Դեյզի և Վիոլետա Հիլթոն
Դեյզի և Վիոլետա Հիլթոն (անգլ.՝ Daisy and Violet Hilton, , Սասեքս), անգլո-ամերիկացի սիամական երկվորյակներ։ 1930-ականներին, որպես վոդևիլներ և թափառական կրկեսների ներկայացումների մասնակիցներ, շրջագայել են ամբողջ Միացյալ Նահանգներով։
Դեյզի և Վիոլետա Հիլթոն | |
---|---|
Ծննդավայր | Սասեքս |
Գերեզման | Forest Lawn West Cemetery? և Շառլոթ |
Daisy and Violet Hilton Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀիլթոն քույրերը ծնվել են 1908 թվականի փետրվարի 5-ին, Անգլիայի Արևելյան Սասիքսի Բրայթոն քաղաքում։ Նրանց մայրը՝ Քեյթ Սքինները, չամուսնացած մատուցողուհի էր։ Քույրերը ծնվել են նստատեղի և ազդրերի միացությամբ․ նրանք ունեին ընդհանուր արյան շրջանառություն և միաձուլված տազ, սակայն կապված չէին կենսական օրգանների շրջանում։ Սքինների գործատու Մերի Հիլթոնը, ով օգնեց վերջինիս ծննդաբերության ժամանակ, աղջիկների մեջ առևտրային շահույթի հեռանկարներ տեսնելով, փաստացի գնեց նրանց իրենց մորից և իր խնամքի տակ առավ։ Սկզբում, երեխաները ապրել են Բրայթոն քաղաքի «Queens Head» բարում, իսկ հետագայում տեղափոխվել են «Evening Star» բար։
Համաձայն քույրերի ինքնակենսագրության, Մերի Հիլթոնը իր ամուսնու և աղջկա հետ խիստ վերահսկողության տակ էին պահում նրանց և հաճախ ֆիզիկական բռնության էին ենթարկում։ Աղջիկները պետք է Մերիին անվանեին «մորաքույր Լու», իսկ նրա ամուսնուն՝ «պարոն»։ Նրանք աղջիկներին երգ ու պար էին սովորեցնում։
Աղջիկների ծննդյան և իրենց նկարագրության մասին բժշկական զեկույցը հրապարակվել է British Medical Journal ամսագրում, ծննդաբերության ժամանակ իրենց մորը բուժող բժշկի՝ Ջեյմս Օգաստես Ռութի կողմից[1]։ Նա հաղորդում էր, որ Սասիքսի բժշկա-վիրաբուժական հասարակությունը քննարկել է նրանց հնարավոր առանձնացումը, սակայն դրա անդամները միաձայն դեմ էին, քանի որ մտածում էին, որ վիրահատությունը կհանգեցնի երկվորյակներից առնվազն մեկի մահվանը։ Նա նաև նշել է, որ Հիլթոն քույրերը Միացյալ Թագավորության առաջին սիամական երկվորյակներն էին, ովքեր մի քանի շաբաթների ընթացքում ողջ են մնացել։
Կարիերա
խմբագրելՀիլթոն քույրերը երեք տարեկան հասակում շրջել են Անգլիայով, որպես «միասնական երկվորյակներ»։ Այնուհետև, Մերի Հիլթոնը նրանց վերցրել է շրջագայության Գերմանիայով, Ավստրալիայով և ԱՄՆ-ով։ Իրենց փողոցային շոուները ուղեկցվում էին հորինված «պատմությամբ»։ Նրանց խնամակալները վերցնում էին բոլոր գումարները, որոնք վաստակում էին քույրերը։ 1926 թվականին, կատակերգու դերասան Բոբ Հոփը՝ Հիլթոն քույրերի մասնակցությամբ, «Dancemedians» անվամբ համար մտածեց, որում քույրերը պարում էին սթեփ պարային ոճով։
Երբ Մերին մահացավ Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում, իր աղջիկ Էդիթը և ամուսին Մայեր Մայերսը շարունակում էին աղջիկների միջոցով գումար վաստակել։ 1920-ական թվականներին նրանք տեղափոխվում են ԱՄՆ, և ավելի վաղ աղջիկների ելույթներից ստացված գումարների միջոցով Ֆրենկ Լլոյդ Ռայթի ոճով առանձնատուն գնեցին Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում։ Դրա հետ մեկտեղ, նրանք շարունակում էին քույրերին սովորեցնել երգ, պար, ինչպես նաև նվագել ջազային երգեր կլառնետով և սաքսոֆոնով։ Այդպես շարունակվեց մինչ 1930-ականների սկիզբը։ Այդ ժամանակ քույրերը ընկերական հարաբերությունների մեջ էին Բոբ Հոփի և ճանաչված իլյուզիոնիստ Հարրի Հուդինիի հետ, որը աջակցում էր նրանց մտավոր անջատված լինելու ցանկությունը։
Մայերսների տանից դուրս շփում փնտրելով, քույրերը մտերմացան իրենց գործակալ Ուիլյամ Օլիվերի հետ, որը հանգեցրեց սկանդալի։ Օլիվերի կինը բաժանվելու հայտ և միարժամանակ դատական հայց ներկայացրեց քույրերի դեմ, որոնց կասկածում Էին ամուսնու հետ կապի մեջ լինելուն, քանի որ նրանց հետ շատ ժամանակ էր անցկացնում։ Էդիթ Մայերսը թույլ տվեց քույրերին ներկայանալ որպես պատասխանողներ, քանի որ նրանք արդեն 21 տարեկան էին և ունեին իրավունակություն։ Իրավիճակից օգտվելով, իրենց փաստաբան Մարտին Ջ. Առնոլդը օգնեց Հիլթոն քույրերին ազատվել Մայերսների իշխանությունից։ 1931 թվականի հունվարին նրանք վերջապես ստացան ազատություն և 100 հազար դոլար որպես փոխհատուցում։
Դրանից հետո քույրերը թողեցին փողոցային շոուները և սկսեցին մասնակցել վոդևիլներին, որպես The Hilton Sister's Revue: Դեյզին մազերը ավելի բաց ներկեց և նրանք սկսեցին տարբեր հագուստներ կրել, որպեսզի նրանց հնարավոր լիներ տարբերել։ Նրանք ունեցել են բազմաթիվ սիրավեպեր, ամուսնության իրավունք ստանալու անհաջող փորձեր, որոնցից մի քանիսը ստացան և որոնք կարճատև եղան։ 1932 թվականին իրենք իրենց դերում հայտնվեցին «Freaks» ֆիլմում։ 1951 թվականին նկարահանվեցին «Chained for Life»-ում, որը հիմնված է իրենց կյանքի վրա։
Հետագա կյանք և հիշատակ
խմբագրելՀիլթոն քույրերի վերջին հրապարակային ելույթը տեղի է ունեցել 1961 թվականին՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքի ավտո թատրոնում։ Նրանց տուրիստական մենեջերը նրանց այնտեց թողեց, և քանի որ չունեին տրանսպորտային միջոց կամ եկամտի աղբյուր, ապա ստիպված էին աշխատանքի ընդունվել մոտական մթերային խանութում։
1969 թվականի հունվարի 4-ին, այն բանից հետո, երբ նրանք չեն ներկայացել աշխատանքի և հեռախոսազանգերին չեն պատասխանել, տնօրենը զանգահարել է ոստիկանություն։ Երկվորյակները գտնվել են մահացած իրենց տանը, դառնալով հոնկոնգյան գրիպի զոհեր։ Ըստ դատաբժշկական փորձաքննության, Դեյզին առաջինն է մահացել, իսկ Վիոլետան երկու կամ չորս ժամ հետո։ Նրանց թաղել են Ֆորեսթ Լաուն գերեզմանատան արևմտյան հատվածում։
1997 թվականին քույրերի կյանքի հիման վրա բեմադրվել է մյուզիքլ՝ «Side Show», Բիլ Ռասելի խոսքերով և Հենրի Քրիգերի երաժշտությամբ, որը ստացավ Թոնի մրցանակաբաշխության չորս մրցանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rooth, James A. (1911 թ․ սեպտեմբերի 23). «THE BRIGHTON UNITED TWINS». British Medical Journal. 2 (2647): 653–654. ISSN 0007-1447. PMC 2332195. PMID 20765808.
{{cite journal}}
: CS1 սպաս․ PMC format (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյզի և Վիոլետա Հիլթոն» հոդվածին։ |