կրկնօրինակը[1]։
1888 թվականին «Դեղձերով աղջիկը» կտավի համար Վալենտին Սերովն արժանացել է Մոսկվայի արվեստասեր հասարակության մրցանակի։
Մոդելը
խմբագրելԿտավում պատկերված է Վերա Սավվայի Մամոնտովան (1875, հոկտեմբերի 20 - 1907, դեկտեմբերի 27)։
1903 թվականի նոյեմբերին Մոսկվայում ամուսնացել է Ալեքսանդր Սամարինի հետ։ Իտալիա կատարած ուղևորությունից հետո հաստատվել են Բոգորոդսկում։ Ունեցել են երեք երեխա.
- Որդին՝ Յուրի (1904-1965)
- Դուստրը՝ Ելիզավետա, ամուսնական ազգանունը՝ Չերնիշևա (1905-1985)
- Որդին՝ Սերգեյ (1907-1913)
Ամուսնությունից հինգ տարի անց, 1907 թվականի դեկտեմբերին 32 տարեկանում հիվանդացել է թոքաբորբով և երեք օր անց մահացել։ Թաղված է Աբրամցևի Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտ։
Գրականություն
խմբագրել- Митрофанова Е. Н. Вера Саввишна Мамонтова - «Девочка с персиками» /Е. Н. Митрофанова//Отчина - 2002 .-№ 1.- С.31-33
- Митрофанова Е. Н. История продажи и покупки портрета Веры Саввишны Мамонтовой, написанного В. А. Серовым /Е. Н. Митрофанова//Отчина - 2002 .-№ 1.- С.34-35
- Орлова Л.Три поколения фабрикантов Сапожниковых/Л.Орлова.-//Подмосковный летописец.-2008.-№ 4(12).- С.74-81
- [1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Зеленский С. 12 интересных фактов о «Девочке с персиками», Вокруг света, 12.08.2014.