Դերիք Մարտել Ռոուզ (անգլ.՝ Derrick Martell Rose, հոկտեմբերի 4, 1988(1988-10-04)[1][2], Չիկագո[3][4]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել հանդես գալով Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում (2008-2016)։

Դերիք Ռոուզ
Derrick Rose

Դիրքը Խաղարկող / հարձակվող պաշտպան
Համար № 1, 4, 23, 25
Ի ծնե տրված անունը Դերիք Մարտել Ռոուզ
Derrick Martell Rose
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,91 մ
Քաշ 87 կգ
Դպրոց Սիմեոն Քարիրի անվան ակադեմիա
(Չիկագո, Իլինոյս)
համալսարան Մեմֆիս (2007–2008)
Դրաֆթի տարի 2008 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Չիկագո Բուլս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Բուլս (2008-2016)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս (2016-2017)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ Կավալիերս (2017–2018)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ (2018–2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դետրոյթ Փիստոնս (2019–2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս (2021-2023)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեմֆիս Գրիզլիս (2023-2024)
Մրցանակներ

  • NBA ամենաարժեքավոր խաղացող (2011)
  • 3× NBA աստղ (2010–2012)
  • All-NBA առաջին թիմ (2011)
  • NBA տարվա նորեկ (2009)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2009)
  • NBA հմտությունների մարտահրավերի հաղթող (2009)
  • NABC All-American երրորդ թիմ (2008)
  • Միստր Բասկետբոլ Իլինոյս (2007)
  • McDonald's All-American (2007)

Ծնվել է Չիկագո քաղաքում։ Ընտրվել է NBA-ի 2008 թվականի դրաֆթի առաջին ընտրությամբ՝ ծննդավայրը ներկայացնող «Չիկագո Բուլս» ակումբի կողմից։ 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2009 թվականին արժանացել NBA-ի լավագույն նորեկի կոչմանը, 2010-2011 թթ. ճանաչվել է որպես ամենաարժեքավոր խաղացող (MVP), դառնալով տվյալ տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ մարզիկը (22 տարեկանում)։

Ռոուզի խոստումնալից կարիերան NBA-ում կտրուկ փոխվեց մի շարք վնասվածքների պատճառով՝ սկսած 2012-ի փլեյ-օֆֆի ընթացքում ձախ ծնկի առաջային խաչաձև կապանի վնասվածքից[5], որը տեղի ունեցավ լիգայի պատմության ամենաերիտասարդ ամենաարժեքավոր մարզիկի (MVP) կոչմանն արժանանալուց ընդամենը մեկ տարի անց: Ծնկի վնասվածքից հետո Ռոուզը բազմաթիվ անգամներ ստացավ մենիսկի վնասվածքներ և խնդիրներ ունեցավ սրունքաթաթային հոդի շրջանում, ինչը հանգեցրեց կրկնակի վիրահատությունների և բաց թողնված մրցաշրջանների՝ խանգարելով նրան հասնելու իր վաղ կարիերայում նշմարվող աստղային ներուժին[6]։

Չնայած անհաջողություններին, Ռոուզին հաջողվում էր տոկուն խաղ ցուցդրել՝ իր խաղը հարմարեցնելով առողջական կարգավիճակի հետ և կարիերայի հետագա փուլերում օգտակար լինել այն ակումբներին, որոնց կազմում ելույթներ էր ունենում։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել և մեծացել է Չիկագոյում և մանկուց սատարել է տեղի ակումբին՝ «Չիկագո Բուլսին»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://espn.go.com/nba/player/splits/_/id/3456/derrick-rose
  2. http://espn.go.com/nba/player/videos/_/id/3456/derrick-rose
  3. 3,0 3,1 http://espn.go.com/espn/page2/index?id=6541693
  4. 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/stats/_/id/3456/derrick-rose
  5. «Chicago Bulls Derrick Rose getting knee examined by Dr. James Andrews». ESPN. հունիսի 19, 2012. Արխիվացված օրիգինալից հունիսի 20, 2012-ին. Վերցված է սեպտեմբերի 30, 2024-ին.
  6. «Bulls' Rose is likely out for season». ChicagoTribune.com. նոյեմբերի 25, 2013. Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 6, 2014-ին. Վերցված է նոյեմբերի 6, 2015-ին.

Արտաքին հղումներ (կենսագրություններ)

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերիք Ռոուզ» հոդվածին։