Դեյվիդ Անդերսեն
Դեյվիդ Էմիլ Անդերսեն (անգլ.՝ David Emil Andersen, հունիսի 23, 1980, Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի և դանիացի նախկին բասկետբոլիստ։ Խաղացել է կենտրոնականի և/կամ ծանր հարձակվողի դիրքում։
Դեյվիդ Անդերսեն David Andersen | |||||
Դիրքը | Կենտրոնական/Ծանր հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | Դեյվիդ Էմիլ Անդերսեն David Emil Andersen | ||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 23, 1980 (44 տարեկան) | ||||
Ծննդավայր | Քարթլոուն, Վիկտորիա, Ավստրալիա | ||||
Ազգություն | ավստրալիացի/ դանիացի | ||||
Հասակ | 211 սմ | ||||
Քաշ | 113 կգ | ||||
Դրաֆթի տարի | 2002 / ռաունդը` 2-րդ, ընտր.` 37-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Ատլանտա Հոքս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Վոլոնգոգ Հոքս (1998-1999) Կինդեր Բոլոնյա (1999-2003) Մոնտեպասկի Սիենա (2003-2004) ԲԿՄԱ Մոսկվա (2004-2008) Բարսելոնա ԲԱ (2008-2009) Հյուստոն Ռոքեթս (2009-2010) Տորոնտո Ռեպտորս (2010) Նյու Օռլեանս Հորնեթս (2010-2011) Մոնտեպասկի Սիենա (2011-2012) Ֆեներբահչե Յուլքեր (2012-2013) Ստրասբուրգ (2014) ԱՍՎԵԼ Բասկետ (2014-2016) Մելբուրն Յունայթեդ (2016–2018) ԱՍՎԵԼ Բասկետ (2017) Իլավարա Հոքս (2018–2020) ՍԻԳ Ստրասբուրգ (2019) | |||||
|
Անդերսենը դանիացի է հոր կողմից և ավստրալիացի մոր կողմից։ Ունի Ավստրալիայի և Դանիայի քաղաքացիություն[1]։
Մինչև Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) տեղափոխվելը, Անդերսենը ուղիղ 9 խաղաշրջան անցկացրել է Բասկետբոլի Եվրալիգայում, որտեղ երեք անգամ դարձել է գավաթակիր՝ 2001 թվականին՝ իտալական «Վիրտուս Բոլոնյայի» կազմում և 2006, 2008 թվականներին՝ ռուսական «ԲԿՄԱ»-ի կազմում։
Չնայած խաղացած դիրքին՝ Անդերսենը հարաբերական նիհարության պատճառով այնքան էլ աչքի չի ընկնում պաշտպանական ունակություններով, մասնավորապես՝ պաշտպանական անդրադարձների տիրմամբ, սակայն բավականին արժեքավոր դեր է կատարում հարձակման մեջ ու կարողանում է և՛ արդյունավետորեն նետել հեռու տարածություններից, և՛ պայքարել օղակի տակ։
Պրոֆեսիոնալ կարիերան
խմբագրելԴեռահաս տարիքում սկսելով լուրջ զբաղվել բասկետբոլով` Անդերսենը ընդունվում է Ավստրալիայի սպորտային ինստիտուտ (Australian Institute of Sport)։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքում է 1998 թվականին՝ Ավստրալիայի բասկետբոլի ազգային առաջնության «Վոլոնգոգ Հոքս» ակումբի հետ, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվում է իտալական Ա սերիա՝ չորս տարվա պայմանագիր կնքելով «Վիրտուս Բոլոնյայի» հետ, որի կազմում հաղթում է բազմաթիվ տիտղոսներ։ Սակայն թիմը սնանկ է ճանաչվում, և Անդերսենը տեղափոխվում է նույն լիգայում հանդես եկող «Մոնտեպասկի Սիենա», որի կազմում Անդերսենը կրկին դառնում է Իտալիայի գավաթակիր։
Հաջորդ տարի Անդերսենը նոր պայմանագիր է կնքում մոսկովյան «ԲԿՄԱ»-ի հետ։ 2004-05 մրցաշրջանում Անդերսենը «ԲԿՄԱ»-ի կազմում արժանանում է All-Euroleague առաջին թիմ ճանաչողական մրցանակին։
Մինչ 2008-09 մրցաշրջանի մեկնարկը, Անդերսենը տեղափոխվում է «Բարսելոնա» բասկետբոլային ակումբ և նույն տարի հաղթում Իսպանիայի չեմպիոնատը։
2011-ի ամռանը Անդերսենը կրկին վերադառնում է «Մոնտեպասկի Սիենա»[2]։
2012-ի ամռանը Անդերսենը երկու տարվա պայմանագիր է կնքում թուրքական «Ֆեներբահչե Յուլքերի» հետ[3]։
Կարիերան NBA-ում
խմբագրելԱնդերսենը ընտրվել էր 37-րդը NBA-ի 2002 թ դրաֆթում` «Ատլանտա Հոքսի» կողմից։ 2009 թվականի հուլիսի 14-ին «Ատլանտա Հոքսը» 2 միլիոն դոլար կանխիկ վճարի և ապագա դրաֆթում երկրորդ ռաունդում ընտրելու իրավունքի դիմաց «Հյուստոն Ռոքեթսին» է հանձնում Անդերսենի հանդեպ այսպես կոչված դրաֆթային իրավունքները[4]։ Այնուհետև՝ «Ռոքեթսը» վճարում է 500 000 դոլար «Բարսելոնային», որից հետո 3 տարվա 7, 5 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքում Անդերսենի հետ[5]։
2010 թվականի ամռանը Անդերսենը տեղափոխվում է «Տորոնտո Ռեպտորս»` փոխանակվելով 2015 թվականի դրաֆթում պաշտպանված ընտրության իրավունքի դիմաց։ Նույն թվականի նոյեմբերի 10-ին Անդերսենը Մարկուս Բենքսի և Ջարեթ Ջեքի հետ տեղափոխվում է «Նյու Օռլեանս Հորնեթս»՝ Ջերիդ Բեյլեսի և Պեջա Ստոյակովիչի դիմաց[6]։
Ավստրալիայի ազգային հավաքական
խմբագրելԱնդերսենը հանդիսանում է նաև Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականի մեկնարկային խաղացող, որի կազմում հաղթել է ՖԻԲԱ-ի օվկեանական առաջնությունները 2003, 2005 և 2007 թվականներին։
Մասնակցել է նաև 2010 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությանը և 2004 թվականի Աթենքի, 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին, սակայն ոչ մեկում չի կարողացել մեդալակիր դառնալ։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ NBA.com - Դեյվիդ Անդերսենի կենսագրությունը - տեղեկություններ - Անձնական կյանք
- ↑ «Մոնտեպասկին» ետ է բերում Դ. Անդերսենին
- ↑ «Ֆեներբահչեն» պաշտոնապես ազդարարում է Դեյվիդ Անդերսենի ձեռքբերումը
- ↑ Chron.com Մեկնաբանություններ. «Ռոքեթսի» տնօրինությունը վատ դրության մեջ լավագույն ընտրությունն է կատարում
- ↑ «MyFoxHouston.com «Ռոքեթսի» ղեկավարությունը համաձայնության է գալիս Անդերսենի հետ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ ««Ռեպտորսը» «Ռոքեթսից» ձեռք է բերում Անդերսենին». NBA.com. 28 հուլիսի, 2010. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Անդերսեն» հոդվածին։ |